ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակ Զեյնալյան. «Կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն» 04/03/2019 18:19 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Քննչական կոմիտեում մասնակցել է ՄԻԵԴ-ի և Հայաստանի վճռաբեկ դատարանի 2007-2017 թվականների արտահայտած իրավական դիրքորոշումներով մեկնաբանվող իրավադրույթների վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսին: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղեցույցը կազմել են Քննչական կոմիտեի նախագահ, ի.գ.թ. Հայկ Գրիգորյանը, Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանը և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը:
Նախարարը շնորհավորել է հեղինակներին ձեռնարկի շնորհանդեսի կապակցությամբ, այնուհետ նշել, որ «անձի ազատության կանխավարկածն ապացուցման անհրաժեշտություն չունի» բանաձևը անձի կալանավորման հարցի քննարկման առանցքն է: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ այն տարիներ շարունակ կայուն նախադեպային իրավունքի միջոցով ամրագրվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում: «Բարձր դատարանների իրավաբանությունը անհրաժեշտ և բավարար նախադրյալներ է ստեղծել կալանավորման ինստիտուտի ողջամիտ ու հավասարակշռված կիրառության համար: Պրակտիկան, ցավոք, դեռևս հակառակ պատկերն ունի»,- նշել է նախարար Զեյնալյանը՝ ավելացնելով, որ թեև Գլխավոր դատախազության կողմից հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2017թ-ի համեմատ արձանագրվել է խափանման միջոց կալանավորման կիրառման միջնորդությունների նվազում` մոտ 4.9%` այն դեպքում, երբ մեղադրյալների թիվը մոտ 9.7%-ով աճել է, որը փաստում նաև Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության մասին ամենամյա զեկույցը, սակայն անելիքներ դեռ կան:
Արտակ Զեյնալյանը կարևորել է նման ուղեցույցերի մշակումը, բարձր գնահատել կատարված հսկայածավալ աշխատանքը և հույս հայտնել, որ այն կհամալրի քննիչների, դատախազների և դատավորների, ինչպես նաև՝ փաստաբանների, իրավապաշտպանների, լրագրողների մասնագիտական գրադարանը, ավելին՝ կծառայի իր նպատակին և ուղեցույց կդառնա կալանավորման հարցի քննարկման և դրա վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ:
«Կալանավորումը պատժի տարրեր չի պարունակում. այն պատշաճ վարքագծի ապահովման միջոց է: Այնուամենայնիվ, իր կատարման խստությամբ կալանավորումը չի զիջում ազատությունից զրկելու ձևով կիրառվող պատժատեսակներին, ուստի, Արդարադատության նախարարությունը, կարևորելով կալանավորված անձանց երաշխավորված իրավունքների ապահովումը, հաջորդաբար իրականացրել և շարունակում է իրականացնել բարեփոխումներ»,- ընդգծել է նախարարը և ներկայացրել դրանցից մի քանիսը:
Երևանի 4 և մարզերի 3 բժշկական կենտրոններ ունենալու են կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ:
Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց տեսակցության իրավունքի իրացումն ապահովելու նպատակով, կարճատև տեսակցության փոխարեն, ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ընձեռվել:
Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի քննարկման է ներկայացվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որի համաձայն՝ միայն մերձավոր ազգականների հետ համատեղ բնակվելու իրավունքով երկարատև տեսակցություն կտրամադրվի երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Նույն նախագծով սահմանվում է, որ երկարատև տեսակցություն կտրամադրվի նաև կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:
ՄԻՊ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բացառվելու է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան:
Կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը:
Նախարարի խոսքով՝ նշված բարեփոխումներից բացի՝ Արդարադատության նախարարությունը կարևորում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որում ամրագրված են կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման այլ միջոցներ՝ այդ թվում նաև էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառում: «Մեր բոլորի ջանքերը միտված են մի վերջնարդյունքի, որ կալանավորումը կիրառվի իսկապես բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ այլ միջոցներով ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում»,- ասել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ պետք է սկսենք կյանքի կոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված պահանջն այն մասին, որ կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից