ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղարքունիքի մարզի դատախազությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 03/26/2019 16:01 | ԼՐԱՀՈՍ
Շարունակվում են ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից, ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների, իրավապահ մարմինների և տարածքային կառավարման մարմինների, ՏԻՄ-երի համատեղ ուժերով բնակարանային գողությունների, ինչպես նաև առանձին հանցատեսակներով կանխարգելման, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումները:
Այդ շրջանակում հերթական խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՔԿ մարզային վարչությունների ղեկավարները, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ քաղաքային համայնքների ղեկավարները։
Խորհրդակցության օրակարգում քննարկվել են մարզի տարածքում բնակարանային գողությունների, ապօրինի ծառահատումների և ապօրինի ձկնորսության դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կանխարգելման նպատակով համատեղ իրականացվելիք գործողությունները:
Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը ներկայացրել է նշված հանցատեսակներով մարզի վարչական տարածքում արձանագրված դեպքերի, ինչպես նաև դրանց բացահայտման ցուցանիշների հիմնական միտումները:
Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում բնարականային գողության դեպքերն աճել են 24,1 տոկոսով, իսկ բացահայտման ցուցանիշը մնացել է նույնը՝ 50 տոկոս: Նման արդյունքները համարելով անբավարար՝ մարզի դատախազը անհրաժեշտ է համարել հրատապ կարգով իրականացնել պլանավորված կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ քաղաքային համայնքներում գույքագրել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների և լուսավորության բացակայության ծավալները, ապա համայնքների բյուջեներում ֆինանսական ռեսուրսներ նախատեսել շենքերն անվտանգության համապատասխան տեխնիկական միջոցներով՝ էլեկտրոնային փականներով, տեսագրող սարքերով, լուսավորությամբ կահավորելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու համար: Ոստիկանությանը հանձնարարվել է կազմել մարզի տարածքում տնտեսվարող սուբյեկտների, ֆիզիկական անձանց կողմից անվտանգության ապահովման նպատակներով բաց տարածքներում շահագործվող տեսանկարահանող սարքերի տեղակայման սխեմա, ինչպես նաև ուժեղացնել ոստիկանության շրջիկ ծառայությունը բնակավայրերի այն հատվածներում, որոնք, ըստ իրականացված՝ գողության դեպքերի քարտեզագրման, առավել թիրախավորված են հանցագործների կողմից:
Մարզային ոստիկանության պետը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Իսկ Վարդենիսի քաղաքային համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվել վերոնշյալ միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ: Մյուս համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել գույքագրում իրականացնելուց հետո միջոցներ ձեռնարկել նախանշված խնդիրները լուծելու համար համայնքային բյուջեներով ֆինանսական միջոցներ նախատեսելու ուղղությամբ: Նրանց կողմից առաջարկվել է երկու շաբաթ հետո քննարկել դրանց կատարման ընթացքը:
Ապօրինի ծառահատումների հետ կապված քննարկման շրջանակներում մարզի դատախազը մտահոգիչ է համարել հատկապես Ճամբարակի տարածքում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով, որ վերջին երեք տարվա ընթացքում այս տարածաշրջանում 900-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք է արձանագրվել: Գեղարքունիքի փոխմարզպետը հավելել է, որ մարզի տարածքում գործում են փայտամշակման արտադրամասեր, որոնց կողմից փայտանյութի ձեռքբերման օրինականության ստուգման անհրաժեշտություն կա: Խնդիր է դրվել սեղմ ժամկետում համապատասխան տարածքներում տեղակայել հսկիչ պահակետեր՝ ինչպես ապօրինի ծառահատումները թույլ չտալու, այնպես էլ փայտանյութի տեղափոխման օրինականությունն ստուգելու նպատակով:
Խորհրդակցության արդյունքում խնդիր է դրվել նաև ակտիվացնել պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Մարզի դատախազը անհանդուրժելի է համարել այն իրողությունը, որ 2019թ. ընթացում ապօրինի ձկնորսության դեպքերով հարուցվել է 43 քրեական գործ, որից 35-ի դեպքում բացահայտումն ապահովել են այլ տարածքների հետաքննության մարմինները: Ըստ Ռաֆայել Երիցյանի՝ այդ հանգամանքը փաստում է մարզի իրավապահ մարմինների և բնապահպանության համապատասխան ծառայությունների կանխարգելիչ, հսկողական աշխատանքների, համապատասխան պահակետերում իրականացվող ստուգումների անարդյունավետության մասին: Ոստիկանության մարզային վարչության պետը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքներն առավել կակտիվացվեն և կոնկրետ արդյունքներ կլինեն:
Խորհրդակցության ընթացքում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ 2018թ. ընթացքում որոշակիորեն աճեն են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները, իսկ արձանագրված դեպքերի գերակշիռ մասը՝ 18 դեպքից 12-ը, կատարվել է Սևանի տարածքում: Ընդ որում՝ մեկ քրեական գործով, 10 դրվագով բնակարանային գողություններ են կատարել անչափահաս եղբայրներ, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Մարզի դատախազը նշել է, որ ներկայացված հանգամանքները վկայում են անչափահասների հետ պատշաճ պրոֆիլակտիկ աշխատանքներ չիրականացնելու, հանցավոր հակումներ ունեցող անչափահասներին հայտնաբերելու և հաշվառելու ուղղությամբ թերացումների մասին: Ռաֆայել Երիցյանի կողմից անհրաժեշտ է համարվել անչափահասների շրջանում հանցավորությունը կանխարգելելու, նրանց կողմից հանցագործության կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով ստեղծել ոստիկանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ու շահագրգիռ կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության ձևաչափեր և մեխանիզմներ և ակտիվորեն գործարկել դրանք:
Ռաֆայել Երիցյանը ներկաներին հավաստիացրել է, որ օրակարգում քննարկված հարցերի ուղղություններով տրված հանձնարարությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, դրանց ընթացքի վերաբերյալ հստակ ժամանակացույցով տեղեկատվություն ստանալու հարցում մարզի դատախազության կողմից դրսևորվելու է անշեղ հետևողականություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ