ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շինություններ ապօրինի մուտք գործելով կատարվող գողությամբ զբաղվող հանցավոր խումբ է վնասազերծվել. ակտիվացած պայքարն արդյունքներ է տալիս 03/28/2019 16:47 | Քրեական խրոնիկոն
Բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կատարվող գողությունների դեմ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ ակտիվացված պայքարում բացի կանխարգելիչ միջոցառումներից, էական արդյունքներ են գրանցվում նաև օպերատիվ աշխատանքների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Նախօրեին Սյունիքի մարզում ոստիկանության ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է հանրապետության մի քանի մարզերի քաղաքաներում առերևույթ շինություն ապօրինի մուտք գործելով գողություններ կատարող հանցավոր խումբ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի 4 բնակիչներ, նախնական համաձայնության գալով շինություն ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու շուրջ, «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Գորիս քաղաք, որտեղ 2019թ. մարտի 26-ի ուշ երեկոյան դուռը լնգել-բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել «Յուքոմ» ՍՊ ընկերության Գորիսի սպասարկման կենտրոն, գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 1.486.100 ՀՀ դրամ արժողության տարբեր մոդելների 18 բջջային հեռախոսներ ու հեռացել: Սակայն Վայք քաղաքում նրանք հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների կողմից և բերման ենթարկվել:
Դեպքի առթիվ 2019թ. մարտի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին, ընդունվել վարույթ և կատարվում է նախաքննություն:
Վերջինիս շրջանակում կասկածյալներն ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, որ նույն եղանակով գողություններ են կատարել նաև Վաղարշապատ, Մասիս և Արտաշատ քաղաքների «Յուքոմ» ՍՊԸ սպասարկման կենտրոններից: Մասնավորապես՝ 2019թ. մարտի կեսերին 1-ին անգամ Վաղարշապատ քաղաքի սպասարկման կենտրոնից գողացել են շուրջ 18 հեռախոս, որը հաջորդ օրը վաճառել են 280.000 ՀՀ դրամով: Գումարը ծախսելուց հետո նրանք որոշել են գողություն կատարել Մասիս և Արտաշատ քաղաքների նույն ընկերության սպասարկման կենտրոններից և պայմանավորվածության համաձայն նույն եղանակով նույն օրվա ընթացքում գողություն են կատարել հիշյալ քաղաքների սպասարկման կենտրոններից, իսկ գողացված հեռախոսները Երևան քաղաքում 800.000 ՀՀ դրամով վաճառել են Վրաստանի քաղաքացու: Այս գումարը ևս ծախսելուց հետո կրկին գնացել են Վաղարշապատ քաղաք և նույն խանութից նույն եղանակով գողացել են հեռախոսներ, որոնք նույն եղանակով վաճառել են նույն անձին:
Ընդ որում՝ պարզվել է, որ յուրաքանչյուր անգամ, նախքան գողություն կատարելը, խումբը գտել է նույն՝ «OPEL ASTRA» մակնիշի և միևնույն գույնի ավտոմեքենա, հափշտակել են համարանիշները տեղադրել իրենց մեքենայի վրա, իսկ գողությունը կատարելուց հետո նետել են համարանիշները, ձեռնոցներն ու դիմակները:
Հարցաքննության ընթացքում նրան հայտնել են, որ վերջին գողությամբ ձեռք բերած գողոնը, ձեռնոցները, մետաղական ձողը, որի միջոցով բացել են դուռը, և դիմակները գտնվում են ավտոմեքենայի մեջ:
Հիշյալ անձանց բերման ենթարկելուց հետո «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի տրանսպորտային միջոցների հատուկ պահման տարածք:
2019թ. մարտի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է ավտոմեքենայում խուզարկություն կատարելու միջնորդությունը:
Հարցումներ են ուղարկվել Վաղարշապանի, Մասիսի և Արտաշատի իրավապահ մարմիններին՝ խմբի անդամների ցուցմունքներով հայտնած հանցագործության դեպքերի հանգամանքը և ընթացքը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում մարզի իրավապահ այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ կայացել էր խորհրդակցություն՝ հատուկ մարզի վարչական տարածքում բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կատարվող գողությունների դեմ համալիր պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում խնդիր էր դրվել նաև ուժեղացնել ինչպես այս հանցագործության համար առավել խոցելի շրջաններում շրջիկ հսկողությունը, այնպես էլ օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ հանցագործություն կատարած անձանց տաք հետքերով բացահայտելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ