Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Արցախի Խորհրդարանում ընդունել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին 03/30/2019   14:04  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր՝ մարտի 30-ին, Արցախի Խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ Խորհրդարանի ամենամեծ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:


«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ պատգամավորները ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ նախ ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրում, Արցախյան պատերազմում զոհված հայորդիների շիրիմներին:



Այնուհետև Խորհրդարանում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Ողջունելով ներկաներին՝ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ այսօրվա հանդիպումը հերթական կարևոր արձանագրումն է ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

«Հուսով ենք՝ հագեցած օրակարգով հանդիպումները ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ առանձին հանձնաժողովներում, օգտակար և արդյունավետ հիմք կհանդիսանան ծանոթությունների և հետագա համագործակցության խորացման համար: ՀՀ ԱԺ-ի հետ հարաբերությունները Արցախի Խորհրդարանի համար առանձնահատուկ են բոլոր առումներով: ՀՀ Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության լայն ներկայացվածությունը ենթադրում է, որ քաղաքական ուժը խորհրդարանի գործունեության մեջ ունի ընդգծված դերակատարություն»,- նշել է Ա. Ղուլյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նախ դիմել է Արցախի ժողովրդին, ովքեր ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդական թավշա հեղափոխությանը և Հայաստանում նոր կառավարության ձևավորմանը:

«Լինելով ՀՀ նոր Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ իմ գործընկերների անունից ցանկանում եմ վստահությամբ հավաստիացնել, որ ՀՀ նոր ԱԺ-ն և կառավարությունն անում են և անելու են ամեն ինչ, որպեսզի Արցախի և Արցախի ժողովրդի շահերը լինեն պաշտպանված: Վստահ եմ՝ Արցախի հարցում մեր բոլորիս նպատակներն ընդհանուր են»,- ասել է Լ. Նազարյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև երեկ Վիեննայում կայացած  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով, որ դրան նախորդած կարևորագույն հայտարարությունը՝ Արցախի ձայնը բանակցություններում որոշիչ դարձնելու մասին, հնչել է Ստեփանակերտից: Հանդիպման մանրամասներն էլ վարչապետը վերադառնալուն պես անմիջապես կներկայացնի բոլորին:
 
«Մենք պետք է վերակառուցենք Հայաստանը և Արցախը կապող հազարավոր կամուրջները: Երկար տարիներ Հայաստանի և Արցախի միջև կապերը մեծամասամբ հաստատվել են քաղաքական շրջանակների միջոցով և միջնորդությամբ: Դրա արդյունքում ՀՀ և ԱՀ քաղաքներում և գյուղերում բնակվող մարդիկ բավարար չափով չեն մտերմացել: Այդ իսկ պատճառով ես չափազանց կարևորում եմ մեր բոլորիս փոխադարձ ջանքերը միմյանց ավելի լավ ճանաչելու ուղղությամբ: Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն ՀՀ գյուղերի և քաղաքների հետ»,- ավելացրել է Լ. Նազարյանը:

Իսկ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշել է, որ իրենց խմբակցության համար աշխատանքի մի քանի ուղղություն կա, այդ թվում՝ օրենսդրական տիրույթը, խորհրդարանական դիվանագիտությունը և վերահսկողական գործիքի կիրառումը:
 
Խմբակցության ղեկավարը խորհրդարանական դիվանագիտության հարթակում գերնպատակ է համարել Արցախի անվտանգությունը՝ նշելով, որ այն հավասարապես նաև ՀՀ անվտանգությունն է:
 
«Պատահական չէ, որ այսօր մեր խմբակցությունը Արցախում գտնվում է բոլոր հանձնաժողովների ներկայացվածությամբ: Հանձնաժողովների մեծ մասը ներկայացված են նախագահների գլխավորությամբ և, իհարկե, մի քանի առանձին պատգամավորներով: Կարևորում ենք առանձին ոլորտներում սերտ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում շահելու են երկու պետությունները, և ունենալու ենք շատ հստակ կարծիքներ»,- ասել է Լ. Մակունցը:
 
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ կարծում է, որ արցախյան հակամարտության կարգավորման համար կա մեկ բանալի՝ ժողովրդավարության բարձր մակարդակ:

«Մենք միասին կատարում ենք այդ գործառույթը և շարունակում ենք կառուցել ժողովրդավարական կառավարման մեր համակարգը: Չի կարող լինել ժողովրդավարություն առանց իրավունքի գերակայության ապահովման: Մենք ստեղծում ենք այդ համակարգի կարևորագույն բաղադրատարրը՝ օրենսդրությունը, որը պետք է երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը, երկրի անվտանգությունը և հետագա պետականաշինության հիմնական սկզբունքները: Պետք է ունենանք ավելի հավակնոտ օրակարգ»,- նշել է Վ. Վարդանյանը:

Արցախի խորհրդարանականների անունից ողջույնի խոսքով հանդես է եկել «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
 
Նա անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտությանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի միջև բազմաթիվ հեռախոսազրույցներ են եղել, սակայն Վիեննայից առաջ կայացած հեռախոսազրույցը մեսիջ էր՝ ուղարկված Ադրբեջանի նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ եթե բանակցությունների ձևաչափը չեք ցանկանում վերականգնել, ապա ամեն մի հանդիպումից առաջ Արցախի իշխանություններն իրենց տեսակետը հայտնելու են բանակցային գործընթացում:

«Այն հիմնարար փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի առանց Արցախի իշխանությունների մասնակցության, լավագույն ցանկությունների դեպքում մնալու է սեղանին: Արցախի իշխանությունները ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցությունները: Սակայն պետք է փաստենք, որ Արցախի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն փոխվստահության մթնոլորտում»,- ավելացրել է Ա. Թովմասյանը:
 
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո աշխատանքները շարունակվել են մշտական հանձնաժողովներում:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]