ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկքաղաքացին կարող է լինել նախարարի տեղակալ. Մշակույթի նախարարություն 04/02/2019 18:38 | ԼՐԱՀՈՍ
Տիկին Ղարիբյանը նախարար չէ, հետևաբար կառավարության անդամ էլ չէ։ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացի պետք է լինեն միայն կառավարության անդամները և ԱԺ պատգամավորները։ Նազենի Ղարիբյանը նախարարի տեղակալ է», - «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը՝ անդրադառնալով երկքաղաքացի Նազենի Ղարիբյանի՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարելու օրինականությանը։ Չնայած Քաղաքացիության մասին օրենքի այդ կետը շրջանցում է նախարարի տեղակալ Ն.Ղարիբյանին, բայց որոշումներ ընդունելիս վերջինս ունի նախարարի ողջ լիազորությունները։
«Եթե նախարարի պարտականությունները հանձնվում է որևէ մեկին, վերջինս ամբողջ ծավալով իրավունք ունի քաղաքական որոշումներ կայացնելու և դրանք ԱԺ ներկայացնելու», - ավելացրեց Անուշ Ղազարյանը, վստահեցնելով, որ նախքան Ն. Ղարիբյանի այդ պարտականություններին անցնելը՝ շատ լավ ուսումնասիրել են օրենսդրությունը։
Անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու հարցի իրավական կողմին՝ Անուշ Ղազարյանն առանձնացրեց օրենսդրական մի քանի կետեր,-«ՊՈԱԿ-ի մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը բացի գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքից, իրավունք չունի զբաղեցնել այլ պաշտոն։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գեղարվեստական ղեկավարը կազմակերպում և ղեկավարում է ստեղծագործական անձնակազմը, բայց ինքն արդյունքում ստեղծագործություն չի ստեղծում»։ Հարցին, այդ դեպքում ինչու է անգամ հաստիքացուցակներում դա նշված որպես ստեղծագործական աշխատանք, իրավաբանն ասաց, որ եթե օպերայի թատրոնի կառուցվածքում դա ընդգրկել են ստեղծագործական աշխատանքի մեջ, դեռ չի նշանակում, որ այդպես է,- «Տնօրենը ինչպես ուզի կհաստատի կառուցվածքը», - ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշում էր կայացվել, որ մշակույթի նախարարությունը կներկայացնի իր փաստարկները, իսկ թատրոնի աշխատակիցներն իրենց հակափաստարկները։ Եթե փաստարկները սխալ լինեն, ապա որոշումն էլ չի ընդունվի։ Իրավաբանական վարչության պետի խոսքով իրենց իրավական հիմքերը բավականին ամուր են։ Ուսումնասիրություն են արել ու նոր գնացել այս քայլին: Պատրաստվում են պատասխանել նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նամակին։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի տեսակետը «Փաստինֆո» կներկայացնի առաջիկայում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից