ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չարաշահումներ՝ Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում , մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում 03/20/2019 15:05 | Քրեական խրոնիկոն
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Այս մասին հայտնում են՝ ՀՀ դատախազությունից։
Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տվյալների առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996թ. հոկտեմբերից մինչև 2014թ. հուլիս ընկած ժամանակահատվածում դպրոցում որպես էլեկտրիկ-փականակագործ աշխատանքի է ընդունել հարազատ եղբորը: Եվ չնայած վերջինս աշխատանքի չի հաճախել, պարբերաբար բացակայել է ՀՀ-ից, տնօրենի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով նրան նշված ժամանակահատվածում որպես աշխատավարձ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր շուրջ 3.529.368 ՀՀ դրամ գումար:
Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում:
Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում, որպես անէզթեզիոլոգ և մանկաբարձ գինեկոլոգ, հրամանագրել է երկու անձանց, որոնցից մեկը 2010-2014թթ., իսկ մուսը 2013-2017թթ. ընթացքում հանդիսանալով կենտրոնի աշխատակիցներ, աշխատանքի չեն ներկայացել: Չնայած այդ հանգամանքին՝ նրանց անվամբ 2013թ.-ից դուրս է գրվել և փոխանցվել ընդհանուր 2.565.790 ՀՀ դրամ աշխատավարձ:
Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ կենտրոնի կանանց կոնսուլտացիայի մանկաբարձների՝ ամենամյա արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում փոխարինողներ են նշանակվել ծնարանի 4 մանկաբարձներ: Վերջիններս, որպես փոխարինողներ, երբևէ աշխատանքի չեն ներկայացել, սակայն 2016-2017 թթ. դրա համար ստացել են աշխատավարձ, որն ընդհանուր կազմել է 518.001 ՀՀ դրամ: Այդպիսով ընդհանուր առմամբ առերևույթ տեղի է ունեցել կենտրոնի միջոցներից ընդհանուր 3.083.791 ՀՀ դրամի չափով վատնում:
Բացի այդ, նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ կոնտրոնի աշխատակիցներից մեկը 2006-2016թթ. ընկած ժամանակահատվածում իր աշխատավարձի 10-30 տոկոսը՝ մոտ 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, կենտրոնի հաշվապահի միջոցով և տնօրենի պահանջով տվել է վերջինիս՝ վերադասի կողմից ստուգումներ չկատարելու պատճառաբանությամբ:
Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցվոր արարքների հատկանիշներ և և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով, երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր:
<<Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի վերաբերյալ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով,:
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից