ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ 03/25/2019 17:03 | ԼՐԱՀՈՍ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ կառավարությունը։
Կառավարությունը հավանություն է տվել օրակարգում ընդգրկված 2 զեկուցվող և 5 չզեկուցվող հարցերին:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ 2019 թ. պետբյուջեով «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ 352,226.5 հազար դրամ հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ կապահովվի
ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունը: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս հանրապետության կրթական համակարգում գործում են «Արմաթ» ինժեներական 260 լաբորատորիաներ՝ 304 խմբակավարներով, ինչպես նաև ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար ներգրավված են 13 մարզային (տարածքային) համակարգողներ: 2019 թ. ընթացքում նախատեսվում է ավելացնել խմբակների քանակը ևս 162 հատով: Խմբակներում և լաբորատորիաներում իրականացվող աշխատանքների հիմնական արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին կապահովվի առկա լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, նոր լաբորատորիաների ներդրումը: «Բայց մեր ուղերձը կլինի՝ ինչպես բոլոր մնացած ոլորտներում, այս ոլորտում նույնպես մենաշնորհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, մենք գործընկեր կազմակերպության հետ մեր համագործակցությունը կշարունակենք բնականոն ձևով, բայց կառավարությունը բաց է նաև այլ առաջարկների համար: Այդ նոր առաջարկների տրամաբանությունը, դրանց ֆինանսավորման և գործունեության տրամաբանությունը մի փոքր այլ կլինի»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև կրթության ոլորտում կան հրատապ լուծման կարիք ունենող խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է չմտածված որոշումներ կայացնել. «Մենք պետք է բաց լինենք առաջարկների, դիտողությունների, քննադատությունների համար և պետք է կշռենք փաստարկները և գանք դրանց հիման վրա եզրակացությունների»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևողական, մտածված քայլեր:
Վարչապետը ընդգծել է, որ կոռուպցիայի, ընտրակեղծիքների դեմ պայքարը նաև կրթական համակարգում պետք է տեղ գտնի: «Սրանք չափազանց բարդ հարցեր են, բայց այդ բարդությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ պահից պետք է հրաժարվենք կամ հոգնենք այդ աշխատանքով զբաղվելուց: Այս հարցերը խորքային են, որոնք կանխորոշելու են մեր պետության, հանրության ապագան։ Երրորդ հանրապետության պատմության մի մեծ շրջանում մենք այդ կուլտուրան ունեցել ենք, երբ ընդունված չէր, որ իշխանությունն իրական հարցերը հանրության հետ բաց, պարզ, ազնիվ քննարկի: Մենք պետք է այդ կուլտուրայից դուրս գանք: Մենք պետք է շատ սուր հարցերն ուղիղ քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում: Հակառակ դեպքում մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական: «Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա: Օրինակ՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նրանք նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը, ղեկավարությունը շարունակի աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ ուշ, թե շուտ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»- նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի իրականացման համար 2019 թ. պետբյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացումը նախատեսված է հատկացնել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին: Մինչդեռ մինչև 2018 թ. ներառյալ վերոնշյալ ծրագրի իրականացման համար գումար է ծրագրվել և հատկացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում գործող երեք մարզական հասարակական կազմակերպությունների՝ «Հայաստան», Հայաստանի «Սևան» և Հայաստանի «Դինամո»: Ներկայումս այս 3 կազմակերպություններն ունեն 22 մարզադպրոց, որտեղ մարզվում է ավելի քան 5000 սան: Ընդ որում՝ տարեսկզբից չխախտելով ուսումնամարզական պրոցեսի անընդհատությունը հասարակական կազմակերպություններում սաները շարունակում են անցկացնել իրենց պարապունքները: Հաշվի առնելով տարիներով ձևավորված ավանդույթը և ցուցաբերած բարձր արդյունքները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նպատակահարմար է համարում ծրագրված գումարներն առաջին կիսամյակում հատկացնել այս հասարակական կազմակերպություններին՝ առանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձևով: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին, նշել է, որ մարզադպրոցների մի մասը ԿԳ նախարարության համակարգում է, մի մասը՝ Սպորտի նախարարության, մի մասն էլ՝ համայնքապետարանների ենթակայության կամ մարզական միությունների ենթակայության ներքո է: Կառավարության ղեկավարի խոսքով, դա լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:
Գաբրիել Ղազարյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ այժմ ծրագիր է մշակվում մարզադպրոցների՝ միասնական, աշխատանքային քարտեզ գծելու համար. վերջնական տարբերակը պատրաստ կլինի 3-4 ամիս հետո։
Կառավարության նիստում անդրադարձ է եղել նաև մարզական դահլիճներին, որոնք տրվում են վարձակալության: Վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ նույնպես անհրաժեշտ է գույքագրում իրականացնել: «Ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ տոկոս են կազմում այս կարգի գործարքները և գործարքներն ինչքանո՞վ են ստվերային, ինչքանո՞վ են իրական: Ինչքանո՞վ է պայմանագրում արձանագրված հենց այն գումարը, որը դե ֆակտո իրականում վճարվում է, և ինչքանո՞վ է այս պետական ենթակառուցվածքը ծառայում, այդ թվում՝ պետական մարմնակրթական քաղաքականությանը, որը շատ կարևոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դպրոցների տարածքների վարձակալության իրական պատկերը հասկանալու համար վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ ուսումնասիրություն անցկացնել և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն այդ մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ