ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հոկտեմբերի 27»–ի քրեական գործից մաս անջատելու 2000թ. որոշումը եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով. Ջհանգիրյանը` դատախազության կոլեգիայում 03/27/2019 01:20 | Վերլուծություններ
Եթե հոգեբանական հայացքով դիտարկելու լինենք թավշյա հեղափոխության արդյունքում ակտիվացած որոշ քաղաքական դեմքերի վարքաբանությանը, ապա կտեսնենք, որ նրանք հիշողության կորստով են տառապում: Այդ որոշներից մեկն էլ Գագիկ Ջհանգիրյանն է, որն այսօր «հրեշտակի» դիմակ է հագել, թեպետ ճիշտ և ճիշտ այն գայլին կնմանի, որին գառ են ի պահ տվել:
Այն, որ հենց Գագիկ Ջհանգիրյանն է հիմք դրել ընտրակեղծարարությանը Հայաստանում, կարծում եմ, երկու կարծիք լինել չի կարող: Հակառակ կարծիք կարող են ունենալ, թերևս միայն երիտիշխանավորները՝ այն պարզ պատճառով, որ նրա սերնդակիցը չեն, ծանոթ չեն նորանկախ Հայաստանի պատմության էջերին:
Պատկերացնու՞մ եք հիմնադիր-ընտրակեղծարար Ջահանգիրյանը մանկուրտիզմով է տառապում և համարձակվում է այս բնագծում իրենից ավելի մեղավորի մատնացույց անել՝ մոռանալով, որ ոլորտի գուրուն է ինքը:
Նրա հիվանդությունն ակնհայտ սրացման նշաններ է ցույց տալիս նաև, երբ խոսք է գնում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության փաստի առթիվ հարուցված քրգործի մասին: Մոռանում է, որ հենց իր վարույթում է քննվել Հայաստանի պատմության սարսափելի էջերից մեկի վերաբերյալ քրեական գործը եւ անմիջական մասնակցություն ունեցել այն սարդոստայնի ձեւավորմանը, որից առ այսօր դուրս գալ չի հաջողվում:Որ հենց ինքն է եղել հոկտեմբերի 27-ից անջատված մասով վարույթը կարճելու ջատագովը:
Նկատենք, որ մինչեւ կարճվելը անջատված մասի նախաքննության ժամկետը երկարացվել է 25 անգամ։ 2004թ. նոյեմբերի 11—ին կայացված պատճառաբանված որոշմամբ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է։ Մինչ կարճելու մասին որոշում կայացնելը նախաքննության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության 2004 թվականի նոյեմբերի 9—ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում, որին հրավիրվել եւ մասնակցել են «Հոկտեմբերի 27»–ի քրեական գործի եւ դրանից անջատված մասի նախաքննության մեջ ներգրավված բոլոր քննիչները, օպերատիվ աշխատողները, նրանց թվում՝ զինվորական դատախազության քննիչները եւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ կոլեգիայի անդամի կարգավիճակով։
Ավելին`քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաեւ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ընդգծել քրեական գործի վարույթը կարճելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ իրականում «Հոկտեմբերի 27»–ի քրեական գործից մաս անջատելու 2000 թվականի հուլիսի 11—ի որոշումը եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով։
Ըստ նրա՝ 2000 թվականի հուլիսի 11—ի որոշումը նպատակ է ունեցել հանդարտեցնել քաղաքական լարվածությունը, որին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, կոլեգիայի անդամ Գ. Դանիելյանը նկատել է, որ այդ որոշումը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել եւ քաղաքական լարվածությունն ավելի է սրել։
Կոլեգիայի արձանագրությունը եւ բոլոր նյութերը պահպանվում են, ինչը նշանակում է, Գ. Ջհանգիրյանը ստիպված է թարմացնել հիշողությունը՝ նախքան խնդրո առարկա որոշմանն անդրադառնալը և մեղավորներ որոնելը: Հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմանն ինքը կողմ է եղել և հիմնավորել է այն:
Ի դեպ, ազնվության ու արդարության թեմայով բարոյախոսի դեր ստանձնած Գ. Ջհանգիրյանին օրերս մի փաստ էլ հիշեցրին լրատվամիջոցները: Այն, որ Մոնումենտի կանաչ տարածքների հաշվին առաջին և ամենամեծ առանձնատունն իրենն է: Դե իսկ «մասնավոր» մեկուսարանի մասին թերեւս իրենից լավ ոչ ոք չգիտի:
Իսկ նրա, եւ ոչ միայն նրա հիշողությունը թարմացնելու բազմաթիվ դեպքեր եւ դրվագներ կան, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից