ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակին կնքվել են ստրկատիրական պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է խոստանում. Սաթիկ Սեյրանյան 03/21/2019 14:00 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Ժուռնալիստների միության տարածքների մեծ մասը նվաստացուցիչ պայմաններով ժամանակին վարձակալության են տրվել եւ դրանք, ըստ էության, այլևս Ժուռնալիստների միությանը չեն պատկանում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
«Ժամանակին կնքվել են ստրկատիրական, նվաստացուցիչ պամաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է մեզ խոստանում։ Խնդիրն այն է, որ Հայաստանի Ժուռնալիստների միությունը գտնվում է Պուշկինի 3ա հասցերում, կոմերցիոն առումով բավականին լավ վայրում։ Այս շենքում կա մի քանի վարձակալ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, «Հելսինկյան» ընկերությունը, «Էլզա Գրիգ» անունով մի ընկերություն, «Ավանգարդ քլաբ» ընկերությունը, Լրատվամիջոցների աջակցության հիմնագրամը, «168 ժամ»-ը և Արամայիս Սահակյան անհատ ձեռնարկատերն է այնտեղ գործունեություն ծավալում», - ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ ավելացնելով.«Շատ խորհրդանշական էր, որ այս օրերին Օպերային հարակից տարածքն ապամոնտաժվում էր քաղաքային իշխանությունների կողմից ու նույն իշխանությունների կողմից բարձրաձայնվում էր, թե ինչպիսի դարձյալ նվաստացուցիչ պայմաններով են վարձակալվել այդ տարածքները։ Հայաստանի Ժուռնալիստների միության շենքում ավելի վատ վիճակ է»։
Որպես օրինակ նա բերեց այս հասցեում ենթավարձակալության իրավունքով տարածք վարձակալած մի քանի ընկերություն։
«Օրինակ՝ «Էլզա Գրիգ» ընկերությունները մինչև 2080թ.-ը վարձակալել է 798,6 քառակուսի մետր տարածք 400 հազար դրամով, որի մեջ ներառված են հարկերը, իսկ տարածքի գույքահարկը ու համատիրության վճարները միությունը պետք է կատարի։ Նշեմ, որ միայն այդ տարածքի գույքահարկը մեկ տարվա համար կազմում է 566 հազար 771 դրամ։ Այսինքն, մեկ քառակուսին այդ ընկերությանը տրվել է 501 դրամով», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Նա նշեց՝ իրենց հաջողվել է պարզել, որ այս տարածքի ընդամենը մի հատվածն ընկերությունը ենթավարձակալությամբ է տվել 3 մլն 800 հազ դրամով։
«Այս ընկերության սեփականատերը ճանաչված հեղինակություն է՝ Խդոյի Գրիշ անունով։ Նա քաղաքում հայտնի է նրանով, որ ինչ-որ տարածքներ է վերցնում, հետո մեծ գումարով ենթավարձակալությամբ է տալիս։ Նրա հետ ես հանդիպել եմ, բավականին ծանր խոսակցություն է եղել», - ասաց Ժուռնալիստների միության նախագահը։ Նա նշեց՝ հանդիպման ընթացքում բարձրաձայնել է հարցը, որ վարձակալության պայմանագրերը պետք է փոխվեն, ինչին ի պատասխան ստացել է՝ «դու ինձ ուզում ես գցես»։
«Տարիներ անց ես կլինեմ Ժուռնալիստների միության նախագահը, թե՝ մեկ ուրիշը, ուզում եմ ասել, որ այդ տարածքները ձեռք են բերվել մեր ավագ սերնդի ջանքերով, միությունն իրականում կարող է մեծ եկամուտներ ունենալ, աջակցել լրագրողներին, բայց այդ հնարավորությունը, ցավոք, չունի», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Նա նշեց, որ խնդիրը ներկայացրել է ինչպես Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այնպես էլ՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանին:
Ներկայումս միության գույքահարկի պարտքը կազմում է 3 մլն 842 հազ 262 դրամ։ Ս.Սեյրանյանը համոզված է, որ Եթե հաջողվի տարածքները վերադարձնել միությունը, ապա կարող են թե գույքահարկը վճարել եւ թե, բոլոր մյուս հարկային պարտավորությունները կատարել։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից