Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Կամայականությունը՝ այն հիմնավորումով, թե նախկին իշխանություններն էլ են գործել կամայականորեն՝ ճիշտ ճանապարհ չէ. Արթուր Գրիգորյան 03/30/2019   13:17  |  ԼՐԱՀՈՍ

Երեւանի քաղաքապետն իրավունք չուներ սրճարաններն ապամոնտաժելու որոշում կայացնել։ Հայկ Մարությանի ոչ իրավաչափ որոշման հետեւանքով  կոպտորեն խախտվել է սեփականության իրավունքը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան, միջազգային օրենսդրության փորձագետ Արթուր Գրիգորյանը։

«Իրավական կամայականության գծով նա միանշանակ առաջ անցավ նախորդ քաղաքապետերից։ Քաղաքապետը, կարելի է ասել՝ ռեկորդ սահմանեց այդ հարցում. «կարգին բեսպրեդել» «կարգին Հայկոյից»,- ասաց փաստաբանը։ Ի դեպ, վերջինս մի շարք գանգատենր է ներկայացրել ՄԻԵԴ՝ նախորդ իշխանությունների օրոք պետական կարիքների համար քաղաքացիների սեփականության իրավունքը խախտելու հիմքով եւ հաղթել։

Սրճարանների ապամոնտաժումը քաղաքական լուրջ քննարկումների տեղիք տվեց ու մարեց, սակայն առաջիկայում այն կտեղափոխվի իրավական հարթություն։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ առաջիկայում հայցեր կներկայացվեն դատարաններ՝ վիճարկելու քաղաքապետի գործողությունների օրինականությունը։

Փորձագետը մեր հետ զրույցում նկատեց, որ սրճարանների ապամոնտաժման բուն փաստը կարող էր տեղի ունենալ բացառապես «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի շրջանակներում, որը, ի թիվս այլոց, սահմանում է, որ ունեցվածքի օտարումը հասարակական կամ պետական կարիքների համար հնարավոր է միայն կառավարության համապատասխան որոշման հիման վրա։ Այսինքն կառավարական որոշմամբ պետք է նախորոշվի և պատճառաբանվի բացառիկ, գերակշռող պետական շահի փաստը այն տարածքների նկատմամբ, որտեղ գտնվում էին սրճարանները։

Իսկ  եթե կառավարական որոշումը չեղարկված չէ դատական կարգով, օրակարգ է մտցվում փոխհատուցումներ վճարելու հարցը։ Ընդ որում՝ պետք է քննվեր օբյեկտի ոչ միայն շուկայական արժեքի վճարման, այլև բաց թողնված շահը փոխհատուցելու հարցը. չէ՞ որ դադարում է սեփականատիրոջը կամ վարձակալողին եկամուտ բերող բիզնեսը։

Ա.Գրիգորյանը վկայակոչեց ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, որը երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գերկայությունը։ Այսինքն հանրային իշխանության համար երկրում բարձրագույն արժեք պետք է լինեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։ Ակնհայտ է, որ վարձակալները ժամանակին ստացել են համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, այդ թվում նաև կառուցապատման թույլտվություն։ Պայմանագրերը կնքվել են համաձայն այդ պահին գործող օրենսդրության։ Այսինքն խոսքը, բնականաբար, ապօրինի շինությունների մասին չէ։ Իսկ եթե ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան, ապա սեփականատերերը (վարձակալները) օժտված են տվյալ անշարժ գույքի նկատմամբ որոշակի իրավունքներով։

«Համաձայն Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի անարգել օգտվելու իր ունեցվածքից, և նրան ոչ մի կերպ չի կարելի զրկել այդ ունեցվածքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է ի նպաստ հասարակության շահերի և այն պայմաններով,որոնք նախատեսված են օրենքով կամ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներով։ Սրանից հետևում է, որ ունեցվածքից օգտվելու իրավունքին միջամտությունն առաջին հերթին պետք է իրականացվի ազգային օրենսդրության նորմերին համապատասխան»,- ասաց Ա.Գրիգորյանը։

Նա արձանագրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով, այդ թվում՝«Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի», «Մինասյանը և Սեմերջյանը ընդդեմ Հայաստանի», բազմիցս պարզաբանել է, որ«ունեցվածք» հասկացությունը Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով ունի ինքնուրույննշանակություն և կախված չէ երկրի ազգային օրենսդրությամբ այդ հասկացությանը տրված դասակարգումներից։Ինչպես նյութական իրերը, այնպես էլ ունեցվածքային բնույթի որոշակի իրավունքներն ու շահերը կարող են համարվել ունեցվածքային իրավունքներ և, հետևաբար, ունեցվածք՝ կոնվենցիայի տեսանկյունից։ Զարգացնելով այս տրամաբանությունը, ՄԻԵԴ-ը եկել է այն եզրահանգման, որ բիզնեսը որպես այդպիսին նույնպես գտնվում էԵրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի պաշտպանության ներքո, քանի որ ձեռներեցականգործունեությունից ստացվող եկամուտն, անկասկած, նույնպես ունեցվածք է։ Ակներև է, որ ավելի քան 10 տարի առաջորոշակի ձեռներեցներ քաղաքային իշխանությունների հետ կնքել են պայմանագրեր, որոնց հիման վրա էլ ձեռներեցականգործունեություն են իրականացրել դիտարկվող տարածքներում։ Հետևաբար, միջամտությունը նրանց գործունեությանը,համաձայն կոնվենցիայի, միջամտություն է նաև նրանց ունեցվածքային իրավունքներին։

Իսկ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է, որ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից որևէ այլ կերպ, քան դատական կարգով և այն դեպքերում, որոնք նախատեսված են օրենսդրությամբ։ Հետևաբար, քաղաքապետի որոշումը չի կարող լինել այն ակտը, որի հիման վրա անձին կարելի է զրկել ունեցվածքից։ Նման որոշումը, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդհոդվածի 1-ին մասի բ կետի, առ ոչինչ լինելու ենթակա վարչական ակտ է, որովհետև կայացվել է մի մարմնի կողմից, որըդրա իրավունքը չունի։

Նույն օրենքի 2-րդ մասն ամրագրում է, որ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման։ Այդպիսի ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է։ Ավելին, առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Այսինքն վերաբերվում է Քրեական օրենսգրքով սահմանված պաշտոնեական հանցագործությունների կարգին (ծառայողական լիազորություններիգերազանցում կամ պաշտոնեական դիրքի չարաշահում)։

«Այդ առումով նախադեպ արդեն կա։ Իմ պաշտպանյալ Լյուբով Փիլոյանի գործում՝ նմանատիպ սցենարով, երբ Երևանի քաղաքապետն իր որոշմամբ նրան զրկեց հողակտորի վարձակալման իրավունքից, Սահմանադրական դատարանը 2015թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ վճռեց, որ Փիլոյանը տվյալ հողակտորի նկատմամբ ունի սեփականության իրավունք՝ համաձայն Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, և քաղաքապետը իրավունք չուներ զրկել նրան ունեցվածքից։ Սահմանադրական դատարանի վճռի հիման վրա Վարչական դատարանը քաղաքապետի որոշումը ճանաչեց առ ոչինչ վարչական ակտ, իսկ այդ որոշման հիման վրա 2018 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը քրեական գործ հարուցեց քաղաքապետի դեմ»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ ավելացնելով. «քաղաքապետ Մարությանը պետք է նկատի ունենա, որ կարող է բախվել քրեական պատասխանատվության, և արժե, որ շատ լուրջ մտորի արդեն արվածի իրավական հետևանքների մասին,որովհետև ինքն իրավունք չունի միանձնյա կարգով միջամտել սեփականության  իրավունքներին և մարդկանցզ րկել սեփականությունից։ Կամայականությունը՝ այն հիմնավորումով, թե նախկին իշխանություններն էլ են գործել կամայականորեն, հարցի լուծման ճանապարհ չէ և կհանգեցնի ՄԻԵԴ ուղարկվող հայցերի քանակի բազմակի աճի՝ միանշանակ հաջողության հեռանկարով»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:46 27/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքի հանրային վայրերում կտեղադրվեն աղբի տեսակավորման աղբամաններ
19:36 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետարանի երկու վարչություններ նույն հարցի վերաբերյալ իրար հակասող որոշումներ են կայացրել
16:09 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետարանը չի հերքում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի բարձրագույն կրթություն չունենալը
10:21 22/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է
09:56 22/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանը խնամքի կարիք ունի. շաբաթօրյակ-ծառատունկ՝ մարտի 23-ին
22:14 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. Հարուցվել են քրեական գործեր
20:19 19/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանի պատվիրակությունը Չեխիայում կծանոթանա տրանսպորտի կառավարման փորձին
20:10 19/03/2019  |  ԼՐԱՀՈՍԳույքահարկի արտոնություններ՝ սոցիալական մի շարք խմբերին. կայացել է ավագանու հերթական նիստը
14:41 19/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄարտի 21-ին կվերագործարկվի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը
10:40 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները . Ուղիղ միացում

Արխիվ

[]