ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անկեղծ ասած՝ ես, որ չվախեցող և չհուսահատվող տեսակ եմ, սկսում եմ վախենալ». Նաիրա Զոհրաբյան 03/30/2019 14:25 | Մեկնաբանություն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մշակութային ռնգեղջյուրացումը շարունակվում է.
Երեկ, անձրեւոտ մի օր, երբ «Ա-վիտամինոզի» բացակայության պատճառով երեւի թե ցնցվեցին որոշ պաշտոնյաների նյարդեր՝ վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից եւ ազատել Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Չգիտեմ, երկրորդ ազատումը ե՞ւս գարնանային «Ա-վիտամինոզի» արդյունք էր, թե՞ այստեղ գործ ունենք արդեն շատ ավելի լուրջ հորմոնի՝ «սերատոնին» բացակայության հետ, որը թույլ չի տալիս տարբեր պաշտոնյաների լինել ներդաշնակ ու խաղաղ, լինել երջանիկ եւ չկայացնել աբսուրդային որոշումներ։
Այդուհանդերձ, մտադրությունս բնավ Մենդելեեւի աղյուսակի եւ դժբախտության ու երջանկության հորոմենների շուրջ դիսկուրսը չի։
Հիմա ինչո՞վ է մեղավոր Կոնստանտին Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» եւ մի շարք կարեւորագույն մրցանակաբաշխությունների եւ չի հասցրել ոտքով Գյումրից քայլել Երեւան։ Կամ՝ քայլելու ցանկությունը ի սկզբանե չի էլ ունեցել, վստահ լինելով, որ ցանկացած իշխանության համար կարեւորը բարձր մշակույթը պիտի լինի ու այն արվեստագետը, ով կարող է ապահովել այդ չափանիշները։
Ինձ քիչ առաջ զանգահարեցին Վանաձորի թատրոնի մի խումբ դերասաններ եւ նրանք ուղղակի շոկի մեջ էին, որովհետեւ Ագնեսային հաջողվել էր ստեղծել իրապես որակյալ թատրոն եւ մեկը մյուսի հետեւից հետաքրքիր ներկայացումներ եւ հյուրախաղեր։
Թվում է, թե Հայաստանում մշակույթ «վարող» պաշտոնյաները պիտի ամուր կառչեին այս գործիչներից, որովհետեւ նրանց տված ստեղծագործական «պրոդուկտը» բարձրարվեստ է։ Բայց ոչ, պարզվում է, հեղափոխական թրենդը խաղի իր կանոններն ունի, որտեղ «արվեստը» ընդամենը կույր աղիքի պես մի բան է։
Անկեղծ ասած՝ ես, որ չվախեցող եւ չհուսահատվող տեսակ եմ, սկսում եմ վախենալ։
Վախենալ, որ ռնգեղջյուրացման էս տրամաբանությամբ շարժվելու դեպքում մշակույթի մեր հեղափոխական թրենդիստները նաեւ մշակույթում են հռչակելու նոր թրենդ՝ թավշյա մշակույթի թրենդը, որտեղ Սոս Սագսյանը, արդեն իմացանք, ժանր է, Մանեն եւ Մոնեն էլ երեւի թե հակահեղափոխականներ, որովհետեւ, ինչպես ասվեց ԱԺ ամբիոնից, իրենք իրավունք չունեն համեմատվելու Մարտիրոս Սարսյանի գույների հետ։ Եւ ինչպես օրերս ինձ հետ անկեղծ զրույցում «կիսվեց» Գյումրիից Երեւան «ակուրատնի» քայլածներից մեկը՝ «չե՞ք կարծում, որ թավշյա հեղափոխությունը իր նոր տեսակի մշակույթը պետք է ունենա»։
Ու ես առաջին անգամ իսկապես վախեցա, երբ մի պահ փորձեցի պատկերացնել հեղափոխության մշակութային թավիշը։
Եվ վերջում՝ իրական մի դեպք։ Փարիզում, հայտնի ցուցահանդեսներից մեկին հրավիրված էին ե՛ւ Պիկասոն եւ ԽՍՀՄ մշակույթի նախարար Ֆուրցեւան։ Երկուսն էլ մոռացել էին իրենց հրավիրատոմսերը։ Երբ Պիկասոն, ապացուցելու համրար, որ ինքն է՝ մաքուր թղթի վրա արագ պատկերեց խաղախության աղավնուն՝ նրան ներս թողեցին։ Իսկ գիտե՞ք, ինչպես ներս մտավ Ֆուրցեւան. նրան ասեցին՝ Պիկասոն ապացուցեց արագ մատիտանկար անելով, իսկ դո՛ւք ինչպես կապուցուցեք՝ նախարարը զարմացած հարցրեց՝ «Իսկ ո՞վ է Պիկաոսն»։ Նրան անմիջապես ներս թողեցին, որովհետեւ տված պատասխանից համոզվեցին, որ նա հաստատ ԽՍՀՄ մշակույթի նախարարն է։
Ու հիմա ես սկսում եմ վախենալ մշակութային ահա էս ռնգեղջյուրացումից, որից անդին վերջի սկիզբն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից