ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 19-ամյա երիտասարդ 03/27/2019 18:04 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են «Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. 19-ամյա երիտասարդը, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ներկայացել է իրավապահներին։ Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2019թ. մարտի 19-ին՝ ժամը 18:20-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1990 թվականին, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. մարտի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 28-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի, ինչպես նաև վարչական շրջանների դատախազության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2000 թվականին:
Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ. դեպքի վայրի զննությամբ՝ «Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմացի մայթեզրին, հայտնաբերվել են արնանման հետքեր և ծալովի դանակ, վերցվել են նմուշներ, առգրավվել են տուժածի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել վկաներ, կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու և նախաքննությունը քննչական խմբին հանձնարարու վերաբերյալ:
Սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ դեռևս 2018 դեկտեմբերի 24-ին նույն՝ 2000թ. ծնված երիտասարդի կողմից Երևան քաղաքի Սարի Թաղ թաղամասի տներից մեկի դիմաց միջանձնային հարաբերությունների պարզաբանման կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ 1974թ. ծնված տղամարդուն սուր կտրող-ծակող գործիքով առերևույթ հարվածներ հասցնելու վերաբերյալ: 45-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Հաշվի առնելով, որ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ երկու հանցավոր արարքները առերևույթ կատարվել են միևնույն անձի՝ 19-ամյա երիտասարդի կողմից, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:
Որոշում է կայացվել՝ 2000թ. ծնված երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Լուսնկարում պատկերված անձի գտնվելու մասին տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին 57-00-88 կամ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` 57-43-81 հեռախոսահամարներով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ