Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք. 29 փոփոխություն և ոչ մի բարեփոխում 03/21/2019   17:58  |  Վերլուծություններ

 «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ԶԼՄ-ներին վերաբերող ամենից շատ փոփոխությունների եւ լրացումների ենթարկված օրենսդրական ակտն է։ Իր ընդունումից՝ 2000 թ.-ից ի վեր այն փոփոխվել է 29 անգամ. մինչև 2010 թվականը՝ 13 անգամ, իսկ երբ 2010-ին հեռարձակման թվայնացման հետ կապված օրենքն ամբողջությամբ նորացվեց՝ ևս 16 անգամ։ Այս բոլոր գործընթացները միտված են եղել տվյալ պահին ծագած ինչ-ինչ խնդիրներ լուծելուն, բայց ոչ՝ բարեփոխումների իրականացմանը։

«Ամբողջ օրենքը բաց է. քանի որ մոտենում են 2020 թվականի լիցենզավորման նոր մրցույթները, եթե օրենքը չփոխվի, անցկացվելու են նույն կանոններով, ինչ որ եղել է 2010 թվականին, իսկ դա նշանակում է ընդհանրապես ոլորտի վերջնական քայքայում», - նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ևս ընդունում է, որ օրենքն անկատար է, սակայն համոզված է՝ եթե նույնիսկ կատարյալ  փոփոխություններ արվեն՝ այսօրվա մեր պահանջներին, այսօրվա երկրի վիճակին, մեր քաղաքացիական ինստիտուտների զարգացմանը, տեխնոլոգիաների զարգացմանը համապաատսխան, միևնույն է, երկու տարի հետո այդ օրենքը կարող է նորից հնանալ և բարոյապես, և գաղափարապես:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը կարևոր է համարում, որ այս նոր ժամանակաշրջանում ամբողջովին նոր մոտեցումներ ներմուծվեն:

 Ի վերջո, ինչի՞ են հանգեցրել օրենսդրական թերությունները

ü  Չի հաջողվել ստեղծել մասնավոր մուլտիպլեքս

ü  Մարզերում 10 տեղական հեռուստաընկերություն դուրս է մնացել թվայնացման գործընթացից

ü  Գործում է հնացած և վիճահարույց լիցենզավորման կարգ

ü  Լուծված չէ հեռարձակողների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության խնդիրը

Սրանցից բխում են տասնյակ այլ սկզբունքային խնդիրներ։

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ամենախնդրահարույցը դարձավ։ Որոշ հեռուստաընկերություններ նաև ֆինանսական դժվարություններ կրեցին օրենքի անկատարության պատճառով։

«Երկիր Մեդիա» ՀԸ գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը հիշում է. «Երբ մենք դիմեցինք թվային հեռարձակման համար հայտարարված հաճախականության մրցույթին, մենք շահելուց հետո գրեթե յոթ տարի չունեցանք թվային հեռարձակում, բայց վճարել ենք բոլոր պետական տուրքերը, որոնք նախատեսված են եղել թվային հեռարձակման համար... 2010-2016 թվականներին՝ գրեթե վեց տարի, վճարել ենք 20 միլիոն պետական տուրք»։

2015 թվականին կատարված փոփոխությունների ու լրացումների հիմնական նպատակը հեռարձակման ոլորտ մասնավոր թվային ցանցի՝ մուլտիպլեքսի մուտքը ապահովելն էր, ինչն այդպես էլ չիրականացավ։ Դաշտում միակ խաղացողը եղել ու մնում է պետական մուլտիպլեքսը՝ հանրային հեռարձակման թվային ցանցը, որի մեջ էլ կենտրոնացվել են գործող 37 համապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերությունները։

«Այսօր մասնավոր մուլտիպլեքսի չլինելը սահմանափակում է և նոր հեռուստաընկերությունների ծնունդը, և սահմանափակում է նրանց գոյությունը, որոնք այս կամ այն պատճառներով, շատ ժամանակ ոչ արդար, չհաղթեցին մրցույթում, - ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ - Ես կարող եմ ենթադրել, որ դա արվում էր միայն նրա համար,  որպեսզի  պահպանեն հանրային մուլտիպլեքսի մենաշնորհը, և նոր հեռուստաընկերությունները դժվար մտնեն մեդիաշուկա»։

Նունե Սարգսյանը ներկայացնում է փորձագիտական մոտեցումներից մեկը. «Մենք ուզում ենք առաջարկենք, որպեսզի նաև լինեն հնարավորություններ փոքր մուլտիպլեքսների համար, որոնք հնարավորություն կտան, որպեսզի մարզային հեռուստաընկերությունները ոչ միայն բովանդակություն արտադրեն, այլև կարողանան լինել այդ կոնտենտի տարածողը, այսինքն՝ միաժամանակ նաև մուլտիպլեքսի դեր կատարեն՝ ունենալով մուլտիպլեքսի լիցենզիա»:

Օրենսդրական անհիմն սահմանափակումների, կանխակալ և անարդար մրցույթների, սուբյեկտիվ և աչառու որոշումներ կայացնելու ու իրականացնելու հետևանքով մարզային շուրջ 10 տեղական հեռարձակող դուրս մնաց թվայնացման գործընթացից։ «Կամ մենք պետք է գտնենք այն ուղիները, այն գործիքակազմը, որը թույլ կտա նրանց հեռարձակվել թվային եթերում, կամ նրանք ընդհանրապես չեն լինի, - ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, որը կարծում է՝ դրանցից ոչ բոլորն են արժանի եթեր դուրս գալու։ - Շատ շնորհակալ եմ հասարակական կազմակերպություններին, որ իրենց ջանքերով պահպանվեցին այդ հեռուստաընկերություններն անալոգային տիրույթում, բայց այս տասից դասական հեռուստաընկերություն կարելի է համարել 4-5-ը, մնացածը հեռուստաընկերություն չեն, թող ինձ ներեն…»:

Ոլորտի փորձագետները հնացած են համարում նաև հեռուստաընկերությունների լիցենզավորման գործող կարգը։ Թվային դարաշրջանում, երբ տեխնիկական հնարավորությունները բազմակիորեն ընդլայնվել են, օրենքով նախատեսված բարդ և գործնականում սուբյեկտիվ մրցույթները պետք է զիջեն իրենց տեղը շատ ավելի պարզ ընթացակարգերին։ Այդպիսի առաջարկներ պատրաստում են լրագրողական 3 կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու Երևանի մամուլի ակումբը։

«Եթե դու սահմանափակում ես նաև այլ խաղացողների իրավունքը՝ փորձել գտնել տեխնիկական հնարավորություններ և հասանելի դառնալ  իրենց լսարանի համար, դու խախտում ես ուղղակի խոսքի ազատության սկզբունքները, լրատվամիջոցների ազատությունը, դա երբեք չի կարող համապատասխանել միջազգային ստանդարտներին», - ասում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Արդյոք մենք  պետք է բովանդակություն ապահովողի՞ն լիցենզավորենք, թե՞ պետք է լիցենզավորենք նրան, ով տարածում է, - Նունե Սարգսյանը մեջբերում է քննարկվող հարցադրումներից մեկը։ - Մենք առաջարկում ենք, որ լիցենզավորվի միայն  տարածողը, այսինք՝ միայն մուլտիպլեքսը, հետևաբար, դասական բնորոշմամբ, նրանց հանում ենք լիցենզավորման դաշտից»:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը պետք է հստակություն մտցնի նաև հեռուստաընկերությունների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության հարցում։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը կարևոր է համարում, որպեսզի մարդիկ իմանան, թե  հեռարձակողները ինչ հիմնադիրներ ունեն. «Ներկա օրենքը չի բացում մինչև վերջ այդ հիմնադիրների անուն- ազգանունները... մեզ մոտ արգելք կա, որ կուսակցությունները հիմնադրեն հեռուստաընկերություններ, բայց այդ արգելքը շատ հեշտ շրջանցվում է։ Քաղաքացիների համար պետք է պարզ լինի, որ սա այս կամ այն կուսակցության գաղափարական հարթակն է, և այդ ժամանակ քաղաքացին ավելի քննադատաբար կմոտենա այդ բովանդակությանը, որը սփռվում է այդ ալիքներով»։ 

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը հետևյալ համեմատությունն է անում. «Ցանկացած սննդամթերք պետք է գնորդի համար հասկանալի լինի՝ արդյոք այնտեղ ԳՄՕ-ներ կա՞ն, արդյոք այնտեղ քիմիական բաղադրիչներ կա՞ն, որոնք կարող են առողջության համար վնասակար լինել: Եթե այդ ինֆորմացիան մարդը չունի, ինքը չի կարող լինել գրագետ և գիտակից սպառող: Եվ քանի դեռ հեռուստաընկերությունների  գործունեությունը մեծ ազդեցություն ունի մարդկանց մտավոր և հոգևոր առողջության վրա, ուրեմն ինքն էլ պետք է ցույց տա, թե ինչից է պատրաստված, ով է պատրաստողը, ով է պատվեր տվողը, ով է ֆինանսավորողը, որպեսզի մարդն էլ իմանա, թե որքանով վստահի կամ չվստահի: Այսինքն՝ այդ սկզբունքը ոչ թե մեր ցանկությունն է, թեև մեր ցանկությունն էլ է, բայց դա նաև միջազգային ստանդարտ է, որը չպիտի էլ քննարկվի: Ես տեսնում եմ, որ լրատվամիջոցները սկսել են դժգոհել, որ դա խոսքի ազատության վրա ճնշում կլինի, բայց դա Հայաստանի միջազգային պարտավորությունն է»:

Ձևավորված փորձագիտական աշխատանքային խումբն այժմ մշակում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք, որը մոտ ապագայում կդրվի շրջանառության մեջ և կներկայացվի խորհրդարան։

 

 

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]