ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երկիր Ծիրանին» զգուշացնում է Նիկոլա-Թագուհիական մամուլին 03/28/2019 10:49 | ԼՐԱՀՈՍ
2019 թվականի մարտի 27-ին «Ժողովուրդ» օրաթերթը նյութ է հրապարակել առ այն, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ և բողոքի ակցիաների մասնակից Սամվել Մովսիսյանը, հավանաբար, ՀՀ-ում գործող «որոշակի շրջանակներից ուղղորդվող ունիվերսալ ցուցարարների խմբից է», և որ այդ խումբը «խնդիր ունի տարատեսակ թեմաներով բողոքի ցույցեր կազմակերպել ու էկրաններից քննադատել իշխանություններին` նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իշխանությունների նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա երկրում…»:
Արձանագրենք սույն լրատվամիջոցի և բոլոր հետաքրքրվողների համար, որ Սամվել Մովսիսյանը, իրապես, «Երկիր Ծիրանի» կուսակցության գործուն անդամներից է, ով մշտապես պայքարել է բոլոր տեսակի անարդարությունների դեմ և մասնակցել է Համահայկական Մեծ Ընդվզման բոլոր գործողություններին, որոնք դեռևս 2017 թվականի կեսերից նախաձեռնել և կենսակոչում էր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
Սամվել Մովսիսյանը, ունենալով տարադրամի փոխանակման կետ, այսօր ևս շարունակում է իր արդարացի բողոքի ձայնը բարձրացնել գրավատների և տարադրամի փոխանակման կետերի համար բազմակի անգամ ավելացվող պետական տուրքի դեմ:
Ցավալի է, որ լրատվամիջոցը, փոխարենն ակտիվորեն լուսաբանելու վերոնշյալ նախագծի դեմ ընդվզող հարյուրավոր քաղաքացիների բողոքի գործողությունն ու դրդապատճառները և իր խմբագիր-պատգամավորի միջոցով Ազգային ժողովում ընդդիմանալու «Թավշյա» կառավարության այդ նախաձեռնության դեմ` լծվել է բողոքի գործողության «Երկիր Ծիրանի»-ի գործուն մասնակցին պիտակավորելու անբարո աշխատանքին:
Ի գիտություն սույն լրատվամիջոցի և վերոնշյալ նյութի հեղինակի` հարկ ենք համարում հայտնել, որ կեղծ և զրպարտչական լուրերի տարածման համար ներկայիս իշխանական մամուլը շարունակում է դրսևորել իր նախորդի վարքագիծը` չի հանդուրժում այլ կարծիք և ընդդիմախոսություն:
Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի» կուսակցության գործունեությանը, ապա այո` և՛ մինչ «Թավշյա տեղափոխությունը» մենք չենք հանդուրժել Նարիմանով Սերժին ու օրենսդիր Շմայսին, և՛ այսօր չենք պատրաստվում հանդուրժել նրանց կողմից ընդունված օրենքների Նիկոլա-Թագուհիական արդիականացմանը: Թագուհիական մեկնաբանությունը` «որոշակի շրջանակներից ուղղորդվողների» մասին, մատնում է սույն կեղծ լուրի հեղինակի աշխատաոճը` երբ այն իշխանություն չէր, «որոշակի շրջանակներից ուղղորդվողների» պատվերով էր քննադատում իշխանությանը: Նման կեղծ զրպարտչական նյութ տպագրելը կարելի է գնահատել որպես հիվանդի հոգեբանություն` ով ինչպես աշխատել է, այդպես էլ գնահատում է այլոց աշխատանքը:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր-պատգամավորին զգուշացնում ենք, որ իրենց առջև կանգնած են իրենց առաջնորդի սպառնալիքներից չվախեցող, ասֆալտին պառկեցնելու թատրոնը և Նիկոլ Վովաևիչի թամադայությամբ կառավարություն-խորհրդարան տրագիկոմեդիայի խաղարկության թատերաշրջանը մերժող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` իր գործուն և ազնիվ անդամների հետ:
Բոլոր իշխանական լրատվամիջոցներին իրազեկում ենք, որ համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի` Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության տարբեր ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է: Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց միջամտությունը կուսակցությունների գործունեությանը: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի` Կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը` պատժվում է:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
28 մարտի 2019թ.
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից