ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ (լուսանկարներ) 03/21/2019 13:17 | Դատական ռեպորտաժներ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ, քիչ առաջ որոշեց դռնփակ շարոունակել ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը։ Ընդ որում՝ նման միջնորդությամբ հանդես եկավ տուժող կողմը՝ վկաների հարցաքննության ավարտից հետո։
Տուժող կողմի հայտարարության համաձայն՝ դատական նիստի այս փուլը, որի ընթացքում պետք է քննվեն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված և դատարան ներկայացված տեսաձայնագրություններն ու գաղտնալսումները, պետք է անցկացվի դռնփակ. «Ներկայացված ձայնագրությունների վերաբերյալ կան արձանագրություններ, որ առնչվում են տուժողի և նրա մերձավորների մասնավոր կյանքին. Հարությունովը հեռախոսազրույց է ունեցել իր ընտանիքի անդամների, մասնավորապես` կնոջ և որդու հետ, ովքեր խոսել են տանից, և բնականաբար, չէին կարող կանխատեսել, որ հնարավոր է` գաղտնալսվեն: Այդ զրույցները վերաբերում են ինչպես նրանց անձնական կյանքին, այդպես էլ նրանց ընտանիքի արժանապատվությանը, հետևաբար` խնդրում ենք այս փուլը անցկացնել դռնփակ»,-նշեց Հարությունովի փաստաբան Բաբայանը` հավելելով, որ Հարությունովը ունի հիվանդություն, որը ևս չեն ցանկանում հայտնի դարձնել հանրությանը:
Հաշվի առնելով, որ տուժողի հարցաքննության ժամանակ տրվող հարցերը վերաբերելու են նաև այս ապացույցներին, փաստաբանը միջնորդեց տուժողի հարցաքննության փուլը ևս անցկացնել դռնփակ:
Մեղադրական կողմը միացավ տուժող կողմի միջնորդությանը` նշելով, որ դռնփակ անցկացնելը չի խախտի դատական նիստի հրապարակայնության սկզբունքը և կապահովի անձի մասնավոր կյանքի գաղտնիությունը:
Դատարանում սկսվել է ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստը
Գործով մեղադրող դատախազ Սարգսյանը առարկեց ներկայացված միջնորդությունը` պնդելով, որ բոլոր հեռախոսազրույցները վերաբերում են Էդուարդ Բաբայանին: Դատախազը ընդգծեց նաև, որ Հարությունովը բազում հարցազրույցներ է ունեցել, և այս միջնորդությունը հակասում է նրա` նախկինում դրսևորած վարքագծին:
Գագիկ Ծառուկյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել. ՀՔԾ
Այնուամենայնիվ, դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի և դռնփակ անցկացնել ապացույցների հետազոտման փուլը. «Արձանագրելով ներկայացված գաղտնալսումները և օպերատիվ հետախուզական միջոցառումները իրականացվել են օրինաչափ, բայց առանց ընտանիքի անդամների համաձայնության, հետևաբար` այնտեղ կարող է լինել ընտանիքին վերաբերող ինֆորմացիա, ինչը չի առնչի գործին: Չկարևորելով զրույցներում առկա հայհոյանքների հանգամանքը` դատավորն առավել էական համարեց, որ զրույցներում կարող է լինել մասնավոր կյանքիմ վերաբերող տեղեկություն, ինչը ավելի բացարձակ է, քան դատական նիստի հրապարակայնությունը»,- նշեց դատավոր Մակյանը:
Դատական նիստի մասին մանրամասներն՝ ավելի ուշ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ