ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում գիտությունը զարգացնելու տեսլականը և այդ ուղղությամբ կառավարության առաջնահերթությունները 03/26/2019 13:02 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գիտությունը զարգացնելու մեծ ներուժ է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում գիտությունը զարգացնելու իր տեսլականը, այդ ուղղությամբ կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ուղիները:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Խորհրդային Միությունում գիտությունն այդքան ուժեղ և հզոր էր, այն պատճառով, որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ շատ հստակ գիտեր, թե ինչ է ուզում պետությունից և հանրությունից: «Կարծում եմ, որ մեր ունեցած խնդիրների մեծ մասը կապված է այս թնջուկի հետ, և Երրորդ հանրապետության ստեղծման օրվանից տեղի է ունենում այս բանավեճը, թե ի՞նչ է ուզում պետությունը գիտությունից, ի՞նչ է ուզում գիտությունը պետությունից, ի՞նչ կարող են նրանք տալ իրար: Եվ կարծում եմ, որ հենց այս հարցերի պատասխանը գտնելն է այն կարևոր առաջին կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը »,- ասաց նա:
ՀՀ վարչապետը հստակեցրեց, թե ինչ է պետությունն ուզում գիտությունից. «Մենք հայտարարել ենք, որ տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունը որպես տեխնոլոգիական երկիր, և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական ներուժը, այդ թվում՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը: Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին, և կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չի ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի: Բայց ուզում եմ ասել, որ կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև, երբ մենք որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: Պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչքան փող կա և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ պետք է խոսել նրա մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը, արդյոք կարող ենք լուծել այդ խնդիրը, իսկ եթե չենք կարող, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդրի լուծման համար: Հետևաբար, ես առաջարկում եմ ընդհանրապես այս տրամաբանությունից դուրս գալ, որովհետև հարցն այն չէ՝ փող կա, թե փող չկա, հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում, որովհետև, երբ հստակ ձևակերպենք մեր անելիքներն ու ցանկությունները, կարծում եմ, փող միշտ էլ կգտնվի: Նպատակները, ի վերջո, շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե մենք այս պահին ինչքան փող ունենք»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ հարկավոր է գիտության ոլորտում մի քանի կարևորագույն հարցերի պատասխանել: «Մասնավորապես՝ ինչքանո՞վ է գիտությունը ինտեգրված կրթության հետ և,,մասնավորապես, բարձրագույն կրթության հետ: Վերջին շրջանի իմ բոլոր այցերի ընթացքում այնպես ենք դասավորում, որպեսզի հնարավորություն ունենանք այցելել եվրոպական կամ աշխարհի առաջատար կրթական հաստատություններ: Այդ այցերի և շփումների արդյունքում իմ եզրակացությունն այն է, որ ժամանակակից աշխարհում միտումները գնում են նշանակորեն այն ուղղությամբ, որ կրթությունն անհնար է պատկերացնել առանց շատ ուժեղ հետազոտական, այսինքն՝ գիտական բաղադրիչի: Ցավոք սրտի, մեր այսօրվա գիտական համակարգը որոշակիորեն կտրված է բուհական համակարգից, այսինքն՝ մեր կրթական համակարգում հետազոտական բաղադրիչի էական պակաս ունենք: Մեր ռազմավարությունը լինելու է այդպիսին, մենք փորձելու ենք հնարավորինս շատ ու հնարավորինս արդյունավետ ինտեգրել հետազոտական ուղղությունը բարձրագույն կրթական ուղղության հետ: Մեր պատկերացումը հետևյալն է, որ մենք նաև որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարական գործառույթներ, պետք է պատվիրակենք գիտակրթական այն համակարգին, որը հնարավորություն կտա գիտնականներին ավելի ինտեգրված լինել տնտեսության և հանրային կյանքի կառավարման մեջ: Նույն հնարավորությունը կստեղծվի նաև ուսանողների համար, որովհետև նրանք հնարավորություն կունենան ստանալ ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ այդ տեսական գիտելիքները փորձել կիրառել նաև գործնականում»,- մանրամասնեց Նիկոլ: Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ հաջորդ կարևոր հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է Հայաստանի գիտակրթական համակարգն ինտեգրված Հայաստանում ռազմավարական հեռանկարի ձևակերպման և ձևավորման պրոցեսում: «Սա հաջորդ կարևորագույն խնդիրներից է, որովհետև մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգը և ներուժը՝ առանձին: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական պոտենցիալը, գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման գործընթացին, ինչը իր հերթին ենթադրում է, որ որոշակի ֆինանսական հոսքեր կուղղվեն գիտակրթական համակարգ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում հարցը՝ որքանո՞վ է գիտակրթական համակարգը ինտեգրված տնտեսության հետ: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ գիտական գործունեությունը ընկալենք հենց այս տեսակետից: «Մեր գիտակրթական համակարգի հաջորդ խնդիրը պետք է լինի տնտեսությանը ինտեգրվելը: Երբ ասում ենք տնտեսությանը ինտեգրվել, շատ դեպքերում հասկանում են միայն տեխնիկական գիտությունները, բայց ոչ միայն տեխնիկական գիտություններն են, որ կարող են ինտեգրվել տնտեսությանը և սպասարկել կամ առաջ մղել տնտեսության կոնկրետ ճյուղեր»,- մանրամասնեց վարչապետը՝ կարևորելով նաև գիտակրթական համակարգի ինտեգրումը զինված ուժերի հետ:
Փաշինյանը կարևորեց նաև գիտակրթական համակարգի աշխատանքը ինքնաճանաչման կարևոր հրամայականի վրա: «Մեր ռազմավարական ապագան կառուցելու համար շատ կարևոր է, որ մենք առավել ճիշտ և ընդգրկուն ճանաչենք ինքներս մեզ որպես ինքնություն, որպես ազգություն, որպես հանրություն, որպես ժողովուրդ, որպես քաղաքացի, որովհետև ինքնաճանաչողությունը, կարծում եմ, ռազմավարական ապագան կառուցելու կարևոր նախապայման է: Սրանք լինելու են մեր առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները և մենք այս շրջանակներում ենք պատկերացնում մեր համագործակցությունը գիտությունների ազգային ակադեմիայի և ընդհանրապես գիտակրթական համակարգի հետ»,- ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև գիտության ֆինանսավորման թեմային՝ շեշտելով, որ ֆինանսավորման փիլիսոփայության մեջ շատ կարևոր և սկզբունքային փոփոխություններ պետք է լինեն, որովհետև ֆինանսավորման հարցն այն չէ, թե ինչքան փող կա, ինչպես այդ եղած կամ չեղած փողը բաշխել արդարացի, հարցն այն է, թե ինչ խնդիր է դրված՝ անկախ նրանից, թե ինչքան փող կա: «Այսօր արդեն կառավարությունը գիտության ոլորտում ունի ծրագրային առաջարկներ: Երբ այդ առաջարկները քննարկվում էին այդ ծրագրերի ֆինանսավորման համար առկա գումարի թիվը զրո էր: Բայց, քանի որ ծրագրի հեղինակները համոզիչ են ներկայացնում իրենց ծրագրի կարևորությունը, փողը ինքը իրեն հայտնվում է: Ես համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որը ինքն իրենով կապացուցի, որ և ծրագրի հաջողության, և նույնիսկի անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը և Հայաստանը շահելու է, կառավարչությունը գումար չգտնի նման ծրագրի համար: Ես չեմ պատկերացնում այդպիսի իրավիճակ, որ Նոր Հայաստանում իմ նշած չափանիշներին համապատասխանող որևէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա, փողը ստեղծվում է նաև մարդկանց գործունեության արդյունքում, մտքի, գաղափարի, եռանդի, աշխատանքի արդյունքում և ուրեմն այն հարցին՝ փող կա, թե չկա, ի պատասխան մենք պետք է ասենք՝ ինչքան եռանդ մենք ունենք, ինչքան ուժեղ է մեր միտքը, ինչքան ուժեղ է մեր կամքը և ինչքանով ենք մենք համոզված, որ այն, ինչ մենք անում ենք, արժե շատ ավելին, քան փողը»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա համոզվածություն հայտնեց, որ Հայաստանում կա անհրաժեշտ գիտական և մարդկային, մտավոր ու բարոյական ներուժ, որպեսզի ամեն օր ստեղծվեն այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը: Վարչապետի համոզմամբ՝ այդ արդյունքները իրենց հետևից կբերեն անսահմանափակ քանակությամբ փող, որովհետև փողն ամենևին առաջնային չէ, առաջնային է գաղափարը, իսկ գաղափարը հաղթել է, հաղթում է և պիտի հաղթի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ