ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցմահ դատապարտված Արսեն Արծրունին խնդրում է իրեն տեղափոխել իր նախկին՝ թիվ 94 խուցը 03/30/2019 15:46 | Քրեական խրոնիկոն
Ցմահ դատապարտված Արսեն Արծրունին գրավոր դիմել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տեղաբաշխման Հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր թիվ 5 խուցը։
«Փաստինֆո»-ն ստացել է դատապարտյալի դիմումը, որտեղ մասնավորապես ասվում է.
«ՀՀ ԱՆ Քրեակատարողական Ծառայության տեղաբաշխման Հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալ՝ Արսեն Արծրունուց:
Դիմում՝
Նկատի ունենալով՝
Ա) որ «Արմավիր» ՔԿ հիմնարկում, ինչպես երեկ մեզ հաղորդել է հիմնարկի
անվտանգության բաժնի պետ Դանիելյանը, անհատական մոտեցում չի կիրառվի,
Բ) որ կրթական, աշխատանքային եւ գիտական իմ գործունեությունը խափանված է,
Գ) որ երկար տեսակցություններ ունենալը փաստորեն դարձել է անհնար
Դ) որ առողջության առումով ոչ միայն անհնար է բուժվելը, այլեւ նույնիսկ
բժիշկին հանդիպելը,
Ե) որ դատապարտյալների միջեւ փոխհարաբերությունները օպերատիվ եւ
անվտանգության բաժինների աշխատողների խառնակչության հետեւանքով դարձել են
անտանելի եւ մղում են դատապարտյալներին կոնֆլիկտների,
Զ) որ անմիջական կերպով անհնար է հանդիպել պետի կամ նրա տեղակալների հետ,
Է) որ անընդհատ փոփոխությունների, կամայական կերպով օրենքների ու կանոնների
վերամեկնաբանման հետեւանքով դատապարտյալների պահման կարգը կորցրել է իր
կայունությունը եւ կանխատեսելիությունը ,
Ը) որ հանձնուքով արգելվող ապրանքների եւ մթերքների ցուցակը անընդհատ փոփոխման
է ենթարկվում, ինչի հետեւանքով էլ անհնար է դառնում ճիշտ սննդակարգ պահպանելը,
Թ) որ, հակառակ պետական բյուջետային բավարար հատկացումների, հացի ու ճաշի
որակը մնում է անասնակերի մակարդակում,
Ժ) որ կանոնների փոփոխությունները նախօրոք չեն բացատրվում դատապարտյալներին,
ինչի հետեւանքով էլ նրանք մշտապես պահվում են կանոնները խախտելու եւ
իրավունքներից օգտվելու անհնարինության վտանգի տակ,
ԺԱ) որ կրպակից գնումներ կատարելու մեխանիզմները գործում են միայն ձևականորեն,
ԺԲ) որ երիտասարդ դատապարտյալները, որոնք փորձում են ուղղվել եւ դուրս պրծնել
հանցագործ մնալու հեռանկարից, անվտանգության ծառայողների կողմից ետ են
շպրտվում դեպի հանցագործ ուղին,
ԺԳ) որ դատախազությունը, մարդկային հոգատար մոտեցումը նույնացնելով կոռուպցիոն
ռիսկի հետ, պարզապես արգելում է ՔԿ պաշտոնյաներին գնահատել տարբեր
դատապարտյալների ձեռքբերումները,
ժդ) որ օտարազգի դատապարտյալների նկատմամբ դրսեւորվում է անմարդկային
վերաբերմունք, եւ
ԺԵ) որ «Արմավիրից» բացի, մյուս բոլոր կիսափակ տիպի հիմնարկներում վիճակը էլ
ավելի տխուր է,
Համարելով, որ նման միջավայրում անհնար է արժանապատիվ կերպով ապրել եւ մեռնել,
դիմում եմ Ձեզ, ինձ շտապ տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի 5-րդ հարկի իմ
նախկին՝ թիւ 94 խուցը, որտեղ նույնիսկ շատ ավելի քիչ ազատություններ
ունենալով` կկարողանամ կանխատեսելի պահել իմ առօրյան եւ նվազագույնի հասցնել
նման ցինիկ, հանցագործ եւ կեղտոտ համակարգի հետ իմ շփումները:
Խնդրում եմ չմերժել:
Արսեն Արծրունի
27.03.2019 թ.»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ