ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեռածներին վկա բերող մարդուց զզվելի ու ստոր արարած չկա» 03/23/2019 14:06 | Վերլուծություններ
Էպիստոլյար ժանրը մեր իրականության մեջ կարծես ծաղկում է ապրում, հատկապես այն անձանց մոտ, որոնք իրենց գրածը բարձրաձայն արտաբերել չեն կարող: Այդ մարդկանց շարքում է հույժ կասկածելի անցյալ ունեցող Վահան Շիրխանյանը:
Հենց սկզբից ասեմ՝ Քոչարյանին ներկայացվող մեղադրանքներին չէ, որ ուզում ենք անդրադառնալ: Դրան ՀՀ երկրորդ նախագահն ինքը կանդրադառնա, կարծում եմ, իր պաշտպանները կանդրադառնան, եթե ասելիք ունեն կամ հարկ համարեն:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը խորհրդարանում հայտարարեց, որ գլխավոր դատախազությունը Վահան Շիրխանյանի՝ նամակը ուղարկել է ԱԱԾ եւ ՀՔԾ՝ ուսումնասիրության: Կարծում ենք, ԱԱԾ ղեկավարը Շիրխանյանի նամակին զուգահեռ կարևոր է, որ ուշադրություն դարձնի և factor.am-ի հետ Ավետիք Իշխանյանի հարցազրույցին, և Շիրխանյանի բաց նամակին իր ՖԲ էջում անդրադարձած Գերագույն խորհրդի պատգամավոր, Մեղրու և Կապանի շրջաններում արտակարգ դրության պարետ և ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալբերտ Բաղդասարյանի խոսքին։ Մանավանդ, վերջինս իր ՖԲ գրառման մեջ հստակ ասում է, որ ինքը ներկա է եղել հոկտեմբերի 27-ի հաջորդ օրը ՊՆ-ում, ՀՀ նախկին պաշտպանության փոխնախարար (նաև ԵԿՄ փոխնախարար) Աստվածատուր Պետրոսյանի առանձնասենյակում կայացած հավաքին:
Ավետիք Իշխանյանը վերը նշված հարցազրույցում հայտարարել է. «Ես համոզված եմ, որ այդ նամակի բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, 99 տոկոսով ուղղակի սուտ է»:
Նա նշել է նաև, որ չի պատկերացնում, թե՝ «Վահան Շիրխանյանն այն ժամանակ այդպես հերոսաբար խոսացած լինի Ռոբերտ Քոչարյանի հետ: Շարունակելով՝ «Եվ ամենակարևոր հարցերից մեկը գիտե՞ք որն է, նույնիսկ կարևոր չէ՝ ինչ են ասում, կարևոր է՝ ով է ասում: Արդյո՞ք այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Վահան Շիրխանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը և այլոք, իրավունք ունեն ընդհանրապես խոսել արդարության մասին և ինչ-որ մեկին քննադատեն, երբ Հայաստանի ամբողջ քաղաքական, ընտրական համակարգի և տարբեր տիպի անօրինականությունների, հանցագործությունների հիմնադիրներն են նաև իրենք եղել»:
Ի դեպ, նշված անձանցից Մուշեղ Սաղաթելյանն ու Վահան Շիրխանյանը այդ օրվա պաշտոնաբաժանության հավաքույթի սեղանի շուրջ հիմնավորապես նստած անձանցից են եղել: Ժամանակի մամուլը նույնիսկ սեղանի շուրջ ըստ զբաղեցրած տեղերի ու դերակատարության է անդրադարձել ,,ժանտախտի ժամին խրախճանք,, հիշեցնող այդ օրվա անցուդարձին:
Մինչ 20 տարվա վաղեմության խորհրդավոր խորհրդակցության մասնակիցներին ըստ արխիվային նյութերի անդրադառնալը, կարծում ենք հարկ է, որ մեջբերենք Ալբերտ Բաղդասարյանի ֆեյսբուքյան հրապարակման որոշ հատվածներ:
Նրա կարծիքով՝ «Վահան Շիրխանյանը սրբի թևեր հագած, բաց նամակ է գրում: Մարդ, որի կենսագրությունը, սկսած սովետական միլիցա, Աշտարակի ՀՀՇ նախագահ, ու հետո՝ որպես ԼՏՊ-ի, այնուհետ Վազգեն Սարգսյանի կամակատար, էնքան մութ էջեր, հատկապես նաև ռուսական հատուկ ծառայությունների հետ գործակցության մասով էնքան բաց նամակի նյութեր ունի, որ հանկարծ ինքն անկեղծորեն մի բաց նամակ էլ իրեն գրի, ՌՔ-ին ուղղված նամակում նրա խոսքերին անկեղծորեն հավատացողներն ու դրանց վրա հենվողներն իրենց աշխարհի վերջին միամիտ, հարիֆ, հիմարացածները կզգան»:
Ալբերտ Բաղդասարյանի համոզմամբ՝ Շիրխանյանն այսպիսով՝ «Ճշտախառը սուտ ցուցմունք է տալիս: Մոլորեցնում է: …Չի պատմում, թե ինչպես Վազգեն Սարգսյանի դին դեռևս չսառած, ինքն ու Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ում կազմակերպել էին հավաք ու պաշտոններ էին բաժանում: Իրար մեջ էլ պայքարում էին վարչապետի աթոռի համար:
Շատերն էին ներկա: Նաև անձամբ ինքս:
Ու բոլորը կամ լռում են, կամ բարձրաձայն կեղծում:
Այդ մասին բարձրաձայնել եմ ժամանակին: Սա թող պատմի, թե ում հանձնարարությամբ էր ինքն ուզում Հայաստանում քաոս սերմանել և ինչ նպատակով: Ու մեռածներին վկա բերող մարդուց զզվելի ու ստոր արարած չկա»:
Իսկ ինչ են պատմում արխիվային նյութերը: Պատմում են, որ այդ հավաքին խորհրդարանական ուժերից մի կարճ ժամանակ ներկա է եղել ՀԿԿ առաջին քարտուղար, վաղամեռիկ Սերգեյ Բադալյանը, Ազգային առաջադիմություն կուսակցության ղեկավար Ալբերտ Բաղդասարյանն էլ իր ներկայությունը թյուրիմացություն համարելով այդ հավաքին, հեռացել է, հայտարարելով, որ ներկա անձանց և նրանց գործողությունների հետ գործ չունի:
Իսկ Աստվածատուր Պետրոսյանի երկար սեղանի շուրջ այդ օրը չափազանց ակտիվ են եղել այն ժամանակ՝ ՀՀ վարչապետի խորհրդական Անդրանիկ Քոչարյանն ու Վահան Շիրխանյանը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Գագիկ Գևորգյանն /Մատ Գագո/ ու Մովսես Գեղանգուլյանը /վարչապետի թիկնազորի ղեկավար/: Հետաքրքիր է, որ Աստվածատուր Պետրոսյանի փոխնախարարական աթոռը զբաղեցրել է գաղութների վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը, իսկ աջ ու ձախ կողմերում բազմել են ՀՀՇ-ն և նրանից սերվածները:Վանո Սիրադեղյանը գրագրի դեր է կատարել՝ իր ձեռքով գրելով հավաքի մասնակիցների ցանկը, և համալրումների մասին զեկուցելով Անդրանիկ Քոչարյանին, որն ինչպես այսօր, այն օրերին էլ իրեն զգացել է ձուկը՝ ջրում: Ինչպես այս օրերին, այն օրն էլ՝ ազատ գրաֆիկով ելումուտ է արել անհատ գործիչ՝ Վահագն Խաչատրյանը: Իսկ հավաքի միակ կինը եղել է Շամիրամի Շողերը: Նույն ինքը՝ Շողեր Մաթևոսյանը:
Նրանք, որ իրենց Վազգենի մերձավորներ են հորջորջում, Վազգենի մահից մեկ օր հետո մեջ-մեջ էին անում երկիրն ու իշխանությունը:
Խորհրդակցության նշված լուսանկարը հրապարակվել է մամուլում՝ 1999 թվականի նոյեմբերին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից