ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ջանքերով հանդիպման ձևաչափը չփոխվեց.Ստեփան Գրիգորյան 04/01/2019 18:13 | Քաղաքական
Քաղաքագետները կարևորում են մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը:
«Սա բաց է պահում այն դուռը, որ միգուցե երկխոսության կամ բանակցությունների միջոցով ավելի դրական մթնոլորտ ստեղծվի»,-Մեդիա կենտրոնում ապրիլի 1-ին տեղի ունեցած քննարկմանը ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և հավելեց, որ միևնույն ժամանակ բանակցությունները դժվար թե հանգեցնեն երկու կողմերի համար երկուստեք ընդունելի արդյունքների:
Մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը, որը տևեց 3 ժամից ավելի: Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ և դրական գնահատեցին հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանը Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանը նշեց, որ. «Չեմ կարող ասել, թե բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, տեղի է ունեցել հեղափոխություն, ինչ որ մի դարակազմիկ շրջադարձ, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին...»:
Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ապրիլի 1-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին նաև Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Ստեփան Գրիգորյանը անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարության, որի համաձայն չկար ոչ մի ակնարկ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին:
Ինչպես հայտնի է Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես անդրադարձել էր այս հարցին և ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նշել. «Ձևաչափի փոփոխությունի չի կարող լինել: Բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ»:
Ստեփան Գրիգորյանն ասում է, որ Ադրբեջանի ջանքերով հանդիպման ձևաչափը չփոխվեց, իսկ դա նշանակում է, որ կողմերի միջև բանակցություններ են, որտեղ Արցախը չկա:
«Եթե բանակցությունները վերականգնվեն առանց Արցախի մասնակցության, ապա բանակցային ամբողջ գործընթացն անիմաստ կլինի»,-նշեց Գրիգորյանը:
Քաղաքագետը շեշտում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի թե՛ մարտի 9-ի, թե՛ մարտի 29-ի հայտարարությունում չկար նաև որևէ ակնարկ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
«Վստահության մթնոլորտի ստեղծում, տեխնիկայի ներդնում, որպեսզի ֆիքսվի` ով է խախտում հրադադարի ռեժիմը. ահա այս պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին, չկար ոչ մի ակնարկ հայտարարություններում: Հայկական կողմը պետք է պարզաբանի, ինչու այդ պյամանավորվածությունները այս պրոցեսում չկան»,-նշեց Գրիգորյանը:
Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմի համար առաջնահերթություն պետք է լինի Արցախի բանակցային լիիրավ կողմ դառնալը:
«Այս պահի դրությամբ ես դա գրեթե անհնարին եմ համարում, քանի որ Ադրբեջանը բանակցությունների չի գա, եթե բանակցություններին մասնակցեն մի պետության ներկայացուցիչներ, որոնց 30 տարի շարունակ իրենք անվանել են տեռորիստներ և անջատողականներ»,- ասում է Սուրեն Սարգսյանը:
Խոսելով բանակցային գործընթացում մարդասիրական գործողությունների մասին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ եթե մեր հասարակությունում փորձեր են արվում հասարակությանը նախապատրաստել խաղաղությանը, նույն փորձերը Ադրբեջանում չեն արվում:
Արա Պապյանի կարծիքով՝ Ադրբեջանը մարդասիրական քայլեր ասելով հասկանում է բոլորը բոլորի հետ փոխանակում՝ նկատի ունենալով հանցագործների, դիվերսանտների ազատումը, որը հակառակ ուղերձ է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից