ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս- ցուցահանդեսը 03/23/2019 13:00 | ԼՐԱՀՈՍ
«Երևան էքսպո» կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, «Վորլդ Վիժն»-ի մասնակցությամբ: Թմբուկների զարկերի ներքո ցուցահանդեսի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Միջոցառման համակազմակերպիչ Մարիաննա Գալստյանը նշեց, որ եզակի ձևաչափով այս միջոցառումն ուղղված է ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: Կոնֆերանս-ցուցահանդեսը ներառում է մի ամբողջ օր տևողությամբ բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների, երեխաների հետ աշխատող մասնագետների համար:
Ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ մեծ ուրախությամբ է մասնակցում այս միջոցառմանը:
«Այն, ըստ էության, աննախադեպ է Հայաստանում: Առաջին անգամ է, որ նման բովանդակությամբ խոշոր ցուցահանդես է անցկացվում, որտեղ հնարավոր է գտնել երեխաների խնամքին, զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները: Հայ մայրերը պետք է հնարավորություն ունենան մասնագետների հետ քննարկել երեխայի խնամքի հետ կապված հարցերը, ինչին էլ ուղղված է այս հարթակը»,- ասաց Աննա Հակոբյանը: Նա ընդգծեց, որ նպատակ ունեն նման միջոցառման անցկացումը դարձնել և՛ ավանդական, և՛ ապահովել հասանելիություն այլ մարզերի բնակիչների համար:
Միջոցառմանը մասնակցում են այսօր Հայաստանում գործող մի շարք կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոններ: Օրվա ընթացքում քննարկվելու են ծնողավարության, երեխաների նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության հետևանքների, կրծքով կերակրման անհրաժեշտության, երեխայի դաստիարակության գործընթացում հայրիկների ներգրավվածության, առողջ հղիության բաղադրիչների մասին հարցեր և այլ թեմաներ:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ այն հնարավորություն կտա ծնողներին տեղում, անմիջապես մասնագետներից, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Ես շատ ուրախ եմ, որ մյուս մեր գործընկեր կազմակերպությունների հետ մաս ենք կազմում այս միջոցառմանը և ցույց ենք տալիս ծնողներին, թե ինչպիսի հնարավորություններ գոյություն ունեն երեխաներին ավելի մեծ հոգատարություն ու խնամք ապահովելու համար: Այս տարին հատուկ մեզ համար, մենք նշում ենք Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակը: Ես մի քանի թիվ եմ ուզում ներկայացնել, վերջին տարիների ընթացքում մենք մեր գործընկերների հետ միասին զբաղվել ենք ավելի շատ 20 հազար երեխայի ճակատագրով, ավելի քանի 100 պոլիկլինիկաներում օժանդակել ենք խորհրդատվական սենյակների ստեղծմանը, որտեղ ծնողները կարող են համապատասխան գիտելիք ձեռք բերել»,-ասաց Տանյա Ռադոչայը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը նշեց, որ արդեն 20 տարի է աշխատում են Հայաստանում՝ նպատակ ունենալով նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր հղիություն կլինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ կլինի անվտանգ և ապահով, յուրաքանչյուր դեռահաս, երիտասարդ կկարողանա իր ներուժը, տաղանդն ամբողջությամբ օգտագործել:
«Շատ ուրախ եմ տեսնել այսքան հետաքրքրված երիտասարդների, ծնողների, դեռահասների, այսքան հրաշալի մանուկների: Սա իսկապես եզակի միջոցառում է օգտակարը հաճելիի հետ համադրելու համար: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մեծ սիրով միացել է այս օգտակար ու բարի նախաձեռնությանը՝ կարևորելով նպատակը, այն է ՝ հանուն ավելի կիրթ ու առողջ ապագայի: Ամեն ինչ արվել է, որը տոն դառնա յուրաքանչյուր մասնակցի համար»,-ասաց Ծովինար Հարությունյանը:
Պաշտոնական արարողությունից հետո հյուրերն այցելեցին տաղավարներ, ծանոթացան կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոնների ծառայություններին: Ցուցահանդեսային բովանդակությունն էլ ավելի լցրեցին փոքրիկները, ովքեր ակտիվորեն մասնակցում էին նկարչության դասընթացին, խաղերին, լաբորատոր ցուցադրությանը: Փոքրիկ իշխան կրթահամալիրի սաներն էլ հանդես եկան փոքրիկ ներկայացմամբ: Երեխաները, նրանց ծնողները առիթ բաց չէին թողնում ողջունելու Աննա Հակոբյանին:
Միջոցառումը մեկօրյա է, այն բաց կլինի մինչև մարտի 23-ի ժամը 19:00-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից