ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Օսիպյանը փորձել է ներազդել իմ աշխատանքի վրա».Բորիս Մուրազի 03/20/2019 18:01 | ԼՐԱՀՈՍ
Մամուլում կատարված հրապարակումները իմ եւ ընտանիքիս անդամների նկատմամբ կատարված ճնշումների վերաբերյալ իրավապահ մարմինները կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին, ով այսօր հայտարարել էր Ոստիկանապետ Օսիպյանի կողմից իրեն եւ ընտանիքի անդամներին սպառնալու մասին։
«Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը առաջարկեց ինձ դիմել Ոստիկանության 6-րդ վարչություն, սակայն հրաժարվեցի, քանզի հենց իրենց եմ կասկածում այս ամենը կազմակերպելու մեջ»,- ասաց գլխավոր խմբագիրը՝ նշելով, որ մամուլում արված հրապարակումներն արդեն իսկ հաղորդում են հանցագործության մասին։
Նրա ներկայացմամբ՝ սպառնալիքներն սկսել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մասին հրապարակումներից հետո՝ ոստիկանության «ֆեյքերի» կողմից։
Մեր այն հարցին, թե ինչից է ենթադրում, որ իր եւ իր ընտանիքի նկատմամբ սպառնալիքների հեղինակները ոստիկանությանն սպասարկող ֆեյսբուքյան կեղծ էջերն են՝ Բ.Մուրազին նշեց,որ տվյալ էջերով տարածվել են ոստիկանապետի մասին դրական նյութերը, ինչի վերաբերյալ ապացույցներ ունի։ «Քանի որ այդ ֆեյքերն իրենց էջերում տարածում են Ոստիկանության լրատվությունը, ինձ համար իրենք ոստիկանության աշխատողներ են, և քանի որ հրապարակումը եղել է հենց Վ. Օսիպյանի մասին, ու հենց այդ նյութի տակ են այս գրառումներն արվել, ես համարում եմ, որ դա կոնկրետ սպառնալիք է ոստիկանապետի կողմից»,- նշեց politik.am կայքի գլխավոր խմբագիրը՝ ավելացնելով, որ ոստիկանության «ֆեյքերը» ոչ միայն հայհոյախառն արտահայտություններ են թույլ տալիս, այլ նաեւ տեղադրում իր կնոջ ու երեխայի նկարը և գրում, որ ինքը պետք է ուշադիր լինի իր ընտանիքի նկատմամբ, ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ, որովհետև շուտով դատվելու է։
Բորիս Մուրազին հայտարարեց, որ նախինում երբեւէ սպառնալիքների նման գրոհ չի եղել։ Ըստ նրա՝ իր հասցեին եղել են վիրավորական արտահայտություններ՝ կայքում հրապարակված հրապարակումների, իր մասնագիտական գործունեության հետ կապված, բայց երբեւէ ընտանիքին չեն ներքաշել։ «Նման բան չի եղել անգամ նախկին իշխանությունների ժամանակ»,- ասաց կայքի գլխավոր խմբագիրը՝ ավելացնելով «ընտանիքին ներքաշելն անբարոյականություն է, ինձ համար մարդկային սահմանները ջնջել է և լավ տեղ չի տանում։ Ես ինքս չեմ պատրաստվում պրովակացիաների գնալ և պարոն Օսիպյանի ընտանիքին վարկաբեկող կամ սպառնացող հայտարարություններ անել։ Եթե որևէ մեկը անգամ փորձի Օսիպյանի ընտանիքի մասին նույն կերպ արտահայտվել, ես ինքս էլ դրան դեմ կլինեմ»։
Կատարվածը նա գնահատում է որպես ճնշում մամուլի նկատմամբ, սպառնալիք անձամբ ոստիկանապետի կողմից։ Նրա ներկայացմամբ՝ օրեր առաջ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրեն թույլ է տվել կեսգիշերին անձամբ, viber կապով զանգահարել իրեն , դժգոհել, թե «ինչ իրավունք ունեմ իր մասին բացասական հրապարակումներ անեմ, իր գնահատմամբ ապատեղեկատվություն տարածեմ, ինչի եմ այդպես անում, ով է ինձ վճարում, ինչի եմ իր թշնամիների ջրաղացին ջուր լցնում»։ Նշենք, որ հեռախոսազանգը հաջորդել է ՀՀ երրորդ նախագահ եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանին առնչվող հրապարակման մասին է։
«Ես նրան ասել եմ, Դուք՝ որպես ոստիկանապետ, առաջին հերթին իրավունք չունեք ինձ զանգելու, երկրորդ՝ իրավունք չունեք կեսգիշերին զանգելու, Դուք ինձ անհանգստացնում եք»,- ասաց Բորիս Մուրազին՝ նշելով, որ փորձել են տարբեր միջոցներով ազդել իր վրա տվյալ հրապարակումը հեռացնելու համար։
«Փաստինֆո»-ն դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք իրեն եւ ընտանիքի անդամներին ոստիկանության աշխատակիցների կողմից սպառնալու վերաբերյալ գլխավոր խմբագրի հայտարարություններին,քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ընթացք տրվել է, ինչին խոստացան ատասխանել ավելի ուշ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
- 11/25/2024 11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
- 11/25/2024 10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան
- 11/25/2024 10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից