ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն պետք է լուրջ զբաղվեն դատավորների վախերի աղբյուրներով. Փաստաբան 04/01/2019 15:06 | Քրեական խրոնիկոն
Կոնստանտին Հովհաննիսյանի գործով կայացվել է աննախադեպ խայտառակ դատական ակտ ։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կ.Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանը՝ նշելով, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք։
Հիշեցնենք, որ Կոնստանտին Հովհաննիսյանը բերման է ենթարկվել մարտի 12-ին, ում հետագայում մեղադրանք է առաջադրվել խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ սա այն դեպքում, երբ Կ. Հովհաննիսյանը վերջերս էր երիկամի փոխպատվաստման ենթարկվել։ Բացի այդ՝ տառապում է ինսուլինակախյալ շաքարային դիաբեթով, գրեթե կույր է և օրական ընդունում է 120-270 միավոր ինսուլին: Այս փաստերը, սակայն, չեն խանգարել դատարանին ոչ միայն բավարարել կալանավորման միջնորդությունը, այլ նաեւ մերժել գրավի կիրառումը։ «Մենք դատարանին առաջարկել ենք կալանքը փոխարինել գրավով՝ գումարի չափը նշելով 2 մլնն դրամ և ասել, որ Կ. Հովհաննիսյանի ընտանիքը հնարավորություն ունի 2 միլիոնի, բայց եթե գտնեք, որ Կ. Հովհաննիսյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար ավելի մեծ չափով գրավ է պետք, խնդրեմ համեցեք և ասեք չափը ու թող ընտանիքը մտածի»,- նշեց Կ. Հովհաննիսյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ օրը եւս գրավի միջնորդություն են ներկայացրել՝ որպես գրավ առաջարկելով գույք, որի շուկայական արժեքը գնահատվում է 14 միլիոն 500 հազար ՀՀ դրամ,սակայն դատարանը գտել է, որ այդ գումարը բավարար չէ Հովհաննիսյանի պատշաճ վարքագիծը ապահովելու համար:
«Ուրեմն ի՞նչ է ստացվում. 5 տոկոսանոց մարդը այս պետության համար փաստացի ավելի՞ վտանգավոր հանցագործ է, քա՞ն Մայրապետյանը, Խաչատուրովը, որին կարելի է վերագրել աշխարհի բոլոր մեղքերը: Փաստորեն այդ մարդիկ ավելի նվազ վտանգավոր են, ավելի նվազ հանրային շահ կա այդտեղ, քան Կոնստանտին Հովհաննիսյանի դեպքում»,- ասում է Սուսաննա Սարգսյանը և հավելում ՝ «բերեք մի հատ էլ ցմահ ազատազրկում նախատեսող հոդված առաջադրենք ու պրծնենք գնանք, մեկա էդ մարդը էսօր կա վաղը չկա»:
Սուսաննա Սարգսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Փաստաբանի որակմամբ՝ սա աննախադեպ խայտառակ դատական ակտ է, և չնայած նրան,որ դատավոր Դավիթ Հարությունյանը փաստաբանների շրջանում հայտնի է իր օբյեկտիվությամբ,այնուամենայնիվ այս պարագայում նրա կայացրած որոշումն անհասկանալի է:
Սուսաննա Սարգսյանի խորին համոզմամբ՝ ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն պետք է լուրջ զբաղվեն դատավորների վախերի աղբյուրներով: «Եթե դատավորը վախենում է ԱԱԾ-ից և կալանքի որոշում է տալիս, ուրեմն այդտեղ մի բան այն չէ: Այնպես չէ, որ ԱԱԾ-ի սրտով գնալու համար կալանքի որոշում կայացնելուց հետո անցնում, գնում ենք: Հարգելի դատավոր ինչու ես օրենքը շրջանցում, ինչու ես ապօրինի դատական ակտ կազմում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից