Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Գեղարքունիքի մարզի դատախազությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 03/26/2019   16:01  |  ԼՐԱՀՈՍ

Շարունակվում են ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից, ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների, իրավապահ մարմինների և տարածքային կառավարման մարմինների, ՏԻՄ-երի համատեղ ուժերով բնակարանային գողությունների, ինչպես նաև առանձին հանցատեսակներով կանխարգելման, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումները:

Այդ շրջանակում հերթական խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՔԿ մարզային վարչությունների ղեկավարները, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ քաղաքային համայնքների ղեկավարները։

Խորհրդակցության օրակարգում քննարկվել են մարզի տարածքում բնակարանային գողությունների, ապօրինի ծառահատումների և ապօրինի ձկնորսության դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կանխարգելման նպատակով համատեղ իրականացվելիք գործողությունները:

Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը ներկայացրել է նշված հանցատեսակներով մարզի վարչական տարածքում արձանագրված դեպքերի, ինչպես նաև դրանց բացահայտման ցուցանիշների հիմնական միտումները:

Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում բնարականային գողության դեպքերն աճել են 24,1 տոկոսով, իսկ բացահայտման ցուցանիշը մնացել է նույնը՝ 50 տոկոս: Նման արդյունքները համարելով անբավարար՝ մարզի դատախազը անհրաժեշտ է համարել հրատապ կարգով իրականացնել պլանավորված կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ քաղաքային համայնքներում գույքագրել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների և լուսավորության բացակայության ծավալները, ապա համայնքների բյուջեներում ֆինանսական ռեսուրսներ նախատեսել շենքերն անվտանգության համապատասխան տեխնիկական միջոցներով՝ էլեկտրոնային փականներով, տեսագրող սարքերով, լուսավորությամբ կահավորելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու համար: Ոստիկանությանը հանձնարարվել է կազմել մարզի տարածքում տնտեսվարող սուբյեկտների, ֆիզիկական անձանց կողմից անվտանգության ապահովման նպատակներով բաց տարածքներում շահագործվող տեսանկարահանող սարքերի տեղակայման սխեմա, ինչպես նաև ուժեղացնել ոստիկանության շրջիկ ծառայությունը բնակավայրերի այն հատվածներում, որոնք, ըստ իրականացված՝ գողության դեպքերի քարտեզագրման, առավել թիրախավորված են հանցագործների կողմից:

Մարզային ոստիկանության պետը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Իսկ Վարդենիսի քաղաքային համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվել վերոնշյալ միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ: Մյուս համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել գույքագրում իրականացնելուց հետո միջոցներ ձեռնարկել նախանշված խնդիրները լուծելու համար համայնքային բյուջեներով ֆինանսական միջոցներ նախատեսելու ուղղությամբ: Նրանց կողմից առաջարկվել է երկու շաբաթ հետո քննարկել դրանց կատարման ընթացքը:

Ապօրինի ծառահատումների հետ կապված քննարկման շրջանակներում մարզի դատախազը մտահոգիչ է համարել հատկապես Ճամբարակի տարածքում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով, որ վերջին երեք տարվա ընթացքում այս տարածաշրջանում 900-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք է արձանագրվել: Գեղարքունիքի փոխմարզպետը հավելել է, որ մարզի տարածքում գործում են փայտամշակման արտադրամասեր, որոնց կողմից փայտանյութի ձեռքբերման օրինականության ստուգման անհրաժեշտություն կա: Խնդիր է դրվել սեղմ ժամկետում համապատասխան տարածքներում տեղակայել հսկիչ պահակետեր՝ ինչպես ապօրինի ծառահատումները թույլ չտալու, այնպես էլ փայտանյութի տեղափոխման օրինականությունն ստուգելու նպատակով:

Խորհրդակցության արդյունքում խնդիր է դրվել նաև ակտիվացնել պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Մարզի դատախազը անհանդուրժելի է համարել այն իրողությունը, որ 2019թ. ընթացում ապօրինի ձկնորսության դեպքերով հարուցվել է 43 քրեական գործ, որից 35-ի դեպքում բացահայտումն ապահովել են այլ տարածքների հետաքննության մարմինները: Ըստ Ռաֆայել Երիցյանի՝ այդ հանգամանքը փաստում է մարզի իրավապահ մարմինների և բնապահպանության համապատասխան ծառայությունների կանխարգելիչ, հսկողական աշխատանքների, համապատասխան պահակետերում իրականացվող ստուգումների անարդյունավետության մասին: Ոստիկանության մարզային վարչության պետը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքներն առավել կակտիվացվեն և կոնկրետ արդյունքներ կլինեն:

Խորհրդակցության ընթացքում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ 2018թ. ընթացքում որոշակիորեն աճեն են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները, իսկ արձանագրված դեպքերի գերակշիռ մասը՝ 18 դեպքից 12-ը, կատարվել է Սևանի տարածքում: Ընդ որում՝ մեկ քրեական գործով, 10 դրվագով բնակարանային գողություններ են կատարել անչափահաս եղբայրներ, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Մարզի դատախազը նշել է, որ ներկայացված հանգամանքները վկայում են անչափահասների հետ պատշաճ պրոֆիլակտիկ աշխատանքներ չիրականացնելու, հանցավոր հակումներ ունեցող անչափահասներին հայտնաբերելու և հաշվառելու ուղղությամբ թերացումների մասին: Ռաֆայել Երիցյանի կողմից անհրաժեշտ է համարվել անչափահասների շրջանում հանցավորությունը կանխարգելելու, նրանց կողմից հանցագործության կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով ստեղծել ոստիկանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ու շահագրգիռ կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության ձևաչափեր և մեխանիզմներ և ակտիվորեն գործարկել դրանք:

Ռաֆայել Երիցյանը ներկաներին հավաստիացրել է, որ օրակարգում քննարկված հարցերի ուղղություններով տրված հանձնարարությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, դրանց ընթացքի վերաբերյալ հստակ ժամանակացույցով տեղեկատվություն ստանալու հարցում մարզի դատախազության կողմից դրսևորվելու է անշեղ հետևողականություն: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:11 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀամաշխարհային բանկի պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում
15:43 23/03/2019  |  ԼՐԱՀՈՍԳործնական քայլեր՝ Լոռու մարզում բնակարանային գողությունները և ճանապարհատրանսպորտային հանցագործությունները նվազեցնելու ուղղությամբ
12:23 22/03/2019  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի մարզի դատախազը նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստացած ծառայողների նկատմամբ կարգապահական միջոցներ կձեռնարկի
13:20 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ֆլեշ» ընկերությունը հատուցել է դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված վնասը
18:52 20/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը ներկայացրել է 5 մլրդ. դրամի բռնագանձման պահանջ
10:36 16/03/2019  |  ՄամուլԴատախազությունը դեմ չէ ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառքով ձայն հավաքածների վճռին. «Ժողովուրդ»
17:59 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը ՔԿՀ-ներում խախտումներ է հայտնաբերել
18:33 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության նախաձեռնությամբ Արարատի մարզում ևս իրավապահ, ՏԿ և ՏԻՄ մարմինները կհամատեղեն ուժերը բնակարանային գողությունների դեմ պայքարում
16:19 13/03/2019  |  ԼՐԱՀՈՍ2018թ. մի քանի անգամ ավելացած կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ. ամփոփում
14:50 12/03/2019  |  Քրեական խրոնիկոնՏաշիր քաղաքի Մշակույթի տան և թիվ 3 նախադպրոցական ուսհաստատության տնօրենները մասամբ վերականգնել են առերևույթ յուրացմամբ համայնքին պատճառված վնասը. քրեական գործերն ուղարկվել են դատարան

Արխիվ

[]