ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի մարզի դատախազը նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստացած ծառայողների նկատմամբ կարգապահական միջոցներ կձեռնարկի 03/22/2019 12:23 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված նյութերով պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը նպաստառու շահառուի համար նպաստ ձևակերպելու դիմաց առաջարկել է իրեն տալ նրան հասանելիք` տարվա 6 ամիսների նպաստի գումարները։
Դրանից հետո հանրային ծառայողը 2009-2010թթ․ ընթացքում, նախնական պայմանավորվածության համաձայն, շահառուից անձամբ ստացել է 2009-2010թթ․ 12 ամիսների նպաստի գումարները։ Բացի այդ, նույն մասնագետը մեկ այլ շահառուի օգտին կատարելով նույնաբովանդակ գործողություններ՝ պահանջել է իրեն տալ հասանելիք նպաստի գումարներից տարվա 6 ամիսների նպաստի գումարները։ Շահառուի հրաժարվելուց հետո առաջարկել է իրեն փոխանցել տարվա յուրաքանչյուր ամսվա նպաստի գումարի կեսը, ինչին շահառուն համաձայնվել է, որից հետո 2015թ․ առաջին 6 ամիսների և 2016թ․ առաջին 5 ամիսների նպաստի գումարի կեսը մասնագետն անձամբ ստացել է շահառուից։
Չնայած քննության ընթացքում տարածքային գործակալության մասնագետը հերքել է շահառուներից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանգամանքը, սակայն չի առարկել համաներում հայտարարելու ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դեմ։
2019թ. մարտի 19-ին քրեական գործով վարույթը կարճվել է և համաներման ակտ ընդունվելու հիմքով սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության մասնագետի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:
2018 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննվել են 7 քրեական գործեր՝ հարուցված Սոցիալական աջակցության Սյունիքի տարբեր՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու փաստերով։
Հանցավոր գործողությունները դրսևորվել են շահառուներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու կամ ցուցակներից չհանելու կամ որպես սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի միանվագ դրամական օգնություն տրամադրելու հիմքեր ստեղծելու համար ապօրինի վարձատրություն ստանալու, առանց տնայց կատարելու տնայցի մասին կեղծ փաստաթուղթ կազմելու, խարդախությամբ պետության կողմից տրամադրվող օգնությունը հափշտակելու եղանակներով։
2 քրեական գործ սոցիալական ապահովության Գորիսի տարածքային գործակալության 2 աշխատակիցների նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 1 քրեական գործով վարույթ՝ սոցիալական ապահովության Սիսիանի տարածքային գործակալության 1 աշխատակցի նկատմամբ, կարճվել է համաներման ակտ կիրառելու հիմքով, ևս 4 քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։
Հաշվի առնելով, որ նմանօրինակ գործելաոճը պարարտ հող է ստեղծում հանցավորության աճի համար և ելնելով հանցանքի կատարմանը նպաստող պայմանները և պատճառները վերացնելու անհրաժեշտությունից՝ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին:
Միջնորդագրով մարզի դատախազն առաջարկել է քննարկել Սիսիանի տարածքային գործակալության նշված հանրային ծառայողի, ինչպես նաև նմանօրինակ խախտումներ թույլ տված այլ ծառայողների վարքագիծը և նրանց պաշտոնավարման հետագա նպատակահարմարությունը։ Բացի այդ, առաջարկվել է հանձնարարել ձեռնարկելու համապատասխան միջոցներ հետագայում նման արարքների կատարումը բացառելու նպատակով և արդյունքների մասին հայտնել Սյունիքի մարզի դատախազություն: Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ դատախազությունից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ