Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Դատախազությունը ներկայացրել է 5 մլրդ. դրամի բռնագանձման պահանջ 03/20/2019   18:52  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների, տարեկան աշխատանքային ծրագրով պլանավորված աշխատանքների կատարման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և տարածքային բոլոր ստորաբաժանումները 2018թ. աննախադեպ ցուցանիշներ են ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում:

Մասնավորապես դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 626 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 1.345 իրավախախտում, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2017թ.  արդյունքը:

Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են  208 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 525 մլն. դրամ՝ 2017թ.՝ 150 մլն դրամի դիմաց:

Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հարկերի և պետական տուրքերի հետ կապված պարտավորությունների կատարման, պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, կրթության և գիտության, բնապահպանության և ընդերքօգտագործման, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, էներգետիկայի և հատկապես փոքր ՀԷԿ-երի գործունեության, հողօգտագործման և անասնապահության, ավտոգազալցման շարժական կայանի շահագործման և այլ ոլորտներ:

Ուսումնասիրության արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 163 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ: Բացի այդ, ուսումնասիրությունների արդյունքներից, հայտնաբերված խախտումների բնույթից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին մի քանի միջնորդագրեր են ներկայացվել՝ պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման, այդ թվում՝ համապատասխան ոլորտները կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախաձեռնելու նպատակով: Դրանց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 1մլրդ 200մլն դրամի վնաս:

Նշված ուսումնասիրությունների ընթացքում դատախազների կողմից նախապատրաստված նյութերով դատարաններ են ներկայացվել ընդհանուր ավելի քան 5 մլրդ. դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության հայցեր, որը 7.5 անգամ ավելի է 2017թ. ընթացքում դատարան ներկայացված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափից:

Տարվա ընթացքում դատարաններում քննված հայցերով (ներառյալ նախորդ տարիներից փոխանցված) բավարարվել է ավելի քան 768մլն դրամի հայցապահանջ, իսկ մոտ 5 մլրդ դրամ հայցապահանջով հայցերի քննություն գտնվում է ընթացքի մեջ: Բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 9 մլն. դրամ:

Բացի վերոնշյալը, դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 243 քրեական գործ, ինչը 3.5 անգամ գերազանցում է 2017թ. ցուցանիշը (71):

Հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 30 մլրդ 100մլն դրամ՝ (ներառյալ նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը պատճառված մոտ 23.5 մլրդ վնասը) կամ 2017թ.-ի համեմատ 53 անգամ ավելի: Իսկ  քրեական գործերի շրջանակներում 2018 թ.-ին կամովին վերականգնվել է մոտ 244 մլն. դրամ, որը 15 անգամ գերազանցում է 2017թ. արդյունքը: Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի, սերմացուների տրամադրման, տավարաբուծության պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում առերևույթ չարաշահումների, օրենքով սահմանված կանոնները խախտելու միջոցով հանքարդյունահանման, փոքր ՀԷԿ-երի շահագործման խախտումներն իրավասու պաշտոնատար անձանց կողմից չարձանագրելու և դրանից բխող միջոցներ չձեռնարկելու, պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ  տարբեր բնակավայրերում օտարման ոչ ենթակա օբյեկտները երբեմն շուկայականից էականորեն ցածր գներով ապօրինի օտարելու, առանձին պետական ծրագրերի շրջանակներում, այդ թվում նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման համար, հատկացված ռեսուրսների փոշիացման, յուրացման, փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից որպես ամբողջությամբ կատարված համարելու, ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման և բազմաթիվ այլ փաստերի առթիվ:

Որպես ընդհանրացում՝ 2018թ. ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 36 մլրդ դրամ: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2018թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի վնաս:   
 
 
 
 


Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:36 16/03/2019  |  ՄամուլԴատախազությունը դեմ չէ ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառքով ձայն հավաքածների վճռին. «Ժողովուրդ»
17:59 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը ՔԿՀ-ներում խախտումներ է հայտնաբերել
18:33 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության նախաձեռնությամբ Արարատի մարզում ևս իրավապահ, ՏԿ և ՏԻՄ մարմինները կհամատեղեն ուժերը բնակարանային գողությունների դեմ պայքարում
16:19 13/03/2019  |  ԼՐԱՀՈՍ2018թ. մի քանի անգամ ավելացած կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ. ամփոփում
14:50 12/03/2019  |  Քրեական խրոնիկոնՏաշիր քաղաքի Մշակույթի տան և թիվ 3 նախադպրոցական ուսհաստատության տնօրենները մասամբ վերականգնել են առերևույթ յուրացմամբ համայնքին պատճառված վնասը. քրեական գործերն ուղարկվել են դատարան
11:17 12/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատախազության կողմից ստուգվել են դատապարտյալների և կալանավորված անձանց պահման պայմանները. ընդունելության արդյունքում անձինք դադարեցրել են հացադուլը
19:15 11/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի մարզում մի քանի հանցատեսակների դեմ պայքարը կակտիվանա. խորհրդակցություն մարզի դատախազությունում
12:50 01/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության ուսումնասիրությունների հիման վրա պետբյուջե է վերադարձվել 700մլն դրամ
19:14 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀանցագործության դեպքերը 2018թ. աճել են 11.2 տոկոսով. կոլեգիայի նիստ դատախազությունում
17:05 26/02/2019  |  Քրեական խրոնիկոնԿտրուկ ավելացել են խափանման միջոց կալանքին այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները. արձանագրվել են նաև գրավի անհիմն կիրառման դեպքեր

Արխիվ

[]