ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր 03/27/2019 16:41 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ ներգրավվածություն չկար, քանի որ Հայաստանի ժողովրդի համար ժողովրդավարությունն արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեքային համակարգ: «ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների մեծ օրակարգ ունի, որի արդյունավետ իրականացման գործում եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽ և ԵԽԽՎ հետ ակտիվ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի», - ասել է վարչապետը և այս համատեքստում կարևորել առաջիկայում՝ ապրիլ ամսին, նախատեսվող իր այցը Ստրասբուրգ, որի շրջանակում՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ելույթով:
ԵԽԽՎ նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին և քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում ուշադիր հետևել և հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ողջունում են քաղաքական փոփոխությունների խաղաղ, ոչ բռնի իրականացումը: «Հայաստանի քաղաքացիները կարողացան հասնել ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ ճանապարհով, և դա շատ լավ ձեռքբերում է Հայաստանի համար», - ասել է Լիլիան Մորի-Պասկիեն: Նա նաև անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ այն, որ քաղաքացիների մեծամասնութունը ՀՀ վարչապետի գլխավորած քաղաքական ուժին է վստահել իր քվեն, մեծ աջակցություն է կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար: Լիլիան Մորի-Պասկիեն վստահեցրել է՝ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են աջակցել Հայաստանին այդ գործընթացում և նշել, որ սիրով սպասում են վարչապետ Փաշինյանին երկու շաբաթից Ստրասբուրգում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության խորացման հեռանկարները:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության համար առաջնահերթություն է ժողովրդավարության ուժեղացումը, ինստիտուցիոնալ զարգացումը և այս համատեքստում օրակարգում քաղաքական ինստիտուտների շարունակական հզորացումն է, արդարադատության ինստիտուների ուժեղացումն ու ամրապնդումը, այդ թվում նաև՝ անկախ դատական համակարգի կայացումը, ազատ խոսքի ամրապնդումը և այլն:
ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի նշած ուղղություններով բարեփոխումների նախաձեռնումը և ևս մեկ անգամ նշել, որ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են օժանդակել կառավարությանը այդ գործում, այդ թվում նաև՝ Հայաստանի հետ համագործակցության 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում:
Շնորհակալություն հայտնելով ԵԽԽՎ նախագահին պատրաստակամության համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է և շահագրգռված է զարգացնել եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարության չափանիշները բարձրացնելու ուղղությամբ, քանի որ Հայաստանի քաղաքացիները վաստակել են այդ իրավունքը, և կառավարությունը կներդնի առավելագույն ջանքերը՝ այն լավագույնս ապահովելու համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ