ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Պապիկյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը 03/19/2019 15:56 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկայի և բնական պաշարների բաժնի ղեկավար Թոմաս Այզնբախը, KfW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը։ Այս մասին հայտնում են՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։
Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է պատվիրակության անդամներին և հայտնել, որ բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի զարգացման բանկի միջև հեռանկարային ուղղվածության ու ռազմավարական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը միտված սերտ համագործակցությունը։ Արձանագրելով եվրոպական ընտանիքի մաս կազմող պետությունների և, մասնավորապես, Գերմանիայի հետ հետհեղափոխական փուլում նոր որակի հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը՝ նախարար Պապիկյանը նաև իր պարտքն է համարել նոր ուժ հաղորդել այդ համագործակցության դինամիկ զարգացմանը։ «ՀՀ կառավարությունը ողջունում է իր կողմից հռչակված տնտեսական հեղափոխության գաղափարին Գերմանիայի կառավարության դրական արձագանքն ու դրան նպաստելու պատրաստակամությունը»,- ասել է նախարարը և ընդգծել, որ եվրոպական տարբեր կենտրոններում և Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթություններին իրենց գործուն նպաստը կարող են բերել նաև ՀՀ ՏԿԶ նախարարության և KfW ԳԶԲ-ի համատեղ իրականացվող ծրագրերը։
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ Գերմանիայի կառավարության և KfW ԳԶԲ-ի հաջող համագործակցությունը հիմնված է փորձի ու փոխադարձ վստահության վրա, որոնք իրենց արտահայտությունն են գտնում բարեփոխումների հաջողված պատմություններում:
Իր խոսքում KfW գերմանական զարգացման բանկի տնօրեն Օլաֆ Ցիմելկան ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել նախարարին Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխության ու անցնցում իշխանափոխության կապակցությամբ։ Օլաֆ Ցիմելկան կարևորել է Հայաստանի հետ ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում խորացող համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում արդյունքային ծրագրերին ուղղված երկուստեք օրակարգը կընդարձակվի։
Ավարտին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ շեշտել է նմանօրինակ բարձր մակարդակի հանդիպումների կարևորությունը և նկատել, որ դրանք լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նոր ուղղություններ նախանշելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից