ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան». Դատախազության 2018 թվականի հաղորդագրությունը ՀՔԾ-ն որպես ապացույց կցել է գործին 03/20/2019 09:56 | Մեկնաբանություն
«Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան» ՀՀ գլխավոր դատախազությունը 2018 թ. մարտին, ուղիղ մեկ տարի առաջ այսպես է պատասխանել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանին որպես վկա «Մարտի 1»-ի գործով հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ դիմումին: Պարզվում է` դատախազության այս պատասխանը «կարեւորագույն» ապացույցներից է` Քոչարյանի մեղադրանքի համար:
ՀՀ գլխավոր դատախազության այս պատասխանը, որը մեկ տարի առաջ հայրենի բոլոր լրատվամիջոցները տարածել էին, հետաքրքիր խորհրդածությունների և հարցադրումների առիթ է տալիս ու նոր կարեւորություն ձեռք բերում:
Մասնավորաբար, «Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որպես ապացույց գործի նյութերին է կցել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության՝ 2018 թվականի մարտի վերը նշված պատասխան-հաղորդագրությունը, ուր նշվում է, որ «ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, քննարկվել»:
Որպես արդյունք ՀՀ գլխավոր դատախազության՝ սևով սպիտակի վրա գրված պատասխանը շատ հստակ է և տարընթերցումների տեղիք չտվող:
Այն է՝ «Մարտի 1-ի» գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան:
«Քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որեւէ հանգամանք: 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու եւ սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան»,-ասված է հայտարարության մեջ:
Հիմքեր չկան, չիք, հասկանու՞մ եք. Սա ընդամենը մեկ տարի առաջ: Մնում է հասկանալ, կռահել ու կանխատեսել, թե ՀՔԾ-ն այս «կարևոր» փաստ-փաստաթուղթը` ի՞նչ մոտիվացիայով է գործին կցել որպես ապացույց, սրանով ինչ փաստական հանգամանք է ապացուցում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված ո՞ր մեղադրանքն է հիմնավորում, թե՞` դրանց սնանկություն է ցուցանում:
Հ.Գ.Ի դեպ, բազմաչարչար թիվ 0038 հրամանը չի կարող դիտարկվել որպես նոր երեւան եկած հանգամանք, քանի որ այդ մասին հայտնի է եղել նաեւ մինչեւ 2008 մարտի 13-ը, ավելին` նաեւ մամուլում եղել հրապարակումներ:
Հ.Գ.2. Ի դեպ՝ հաղորդագրության հրապարակումը չի կարող դիտվել որպես նախաքննության տվյալների հրապարակում. նախքան քրգործով «ապացույց» դառնալը Դատախազության նշված հաղորդագրությունը հրապարակվել է մամուլում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ