ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը 03/22/2019 17:55 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Տնտեսական բարեփոխումները, դրանց հաջող ընթացքն առաջին հերթին պետք է նպաստեն ներառական տնտեսական աճին, տնտեսական զարգացման քաղաքականությունն էլ առաջին հերթին պետք է նպաստի ժողովրդագրական վիճակի փոփոխությանը: Մենք հենց դա պետք է առաջին հերթին դիտարկենք որպես իրավիճակի փոփոխության հիմնական գործիք: Բայց ամեն դեպքում, այս կարևորագույն ոլորտն ունի որոշակի առանձնահատկություններ, նրբություններ և, իհարկե, կան նաև հասցեական ու թիրախային գործողություններ, որոնք այդ ընդհանուր համատեքստի ազդեցությունը կոնկրետ ոլորտի վրա կարող են և պետք է դարձնեն ավելի նպատակային ու ավելի թիրախային:
Հետևաբար, մենք այսօրվա քննարկման ընթացքում կխոսենք ինչպես այդ ընդհանուր համատեքստի հնարավոր ազդեցությունների, այնպես էլ կոնկրետ ծրագրերի, հնարավորությունների և դրանց ազդեցությունների վերաբերյալ: Նկատի ունեմ ոչ միայն խնդրի լուծումը կպատվիրակենք տնտեսական հաջողություններին, այլև կփորձենք հասկանալ, թե այդ ընդհանուր պրոցեսի մեջ ինչ կոնկրետ և հասցեական գործողություններ, ծրագրեր կարող ենք իրականացնել, որոնք միտված են հենց ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ներկայացրել են ժողովրդագրական իրավիճակի ուղղությամբ իրականացված վերլուծությունների, ուսումնասիությունների արդյունքներն ու միտումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միգրացիոն, ծնելիության և ժողովրդագրության մարտահրավերներին, սոցիալական գործոններին
Նշվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջի արդյունքներով Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972 հազար: Զեկուցվել է, որ 2018-ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրվել են դրական միտումներ, մասնավորապես, մեկնումների և ժամանումների տարբերությունը (սահմահատումների սալդո) 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում մեր երկրում դանդաղել է ծնունդների թվի նվազման տեմպը, նվազել է մահերի, ամուսնալուծությունների թիվը, արձանագրվել է բնական հավելաճի փոքր դրական միտում, ուղևորափոխադրումների հաշվեկշիռը ևս դրական է: Նվազել է նաև միգրացիայի բացասական մնացորդը, նորածինների սեռերի համամասնությունը. 2013-ի 115 տղա/100 աղջիկ հարաբերակցությունը 2018-ին կազմել է 111 տղա/100 աղջիկ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները, միջոցառումներն ու քայլերը, ներկայացվել են մի շարք առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը մեծապես կարևորել է մեր երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև վարչապետի ղեկավարությամբ ձևավորել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային խորհուրդ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից