ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը արձագանքեց 03/20/2019 16:35 | Քրեական խրոնիկոն
Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս»: Մինչ այդ նա նամակ էր ուղարկել ոստիկանության պետին՝ ակնարկելով, թե ինչ-որ ֆեյքեր սպառնացել են իրեն: Դրանից հետո Հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետը ոստիկանության պետի հանձնարարությամբ կապ է հաստատել Մուրազիի հետ և առաջարկել, որ նա ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հաղորդում ներկայացնի համացանցում իրեն սպառնալու մասին: Շատ չանցած, տրամաբանական այս գործողության փոխարեն
Մուրազին իր էջում տեղադրում է վերոնշյալ գրառումը, որին ի պատասխան ՀԿԼՎ պետը գրառում է անում՝ ներկայացնելով իր հիշյալ առաջարկն ու ենթադրություն անելով, որ նման պարագայում իրավապահ կառույցին չդիմելը կարծել կտա, որ Մուրազիի ասածները զուտ աղմուկ բարձրացնելու ու դրանից ինչ-ինչ շահ քաղելու նպատակ են հետապնդում:
Կասկածները շուտով հաստատվեցին. Բորիս Մուրազին սկսեց հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին՝ իրեն ուղղված մտացածին սպառնալիքները «հիմնավորելու» համար հիմա էլ հղում անելով ոստիկանության պետի հետ հեռախոսազրույցին: Ընդ որում, այս հղման «առանցքը» Մուրազիի խիստ զարմանքն է, թե ոստիկանության պետը զանգել է իրեն, և ակնարկը, թե դա աննախադեպ էր:
Իրականում զարմանալի ոչինչ չկա. Վալերիյ Օսիպյանը վերջին տարիներին, իր ծառայողական գործունեությամբ պայմանավորված, անմիջական շփումներ է ունենում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչը հենց իրենք՝ լրագրողները կհաստատեն, ավելին՝ լրագրողներից շատերն ունեն նրա հեռախոսահամարը և մեկ անգամ չէ, որ զանգել ու խոսել են ոստիկանապետի հետ: Մուրազիի զարմանքը գուցե նրանից է, որ ինքն ու իր կայքը երբեք լրագրողական ակտիվ գործունեությամբ աչքի չե՞ն ընկել: Չնայած ավելի հակված ենք կարծելու, որ այդ «զարմանքն» ընդամենը հնարք է, քանի որ Մուրազին էլի հեռախոսազրույցներ ունեցել է ոստիկանապետի հետ, ընդ որում, թախանձագին խնդրելով, որ այդ խոսակցությունների մասին ոչ մեկը չիմանա: Այս հանգամանքը ստիպված ենք հանրայնացնել, քանի որ հենց ինքն է «ոտնահարել» իր խնդրանք-պայմանը…
Ավելին՝ իր հիշատակած հեռախոսազրույցի վերաբերյալ նկատենք, որ ոստիկանապետի զանգից հետո ինքն է հետ զանգել, ասել, թե ուշ ժամ է, և երբ ոստիկանապետն առաջարկել է ընդհատել խոսակցությունը, Մուրազին չի համաձայնել, ու հեռախոսազրույցը շարունակվել է…
Ավելին՝ կարծում ենք, Բորիս Մուրազին չի ժխտի նաև ոստիկանության պետի հետ հանդիպելու իր նախկին ցանկություն-խնդրանքները…
Ինչ վերաբերում է ոստիկանության պետի հետ խոսակցության վերաբերյալ նրա գրության մեջ արված խորհրդավոր ակնարկներին, ապա եղել է ընդամենը հետևյալը. ոստիկանության պետը հարցրել է, թե ինչու են իր և ոստիկանության մասին անհիմն տեղեկատվություն տարածում, Մուրազին պատասխանել է, թե իր աղբյուրներն են այդպես ասում, իսկ ոստիկանության պետի հարցին, թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, չի պատասխանել…
Սրանք են բոլոր «խորհրդավոր մանրամասները»:
Եվ այս ամենը՝ խորհրդավորության պատրանք ստեղծելը, մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելը, չեղած բանից աղմուկ սարքելը, համոզված ենք, որոշակի նպատակներ է հետապնդում: Ուստի կրկին կոչ ենք անում զբաղվել ազնիվ լրագրությամբ ու մեկ անգամ ևս հաստատում ենք, որ ոստիկանությունը, իր գործառույթներին հավատարիմ, պատրաստ է հետամուտ լինել իրականության բացահայտմանն ու պաշտպանել ցանկացածին: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ