ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի երեք աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել. հայտարարվել է նախաքննության ավարտի մասին 04/03/2019 12:26 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը մասնաճյուղի հաշվեկշռում գտնվող անսարք «Տ-170» մակնիշի տրակտորով անտառտնտեսական ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքները Շուռնուխի, Արծվանիկի և Գորիսի անտառպետությունների տարածքում չիրականացնելու, ավելին` դրանք անտառապետերի կողմից «ԴՏ» մակնիշի տրակտորներով փաստացի իրականացնելու պայմաններում, 2014-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով հաստատել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կարգագիր-ակտերը, որոնք ներկայացնելով «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն՝ հափշտակել է ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը նշված աշխատանքների կատարման համար հատկացված 3.376.397 ՀՀ դրամ գումարից ընդհանուր 1.712.126 ՀՀ դրամը:
Բացի այդ, տնօրենը 2014թ. սեպտեմբերից մինչև 2018թ. ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով հաստատել է վճարման հիմք՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մասնաճյուղում որպես վարորդ հրամանագրված աշխատակցի աշխատանքային հաշվարկները: Այնուհետև մասնաճյուղի հաշվապահի կողմից կազմված և ստորագրված աշխատավարձերի հաշվարկների ամենամսյա ցուցակները անձամբ ստորագրելով և կնքելով՝ նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն և հիշյալ աշխատակցի բանկային քարտով հափշտակել ընդհանուր 2.615.100 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նշված գումարները մասնաճյուղի ղեկավարը տնօրինել է իր կնոջ, իսկ հետագայում՝ որպես վարորդ ձևակերպված աշխատակցի ու վերջինիս բարեկամների կողմից բանկոմատից բանկային քարտով կանխիկացում կատարելու միջոցով:
Քրեական գործով բացահայտվել են նաև հանցավոր այլ դրսևորումներ ևս:
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մասնաճյուղի տնօրենը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանը փայտանյութ մատակարարելու համար տարբեր անձանց հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, համաձայն որոնց՝ փայտանյութը բեռնատարներով պետք է նշված անձանց կողմից մոտեցվեր պահեստ: Սակայն նշված աշխատանքը կատարելու համար փաստացի աշխատավարձ չվճարելու, ավելին` անտառապետերի կողմից մոտեցման ծախսերը փաստացի իրենց միջոցներով հոգալու պայմաններում 2015-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով շարունակաբար հավաստել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կատարողական և կարգագիր-ակտերը: Այնուհետև տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեության եղանակով, այն է՝ նշված կեղծ փաստաթղթերը «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն ներկայացնելով, հափշտակել է ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը հիշյալ աշխատանքների համար հատկացված 1.576.100 ՀՀ դրամից ընդհանուր 819.897 ՀՀ դրամ խոշոր չափերով գումարը:
Բացի այդ, տնօրենը մասնաճյուղի ավագ անտառապետի որդու` անտառկուլտուրաների ինժեների՝ շուրջ 4 ամիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն է ներկայացրել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքային և աշխատավարձերի հաշվարկների ցուցակներում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով կեղծ փաստաթուղթ` հաստատելով նրա՝ աշխատանքի հաճախելու հանգամանքը: Այդկերպ վատնելու եղանակով հափշտակվել է վերջինիս անվամբ 4 ամիսների համար որպես աշխատավարձ դուրս գրված ընդհանուր 275.200 ՀՀ դրամը, ինչը կանխիկացվել և տնօրինվել է աշխատակցի ընտանիքի կողմից:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատարանը թույլատրելի է ճանաչել վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։
Հաշվապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Մասնաճյուղի վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Որոշում է կայացվել «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կադրերի տեսուչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` համաներման ակտի ուժով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից