ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք. 29 փոփոխություն և ոչ մի բարեփոխում 03/21/2019 17:58 | Վերլուծություններ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ԶԼՄ-ներին վերաբերող ամենից շատ փոփոխությունների եւ լրացումների ենթարկված օրենսդրական ակտն է։ Իր ընդունումից՝ 2000 թ.-ից ի վեր այն փոփոխվել է 29 անգամ. մինչև 2010 թվականը՝ 13 անգամ, իսկ երբ 2010-ին հեռարձակման թվայնացման հետ կապված օրենքն ամբողջությամբ նորացվեց՝ ևս 16 անգամ։ Այս բոլոր գործընթացները միտված են եղել տվյալ պահին ծագած ինչ-ինչ խնդիրներ լուծելուն, բայց ոչ՝ բարեփոխումների իրականացմանը։
«Ամբողջ օրենքը բաց է. քանի որ մոտենում են 2020 թվականի լիցենզավորման նոր մրցույթները, եթե օրենքը չփոխվի, անցկացվելու են նույն կանոններով, ինչ որ եղել է 2010 թվականին, իսկ դա նշանակում է ընդհանրապես ոլորտի վերջնական քայքայում», - նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ևս ընդունում է, որ օրենքն անկատար է, սակայն համոզված է՝ եթե նույնիսկ կատարյալ փոփոխություններ արվեն՝ այսօրվա մեր պահանջներին, այսօրվա երկրի վիճակին, մեր քաղաքացիական ինստիտուտների զարգացմանը, տեխնոլոգիաների զարգացմանը համապաատսխան, միևնույն է, երկու տարի հետո այդ օրենքը կարող է նորից հնանալ և բարոյապես, և գաղափարապես:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը կարևոր է համարում, որ այս նոր ժամանակաշրջանում ամբողջովին նոր մոտեցումներ ներմուծվեն:
Ի վերջո, ինչի՞ են հանգեցրել օրենսդրական թերությունները
ü Չի հաջողվել ստեղծել մասնավոր մուլտիպլեքս
ü Մարզերում 10 տեղական հեռուստաընկերություն դուրս է մնացել թվայնացման գործընթացից
ü Գործում է հնացած և վիճահարույց լիցենզավորման կարգ
ü Լուծված չէ հեռարձակողների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության խնդիրը
Սրանցից բխում են տասնյակ այլ սկզբունքային խնդիրներ։
Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ամենախնդրահարույցը դարձավ։ Որոշ հեռուստաընկերություններ նաև ֆինանսական դժվարություններ կրեցին օրենքի անկատարության պատճառով։
«Երկիր Մեդիա» ՀԸ գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը հիշում է. «Երբ մենք դիմեցինք թվային հեռարձակման համար հայտարարված հաճախականության մրցույթին, մենք շահելուց հետո գրեթե յոթ տարի չունեցանք թվային հեռարձակում, բայց վճարել ենք բոլոր պետական տուրքերը, որոնք նախատեսված են եղել թվային հեռարձակման համար... 2010-2016 թվականներին՝ գրեթե վեց տարի, վճարել ենք 20 միլիոն պետական տուրք»։
2015 թվականին կատարված փոփոխությունների ու լրացումների հիմնական նպատակը հեռարձակման ոլորտ մասնավոր թվային ցանցի՝ մուլտիպլեքսի մուտքը ապահովելն էր, ինչն այդպես էլ չիրականացավ։ Դաշտում միակ խաղացողը եղել ու մնում է պետական մուլտիպլեքսը՝ հանրային հեռարձակման թվային ցանցը, որի մեջ էլ կենտրոնացվել են գործող 37 համապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերությունները։
«Այսօր մասնավոր մուլտիպլեքսի չլինելը սահմանափակում է և նոր հեռուստաընկերությունների ծնունդը, և սահմանափակում է նրանց գոյությունը, որոնք այս կամ այն պատճառներով, շատ ժամանակ ոչ արդար, չհաղթեցին մրցույթում, - ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ - Ես կարող եմ ենթադրել, որ դա արվում էր միայն նրա համար, որպեսզի պահպանեն հանրային մուլտիպլեքսի մենաշնորհը, և նոր հեռուստաընկերությունները դժվար մտնեն մեդիաշուկա»։
Նունե Սարգսյանը ներկայացնում է փորձագիտական մոտեցումներից մեկը. «Մենք ուզում ենք առաջարկենք, որպեսզի նաև լինեն հնարավորություններ փոքր մուլտիպլեքսների համար, որոնք հնարավորություն կտան, որպեսզի մարզային հեռուստաընկերությունները ոչ միայն բովանդակություն արտադրեն, այլև կարողանան լինել այդ կոնտենտի տարածողը, այսինքն՝ միաժամանակ նաև մուլտիպլեքսի դեր կատարեն՝ ունենալով մուլտիպլեքսի լիցենզիա»:
Օրենսդրական անհիմն սահմանափակումների, կանխակալ և անարդար մրցույթների, սուբյեկտիվ և աչառու որոշումներ կայացնելու ու իրականացնելու հետևանքով մարզային շուրջ 10 տեղական հեռարձակող դուրս մնաց թվայնացման գործընթացից։ «Կամ մենք պետք է գտնենք այն ուղիները, այն գործիքակազմը, որը թույլ կտա նրանց հեռարձակվել թվային եթերում, կամ նրանք ընդհանրապես չեն լինի, - ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, որը կարծում է՝ դրանցից ոչ բոլորն են արժանի եթեր դուրս գալու։ - Շատ շնորհակալ եմ հասարակական կազմակերպություններին, որ իրենց ջանքերով պահպանվեցին այդ հեռուստաընկերություններն անալոգային տիրույթում, բայց այս տասից դասական հեռուստաընկերություն կարելի է համարել 4-5-ը, մնացածը հեռուստաընկերություն չեն, թող ինձ ներեն…»:
Ոլորտի փորձագետները հնացած են համարում նաև հեռուստաընկերությունների լիցենզավորման գործող կարգը։ Թվային դարաշրջանում, երբ տեխնիկական հնարավորությունները բազմակիորեն ընդլայնվել են, օրենքով նախատեսված բարդ և գործնականում սուբյեկտիվ մրցույթները պետք է զիջեն իրենց տեղը շատ ավելի պարզ ընթացակարգերին։ Այդպիսի առաջարկներ պատրաստում են լրագրողական 3 կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու Երևանի մամուլի ակումբը։
«Եթե դու սահմանափակում ես նաև այլ խաղացողների իրավունքը՝ փորձել գտնել տեխնիկական հնարավորություններ և հասանելի դառնալ իրենց լսարանի համար, դու խախտում ես ուղղակի խոսքի ազատության սկզբունքները, լրատվամիջոցների ազատությունը, դա երբեք չի կարող համապատասխանել միջազգային ստանդարտներին», - ասում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Արդյոք մենք պետք է բովանդակություն ապահովողի՞ն լիցենզավորենք, թե՞ պետք է լիցենզավորենք նրան, ով տարածում է, - Նունե Սարգսյանը մեջբերում է քննարկվող հարցադրումներից մեկը։ - Մենք առաջարկում ենք, որ լիցենզավորվի միայն տարածողը, այսինք՝ միայն մուլտիպլեքսը, հետևաբար, դասական բնորոշմամբ, նրանց հանում ենք լիցենզավորման դաշտից»:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը պետք է հստակություն մտցնի նաև հեռուստաընկերությունների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության հարցում։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը կարևոր է համարում, որպեսզի մարդիկ իմանան, թե հեռարձակողները ինչ հիմնադիրներ ունեն. «Ներկա օրենքը չի բացում մինչև վերջ այդ հիմնադիրների անուն- ազգանունները... մեզ մոտ արգելք կա, որ կուսակցությունները հիմնադրեն հեռուստաընկերություններ, բայց այդ արգելքը շատ հեշտ շրջանցվում է։ Քաղաքացիների համար պետք է պարզ լինի, որ սա այս կամ այն կուսակցության գաղափարական հարթակն է, և այդ ժամանակ քաղաքացին ավելի քննադատաբար կմոտենա այդ բովանդակությանը, որը սփռվում է այդ ալիքներով»։
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը հետևյալ համեմատությունն է անում. «Ցանկացած սննդամթերք պետք է գնորդի համար հասկանալի լինի՝ արդյոք այնտեղ ԳՄՕ-ներ կա՞ն, արդյոք այնտեղ քիմիական բաղադրիչներ կա՞ն, որոնք կարող են առողջության համար վնասակար լինել: Եթե այդ ինֆորմացիան մարդը չունի, ինքը չի կարող լինել գրագետ և գիտակից սպառող: Եվ քանի դեռ հեռուստաընկերությունների գործունեությունը մեծ ազդեցություն ունի մարդկանց մտավոր և հոգևոր առողջության վրա, ուրեմն ինքն էլ պետք է ցույց տա, թե ինչից է պատրաստված, ով է պատրաստողը, ով է պատվեր տվողը, ով է ֆինանսավորողը, որպեսզի մարդն էլ իմանա, թե որքանով վստահի կամ չվստահի: Այսինքն՝ այդ սկզբունքը ոչ թե մեր ցանկությունն է, թեև մեր ցանկությունն էլ է, բայց դա նաև միջազգային ստանդարտ է, որը չպիտի էլ քննարկվի: Ես տեսնում եմ, որ լրատվամիջոցները սկսել են դժգոհել, որ դա խոսքի ազատության վրա ճնշում կլինի, բայց դա Հայաստանի միջազգային պարտավորությունն է»:
Ձևավորված փորձագիտական աշխատանքային խումբն այժմ մշակում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք, որը մոտ ապագայում կդրվի շրջանառության մեջ և կներկայացվի խորհրդարան։
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից