Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Չնայած գործադրված ջանքերին, դատարանի նկատմամբ կիրառված ճնշումներին՝ Քոչարյանին կաշառքի համար առաջադրված մեղադրանքը փուչիկ է. Ալումյան 03/25/2019   21:44  |  Հարցազրույց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Բեկթաշյանի նախագահությամբ, օրեր առաջ բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին՝ միաժամանակ մերժելով գրավի կիրառումը։ Դատարանը եզրակացրել էր, որ ազատության մեջ գտնվելով երկրորդ նախագահը կարող է ազդել քննության վրա, բայց նաեւ արձանագրել, որ կաշառքի դրվագով մեղսագրված արարքում բացակայում է հիմնավոր կասկածը։  «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

- Պարոն Ալումյան, դատավոր Ա.Բեկթաշյանի որոշման դեմ բողոքն արդեն ներկայացրել եք Վերաքննիչ դատարան։ Որքանո՞վ էր դատարանի նման որոշումը կանխատեսելի ձեր համար, այն հիմնավորված համարո՞ւմ եք։

- Դատավոր Բեկթաշյանի որոշումը բաղկացած է բացառապես ընդհանուր ձեւակերպումներից։ Օրինակ՝ դատարանը նկատի է ունենում է  Քոչարյանին  առաջադրված մեղադրանքի ծանրությունը կամ դատարանը հաշվի է առնում, որ նա հանդիսացել է Արցախի, Հայաստանի նախագահը, ինչով պայմանավորված ունի լուրջ կապեր, որոնց միջոցով կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Բացարձակապես հորինված ձեւակերպում է։ Ռոբերտ Քոչարյանի տեղաշարժը տեղի է ունենում թիկնազորի աշխատակիցների ուղեկցությամբ, ովքեր Ազգային անվտանգության ծառայության ավագ սպաներ են։ Նրանք ներկա են գտնվում նրա բոլոր հանդիպումներին։   Երկրորդ նախագահը լինելով ազատության մեջ կամ  կալանքի տակ ունի ավելի քիչ  հնարավորություն խոչընդոտելու գործի քննությանը, քան ՀՀ որեւէ այլ քաղաքացի։

Դատարանի որոշման մեջ աչք են զարնում նաեւ այլ խնդիրներ։ Մասնավորապես՝ դատարանն ամբողջությամբ անտեսել է պաշտպանական կողմի բազմաթիվ փաստարկները։ Մեր կողմից վկայակոչված որեւէ  փաստարկ դատարանի որոշման մեջ չի արտացոլվել։ Մեկ բառով՝ այս որոշումն ամբողջությամբ հիմնազուրկ է։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Բեկթաշյանի որոշումն անակնկալ էր  կամ արդյոք ունեցել ենք այդ առումով ինչ-որ սպասելիքներ, ապա միանգամից ասեմ՝ ոչ։ Ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, որ  «թավշյա» իրադարձություններից հետո դատարանների նկատմամբ գործադիր իշխանության կողմից ճնշումների պրակտիկան դրական առումով  որեւէ փոփոխության չի ենթարկվել։ Քաղաքական իշխանության համար կարեւորություն ունեցող քրեական գործերով դատավորների նկատմամբ ճնշումները շարունակում են մնալ որպես սովորական պրակտիկա, ինչպես նախկինում։ Իհարկե, նոր իշխանություններին հաջողվել է թարմացնել ճշման մեթոդը։  Ներկայումս՝  քաղաքական իշխանության համար ցանկալի դատական որոշումն ստանալու համար առավել տարածված մեթոդը հանրային կարծիքի վրա ազդելն է։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է պարտադիր մնա կալանքի տակ։  Եթե որեւէ դատավոր համարձակվում է նրան արգելանքից ազատել, ապա հասարակության մեջ  անմիջապես ձեւավորվում է ատելության մթնոլորտ, ասենք՝ անհանդուրժողականություն տվյալ դատավորի նկատմամբ։  Ավելին՝ այդօրինակ քաղաքականությունն իրականացվում է նաեւ փաստաբանների նկատմամբ, ովքեր «համարձակվում են» պաշտպանել երկրորդ նախագահին։  

Այս տեխնոլոգիան բարեհաջող ներդրվեց 2018 թվականի օգոստոսին, երբ դատավոր Ազարյանը, օրենքի տառին համապատասխան, արգելանքից ազատեց Քոչարյանին։ Այս որոշումից հետո այն ատելությունը, որը նպատակաուղղված թափվեց դատավորի վրա, ով համարձակվել էր կիրառել օրենքը, աննախադեպ ազդեցություն ունեցավ դատավորների վրա, ովքեր հետագայում այս կամ այն չափով առնչություն են ունեցել Քոչարյանի գործին։  

Դատավորները, ովքեր պատրաստ չէին շրջանցել օրենքը հանուն երկրի բարձրագույն իշխանության քաղաքական կամքի կամ չունեին բավականաչափ համարձակություն՝ Քոչարյանին ազատել արգելանքից, սկսեցին զանգվածաբար ինքնաբացարկ հայտնել։  Արդյունքում՝ յուրաքանչյուր դեպքում գործը հայտնվել է այն դատավորի մոտ, ով պատրաստ էր այս կամ այն չափով շրջանցել օրենքը՝  իշխող քաղաքական ուժի կամքը կատարելու համար։  

Բայց անգամ այս մթնոլորտում, որն առավել նման է 30-ականների իրավիճակին, դատավոր Բեկթաշյանն ստիպված եղավ իր որոշմամբ ընդունել, որ  կաշառքի դրվագում բացակայում է նվազագույն ապացուցողական բազան։ Ընդգծեմ, որ այս փուլում չէր որոշվում երկրորդ նախագահի մեղավորության հարցը, այլ նրան արգելանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը։ Անգամ  այս նպատակի համար ապացույցները, որոնք կարող էին հաղթահարել  հիմնավոր կասկածի նշաձողը, վարույթն  իրականացնող մարմինը չի ունեցել։ Այսինքն՝ չնայած գործադրված ջանքերին, դատարանի նկատմամբ կիրառված ճնշումներին, կաշառքի համար առաջադրված մեղադրանքը փուչիկ է։  Գոնե նվազագույն ձեւով հիմնավորել այս մեղադրանքը, անգամ ամենամեծ ջանքերը գործադրելու դեպքում, հնարավոր չէ։

-  Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ համար էր անհրաժեշտ նման անհիմն մեղադրանքի առաջադրումը։

-  Կարծում եմ՝ բոլոր այն պետական մարմինները, որոնք այս կամ այն չափով առնչվել են այս գործին, արդեն հասկացել են, որ  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 –րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում  Ռոբերտ Քոչարյանն օգտվում  է բացարձակ անձեռմխելիությունից։ Որքան էլ տարբեր դատարաններ կամ դատավորներ փորձեն դիմել  տարբեր բառախաղերի, դրանից բովանդակությունը հնարավոր չէ փոխել։ Հետեւապես անհրաժեշտություն էր առաջացել  վերեւից իջեցված պատվերը կատարելու հնարավորություն ունենալու համար  Քոչարյանին մեղադրել որեւէ այլ արարք կատարելու մեջ, որի վրա չի տարածվում նախագահականա անձեռնմխելիությունը։  Հենց այդպես էլ առաջացել է կաշառքի մեղադրանքը։

- Նկատի ունենալով, որ դատարանն արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը՝ արդյո՞ք պաշտպանական կողմը չի պատրաստվում միջնորդություն ներկայացնել՝ այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու մասին։  

- Առայժմ չենք պատրաստվում բացել մեր խաղաքարտերը, նախապես տեղեկացնել մեր քայլերի մասին։ Երբ արդեն կձեռնարկենք կոնկրետ գործողություններ, ապա այդ մասին անպայման կտեղեկացնեք։

-Որքանո՞վ եք արդարացված համարում Սամվել Մայրապետյանի դրվագն այս գործից անջատելը՝ նկատի ունենալով, որ Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ ինքն անձամբ գումար չի տվել Ռոբերտ Քոչարյանին։

-  Կաշառքի դրվագին առնչվող բոլոր մասերը, կարծում եմ, եթե անգամ չէին դադարեցնում, ապա չպետք է միացնեին «Մարտի 1»-ի քրեական գործին։  Դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ դրվագի նպատակն է օրակարգից, ենթադրաբար, հանել երկրորդ նախագահի  անձեռնմխելիության հարցը։

- Այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանի գործով քանի՞ գանգատ է  ներկայացվել ՄԻԵԴ։

-  ՄԻԵԴ ուղարկվել է 5 գանգատ։ Դրանցից 2-ն արդեն գրանցվել են, մյուս երկուսի մասին կտեղեկացնեն առաջիկայում։ Ինչ վերաբերում է հինգերորդ գանգատին, ապա  այն վերաբերում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի  խախտմանը, որն ամրագրում է ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Գանգատը վերաբերում է Վճռաբեկ դատարանի գործողություններին, քանի որ արդեն երեք ամիս է, ինչ  վերաքննիչ քրեական դատարանի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ, որի հիման վրա կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը, ներկայացված բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել։ 

Այսօրինակ բողոքները պետք է քննվեն անհապաղ։ Այս իրավիճակը եւս մեկ անգամ  վկայում է, որ Վճռաբեկ դատարանը մեր դատական համակարգի կույր աղիքն է ։ Համարվում է, որ կույր աղիքը մարդուն ինչ-որ մի բանի համար պետք է, բայց ոչ ոք չգիտի թե կոնկրետ ինչի համար։ Նույն իրավիճակն է վճռաբեկ դատարանի հետ։ Ինչի համար է նա մեզ այդպիսին պետք։

 

Հարցազրույցը՝ Լանա Մշեցյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:01 25/03/2019  |  Դատական ռեպորտաժներՌոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու՝ ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը դատարանը մերժել է
09:41 21/03/2019  |  ՄամուլՆոր աշխատանք են գտել. Ովքեր են Ռոբերտ Քոչարյանի միջոցներից վարձատրվող ֆեյքերը. «Ժամանակ»
20:26 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված». հայտարարություն
17:50 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանը բացառել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թաքնվելու հանգամանքը. Օրբելյան (տեսանյութ)
17:20 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանին կաշառքի դրվագով առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը բացակայում է
15:52 15/03/2019  |  Դատական ռեպորտաժներՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ
15:30 15/03/2019  |  Դատական ռեպորտաժներՆիստը մեկնարկեց. դատարանը քիչ հետո կհրապարակի Քոչարյանի կալանավորման գործով որոշումը
20:29 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը դատարանում հանդես է եկել ելույթով. դատարանի որոշումը` վաղը
17:02 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍ0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում. Ռուբեն Սահակյան
14:17 14/03/2019  |  Դատական ռեպորտաժներՌոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել են իրենց առարկությունները

Արխիվ

[]