ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե փողը կա, երեք ամիս է մարդիկ ծառայությունը մատուցել են և իրենց վարձատրությունը չեն ստացել: Ինչպե՞ս են հնարավոր դառնում նման երևույթները. Վարչապետ 03/21/2019 12:05 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արմատ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերի խնդրին: «Այսօր նամակ եմ ստացել, համաձայն որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել: Ուզում եմ հասկանալ, այսպիսի բան հնարավո՞ր է Հայաստանում 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողներն երեք ամիս աշխատավարձ չստանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարիներին «Արմատ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են ուղիղ դրամաշնորհներով: «Այս տարի ֆինանսավորումը փոխվել է և դարձել մրցութային: Ծրագիրն իրականացնողներն առարկություն են հայտնել սրա հետ կապված: Նախագիծ ենք պատրաստել Ֆինանսների նախարարության հետ, այն կքննարկվի առաջիկա կոմիտեի նիստին և կընդունվի»,- ասաց Հարությունյանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին ասաց, որ խոսքը չի վերաբերում պետական կազմակերպության, վերաբերում է հասարակական կազմակերպության՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումներին: Ըստ Ջանջուղազյանի՝ ֆինանսավորման տրամաբանությունը փոխելու հարցը քննարկվել է մի քանի անգամ, այդ թվում պետական բյուջեի նախագծի շրջանակում:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե փողը կա, երեք ամիս է մարդիկ ծառայությունը մատուցել են և իրենց վարձատրությունը չեն ստացել: Ինչպե՞ս են հնարավոր դառնում նման երևույթները: Ֆինանսավորման ձևերը փոխում ենք, որ ավելի լավ լինի, չէ՞: Այդ դեպքում մրցույթն ինչո՞ւ չի եղել մինչև հիմա: Եթե... պետք է մրցույթ լինի, այսօր մարտի 21-ն է, ինչո՞ւ չի եղել»:
Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանումներ ներկայացրեց վարչապետին, ինչին արձագանքելով՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանընշեց, որ այսպիսի դեպքերում կարևոր է, որ մանրակրկիտ քննարկումներ լինեն մինչև որոշումներ ընդունելը: Արշակյանը նաև կասկած հայտնեց, թե ֆինանսավորման ձևերը փոխելու նախագիծը շրջանառվել է նախարարությունների միջև:
Դրա հետ կապված Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ նախագիծը շրջանառվել է և կրկնեց, որ այն նույնիսկ մի քանի անգամ քննարկվել է:
«Երեք ամիս ժամանակ է անցել, պետք է ժամանակին այդ որոշումները քննարկել, կայացնել և ընթացք տալ: Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել, պետք է հստակ իմանալ ինչ աշխատանք է պլանավորվում, ինչ է պետք անել առաջիկա մեկ ամսվա, երկու ամսվա, երեք ամսվա մեջ և այդպես գնալ առաջ։ Ոչ թե վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ սա ինչ է, ասեն՝ լավ բերեք, այն որոշումը հանեք սեղանի ոտքի տակից, բերեք դրեք նիստում քննարկեք...
Քննարկեք և նորմալ ժամանակ որոշում կայացրեք, և ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին բերեք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից