ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջ սուսուփուս էին անում, հիմա՝ դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու… 03/29/2019 11:39 | Վերլուծություններ
Նախօրեին Ազգային ժողովի մեծամասնությունը հասավ իր նպատակին՝ԱԺ արտահերթ նիստում 117 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունելով ԱԺ կանոնակարգ և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներում կատարված փոփոխությունները: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ օրենքներում կատարված փոփոխությունները ՍԴ պահանջն են եղել և որ ՍԴ-ն ՀՀ նախագահի դիմումի հիման վրա օրենքներում հակասահմանադրական դրույթներ էր գտել: Որոնց վերացմանն էլ այսօր լծվել էր ԱԺ-ն:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու: Իսկ նախորդ գումարման ԱԺ-ն կողմ չէր քվեարկել նրա թեկնածությանը, եւ մի շարք իրավաբանների կարծիքով նրա թեկնածությունը վերստին չի կարող առաջադրվել`հաշվի առնելով նշված իրավակարգավորումը, թեեւ այլ կարծիքի է ինքը` Վահեն, ով հայտարարված մրցույթում ներկայացրել էր իր թեկնածությունը: Այս անգամ Նախագահը նախընտրեց գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը` նրան առաջադրելով որպես ՍԴ դատավորի թեկնածու:
Բայց խորհրդարանական մեծամասնությունը կարծես շատ է ուզում Վահե Գրիգորյանին տեսնել ՍԴ դատավորի կարգավիճակում: Այն նույն Վահեի, որը Մարտի մեկի գործով իշխանություններին շատ կոնկրետ ծառայություններ ունի մատուցած: Այն Վահե Գրիգորյանի, որը դե յուրե ներկայացնելով մարտի 1-ի գործով տուժողների շահը, դե ֆակտո ըստ ամենայնի՝ տուժողների ու նրանց հարազատներին դեմ է գործում՝ սպասարկելով օրվա իշխանություններին շահը, իսկ իշխանություններն էլ նրա ծառայությունների համար իրեն պարգևատրում են ՍԴ դատավորի պաշտոնով:
Վերջապես, Այն Վահե Գրիգորյանի, որի անունը մի քանի անգամ շոշափվում էր Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան սկանդալային հեռախոսազրույցում: Հիշեցնենք, որ հայտնի ձայնագրության մեջ երկու պաշտոնատար անձինք գալիս են ընդհանուր հայտարարի, թե՝ «Մարտի 1-ի գործով կասեն փաստաբան Վահե Գրիգորյանը մի ելույթ կպատրաստի՝ որպես փաստաբան , որպես փորձագետ», ասել է թե ակնհայտ համագործակցել է իրավապահ մարմինների հետ:
Հարցն այն ժամանակ առկախ էր մի տեսակ՝ փաստաբան Վահե Գրիգորյանն իր վերոհիշյալ համագործակցությամբ գործել է իր վստահորդների շահերին կողմ, թե՞ դեմ: Այժմ հիմնականում պարզ է, թեպետ կարելի է նաև հարց ուղղել հենց իրեն, փաստաբան Վահե Գրիգորյանին՝ եթե իշխող քաղաքական ուժի համառության արդյունքում դառնա ՍԴ դատավոր` ո՞ւմ շահերն է պաշտպանելու, շարունակելու է ելույթներ, տվյալ պարագայում` հատուկ կարծիքներ կամ որոշումներ գրել գաղտնալսման մեջ հիշատակվող երեք գործող անձանց հետ համաձայնեցնելո՞վ կամ հորդորո՞վ: Արդյոք սա է իրավաբան Վահե Գրիգորյանի տեսլականն իր ապագա մասնագիտական գործունեության վերաբերյալ, եւ արդյոք իր շահերից էր բխում իր այսչափ քաղաքականացումը, երբ արդեն ստորին պլան մղվեցին նրա մասնագիտական հմտությունները՝ առաջ պլան բերելով կոնկրետ քաղաքական ուժի հետ իր առնչությունն ու մատուցած ծառայությունները առ այն, որ հանուն նրա նշանակման կատարվում են օրենսդրական փոփոխություններ։
Քաղաքական և իրավական հարթություններում ընթացող պայքարում եթե հաղթող դուրս գա քաղաքականությունը, ապա կստացվի, որ իշխանությունները կրկին ու վերստին իրենց շարունակում են վերաձևել-հարմարեցնել երկրի օրենսդրությունն իրենց քաղաքական նախասիրություններին։ Շարունակում են քաղաքականացնել դատական համակարգը։
Ոչինչ չի փոխվել: ՈՒղղակի այն ժամանակ ամեն ինչ արվում էր սուսուփուս, իսկ հիմա՝ դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ