ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդուարդ Բաբայանի գործով վկա-ոստիկանի ցուցմունքում առկա են հակասություններ 03/22/2019 14:32 | Դատական ռեպորտաժներ
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով հենց առաջին նիստում ի հայտ եկան հակասություններ. հարցաքննված վկայի դատաքննական ցուցմունքը չէր համապատասխանում իր իսկ կողմից նախկինում տրված նախաքննական ցուցմունքին։
Խոսքը «Օլիմպավան» մարզական համալիրի անվտանգության աշխատակից, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի բաժնի ավագ ոստիկան Միքայել Գասպարյանի ցուցմունքների մասին է։ Միքայել Գասպարյանը ճանաչեց մեղադրյալ Էդուարդ Բաբայանին եւ տուժող Վյաչեսլավ Հարությունովին. «Տուժողին «Օլիմպավան»-ում այդ օրը տեսել եմ, Բաբայանին չեմ տեսել, իսկ դեպքի մասին համացանցում կարդալով եմ իմացել: Ես այդ դահլիճ մտնելու իրավունք չունեմ, ես դուրսը անվտանգությունն եմ ապահովում, տարին տասներկու ամիս այնտեղ ժողովներ են»: Գասպարյանի խոսքով` ինքն այս գործով հարցաքննվել է, հարցաքննությունը տեւել է ժամեր. «Ես ՀՔԾ եմ գնացել երեկոյան 9-10-ին մոտ ու այնտեղից դուրս եմ եկել լուսադեմին` 4-5-ի կողմերը: Հարցաքննվել եմ երկու քննիչի կողմից»,- դատարանում ասաց վկան:
Այստեղ էր, որ առաջացավ առաջին հակասությունը, որի վերաբերյալ էլ մեղադրող դատախազ Սարգսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ «Իմ գնահատմամբ` առկա է էական հակասություն նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ: Այն վերաբերում է Էդուարդ Բաբայանին. իմ հարցերին ի պատասխան` վկան նշեց, որ Բաբայանին չի տեսել, մյուս կողմի հարցերին պատասխանելով` ասաց, որ չի հիշում, պատասխան չունի»,- նշեց դատախազը: Պաշտպանական կողմը առարկեց` պնդելով, որ հակասությունն էական չէ, սակայն դատարանը բավարարեց:
Արդյունքում` հրապարակվեցին Գասպարյանի` նախաքննական մարմնին տված ցուցմունքները, որոնցից պարզ դարձավ, որ նախ հարցաքննությունը սկսվել է ժ. 02:15-ին եւ ավարտվել 03:40-ին, որի ժամանակ վկան մի քանի անգամ նշել է` «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համալիր է եկել իր անվտանգության աշխատակիցների եւ թիկնազորի պետ Էդոյի ուղեկցությամբ»: Այսինքն` նախաքննական ցուցմունքներում վկան փաստել է, որ Էդուարդ Բաբայանը այդ օրը ներկա է եղել, եւ ինքն անձամբ տեսել է Բաբայանի գալը, մինչդեռ դատարանում ցուցմունք տալիս ասում է, որ Բաբայանին չի տեսել կամ որ լավ չի հիշում: Պատասխանելով դատախազի այն հարցին, թե որ ցուցմունքն է առավել արժանահավատ` վկան ասաց. «Բնականաբար` առաջինը, որովհետեւ այդ ժամանակ ավելի լավ եմ հիշել»:
Երկրորդ հակասությունը վերաբերում էր սեփական ցուցմունքը կարդալուն: Միքայել Գասպարյանը, ունենալով միջնակարգ կրթություն, դժվարացել է իր ձեռքով ցուցմունք գրել եւ տվել է համաձայնություն ցուցմունքը համակարգչով արձանագրելու համար. «Ես ասում էի, քննիչը գրում էր: Մտածել եմ` ինչ ասել եմ, դա էլ գրել է»: Ի պատասխան հարցին` արդյո՞ք ավարտելուց հետո նա կարդացել է իր ցուցմունքը, Գասպարյանը նշեց. «Քանի որ վարժ կարդալ չեմ կարողանում, եւ ժամն էլ ուշ էր, որոշել եմ առանց կարդալու ստորագրել եւ վերադառնալ տուն»: Ցուցմունքում, սակայն, նշված է, որ նա ստորագրել է անձամբ կարդալուց հետո միայն:
Գասպարյանն իր հերթին որոշակի անհամաձայնություններ ուներ` կապված սեփական ցուցմունքի հետ. «Երբ ես ասել եմ, որ տեսել եմ Բաբայանին Ծառուկյանի հետ գալիս, նկատի չունեի, թե հենց իրար հետ եմ տեսել, բոլորով եկել են, բայց դա չի նշանակում, թե նրանք երկուսով իրար հետ են շենք մտել»: Մյուս հակասությունը վերաբերում էր տեսագրություններին. «Ես տեղյակ եմ եղել, որ համալիրի տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերը աշխատելիս են եղել ամիսներ առաջ, ոչ թե կոնկրետ այդ շրջանում: Այդ ժամանակ աշխատելիս են եղել թե ոչ, ես չեմ կարող ասել»:
Մյուս երկու վկաները «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբույժներից էին, ովքեր դեպքի օրը հերթապահել են հիվանդանոցում: Վիրաբույժ Կարեն Փափազյանը, ով դեպքի օրը հիվանդանոցում է եղել որպես հերթապահ բժիշկ, գործի կողմերից ոչ մեկին չճանաչեց` նշելով, որ շատ ժամանակ է անցել, եւ ինքը դժվարանում է մանրամասն տեղեկություններ հաղորդել. «Հիշում եմ, որ ես եւ այլ մասնագետներ գնացինք` հիվանդի վիճակը գնահատելու եւ որոշելու, թե բժշկական ինչ օգնություն է անհրաժեշտ: Առկա էր բութ տռավմայի հետեւանք. քիչ գրգռված վիճակում էր, բայց ակտիվ շփվում էր բոլորի հետ: Ես զննեցի, տեսա, որ շտապ վիրաբուժական միջամտության կարիք չկա, եւ խորհրդակցելով ռեանիմատորի հետ` նրան տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք: Հետագայում արդեն, երբ վիճակը կայունացավ, նա տեղափոխվեց վիրաբուժական բաժանմունք»:
Վերակենդանացման բաժանմունքում լինելու ընթացքում տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը իրավապահ մարմինների կողմից հարցաքննվել է 4 անգամ: Վիրաբույժը չկարողացավ հիշել` արդյո՞ք ինքը` որպես հերթապահ բժիշկ, թույլատրել է իրավապահներին մուտք գործել նշված բաժանմունք եւ հարցաքննել հիվանդին. «Որքանով հիշում եմ, նրանց հետ առնչություն չեմ ունեցել, չեմ տեսել: Համենայն դեպս, երբ թույլտվություն չի տրամադրվում, գրավոր ներկայացվում է: Եթե նման տեղեկանք չկա, ուրեմն` թույլատրել ենք. հիվանդը ի վիճակի է եղել»:
Գործով հաջորդ վկա Մարինե Նիկոյանը, ով եւս «Արմենիա» բ/կ-ի հերթապահ բժիշկ է, հիշեց տուժող Վյաչեսլավ Հարությունովին` որպես հիվանդ. «Մարմնական վնասվածքները տեսնելով` ահազանգել եմ Ոստիկանություն: Թե ինչ է պատահած եղել, ես չգիտեմ, իմ այդ հարցին նա չի պատասխանել»: Նիկոյանի խոսքով` հիվանդը գիտակից է եղել, տեղափոխվել է նախ 1-ին վիրակապարան, ապա` վերակենդանացման բաժանմունք»: Թե կոնկրետ ինչ վնասվածքներ է ունեցել եւ ում ուղեկցությամբ է հիվանդը եկել հիվանդանոց, բժիշկը չկարողացավ հիշել:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեկնարկել էր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի առնչությամբ գործի դատաքննությունը:
Նիստի սկզբում դատավոր Մեսրոպ Մակյանը` կողմերի հետ փոխհամաձայնությամբ, սահմանել էր ապացույցների հետազոտման կարգը: Ըստ դրա` գործը քննվելու էր հետեւյալ հաջորդականությամբ. վկաների հարցաքննություն, փաստաղթերի եւ տեսաձայնագրությունների ուսումնասիրություն, տուժողի հարցաքննություն, իրեղեն ապացույցների հետ կապված որոշում, մեղադրյալի հարցաքննություն:
Վկաների հարցաքննության ավարտից հետո տուժող եւ պաշտպանական կողմերի միջնորդությամբ եւ դատարանի որոշմամբ դռնփակ կարգով սկսվել էր տեսաձայնագրությունների հետազոտման փուլըը։ Մոտ 15 րոպե անց նիստը հետաձգվել էր եւ տեղափոխվել մարտի 29-ին:
ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ (լուսանկարներ)
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում։ Հարությունովի եւ Բաբայանի միջեւ ծագել էր վիճաբանություն, որը հետագայում վերաճել էր ծեծկռտուքի։ Դրա ետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ ԱՕԿ նախագահի խորհրդական Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ ծանր մարմնական վնասվածքի պատճառում՝ մի խումբ անձանց կողմից, որը, սակայն, հետագայում վերափոխվել էր 112 -րդ հոդվածի 1-ին մասի` ծանր մարմնական վնասվածքի պատճառում։
Նրա նկատմամբ որպես խափանման այլընտրանքային միջոց էր կիրառվել գրավը՝ 20 մլն ՀՀ դրամի չափով։
Էդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ