ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ից շուրջ կես միլիոն դոլլարի հափշտակության գործով մեղադրյալի առողջական վիճակը պարզելու համար քայլեր չեն ձեռնարկվում 03/23/2019 13:34 | Քրեական խրոնիկոն
ՀՀ պաշտպանության նախարարությունից 2013 թվականի շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլլարի հափշտակության գործը առայժմ կմնա կասեցված, եւ պարզ չէ՝ այն երբեւէ կշարունակվի՞ թե՞ ոչ։ Կոռուպցիոն այս լրջագույն գործի դատավարությունը շարունակելու հարցում կողմերից որեւէ մեկը շահագրգռվածություն չի դրսեւորում։
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց՝ արդյո՞ք գործով մեղադրող դատախազը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել եւ միջնորդություն նշանակել՝ ՊՆ-ում տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում առանֆնապես խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվող Աշոտ Սարգսյանի առողջական վիճակը պարզելու համար, քանի որ արդեն երկու տարի է՝ քրգործը դատարանում գտնվում է կասեցված։ Ի պատասխան՝ դատախազությունից ասացին, որ գործը գտնվում է դատարանի վարույթում, եւ դատարանն է լիազորված անհրաժեշտության դեպքում նման որոշում կայացնել։ Բանն այն է, որ 2013 թվականի օգոստոսի 21-ին «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության՝ ՀՀ ՊՆ-ի հետ ստորագրած պայմանագրի կատարման ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2017 թվականին կասեցվել էր մեղադրյալի առողջական վիճակի պատճառով։ Բացառված չէ, որ տեսականորեն նրա առողջական վիճակն արդեն բարելավվել է, եւ նա կարող է մասնակցել նիստին, սակայն այս հանգամանքը իրավասու մարմիններին կարծես չի հետաքրքրում։
Նկատենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը սահմանում է դատախազի լիազորությունները՝ քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս։ Հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ամրագրում է, որ քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`«ներկայացնել ապացույցներ եւ հետաքննության մարմնին նրա համար պարտադիր հանձնարարություններ տալ՝ ապահովելու դատարանին ապացույցներ ներկայացնելը»։
Այսինքն՝ Քրդատօրենսգրքի համաձայն՝ գործը դատարանում քննելու փուլում դատախազը ունի լիարժեք իրավունքներ՝ ապացույցներ ներկայացնելու, ինչպես նաեւ՝ հետաքննական մարմնին՝ տվյալ դեպքում՝ ոստիկանությանը, հանձնարարելու ապահովել դրանց դատարանին ներկայացնելը։ Ի վերջո, դատախազն է հանդիսանում մեղադրող կողմ, եւ առաջին հերթին նա պետք է շահագրգռված լինի ապացույցներ ձեռք բերելու հարցում։
Նշենք նաեւ, որ մեզանում դատական համակարգը գործում է մրցակցային հիմունքներով, եւ ինչպես նույն Քրդատօրենսգիրքն է սահմանում՝ կողմերը քրեական դատավարությունում մրցակցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն։ Հետեւաբար՝ պաշտպանական եւ մեղադրող կողմերը պետք է դատարանին ներկայացնեն ապացույցներ։ Այս պահի դրությամբ՝ Դատախազության կողմից միջոցներ չեն ձեռնարկվում՝ դեպքի առթիվ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՊՆ գնումների գործընթացում բացահայտված՝ նախորդ տարիների համար աննախադեպ հափշտակության այս գործը դատարան է ուղարկվել շուրջ 4 տարի առաջ, որտեղ գործի քննությունը կասեցրել են, իսկ ամբաստանյալին՝ կալանքից ազատել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Մի քանի այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում քննչական կոմիտեին հաջողվել էր ձեռք բերել փաստաթղթերի բնօրինակները, որոնց համաձայն՝ տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում ներկայացվել են ուռճացված գներ, հաշիվ-ապրանքագրերում ներառվել են կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում՝ նախնական տվյալներով հափշտակվել է շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 186.136.612 մլն ՀՀ դրամ։
Կատարված խարդախությունը թաքցնելու նպատակով ձեռք են բերվել պայմանագրի տեխնիկական տվյալներին համապատասխան ապրանքներ, սակայն նշված ընկերության տնօրենի կողմից դրանց վերաբերյալ պատրաստվել են կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր. մուծվել է պայմանագրով նախատեսված հարկային պարտավորությունների ողջ գումարը, իսկ հափշտակված գումարներն ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ձևակերպվել են որպես կրեդիտորական պարտքեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար՝ 454.916,65 ԱՄՆ դոլարին համարժեք 186.136.612 մլն ՀՀ դրամ հափշտակելու համար ընկերության ղեկավար Աշոտ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Շուրջ կես միլիոն դոլարն առ այս պահը չի վերականգնվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ