ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք պետք է ունենանք իրականում անկախ դատական համակարգ. ՀՀ վարչապետ 03/19/2019 14:23 | ԼՐԱՀՈՍ
Այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , պատասխանելով այն հարցին, թե Մարտի 1-ի 10 զոհերի վերաբերյալ նոր քրեական գործ կհարուցվի թե ոչ, նշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ այն արդեն իսկ հարուցվել է։ Վարչապետի խոսքով՝ քննչական մարմինների մակարդակով արված հայտարարությունների համաձայն՝ Մարտի 1-ի այն պարկուճները, որ հայտնաբերվել են դեպքի վայրում, փոխվել են. «Դրանց փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ՝ սպանությունների կոնկրետ մեղավորների բացահայտման առումով, հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ուներ փոխելը»։ Վարչապետը կարծում է, որ հնարավոր է նաեւ երկրորդ կոնցեպտը, ըստ որի՝ դա արվել է բանակի ներգրավվածությունը թաքցնելու համար. «Բայց կարող է լինել հավանական վարկած, որ այդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ, եւ եթե այդպես է, նշանակում է՝ քննչական մարմինը տեղյակ է եղել, թե ովքեր են սպանողները։ Հետեւաբար՝ բոլոր մարդիկ, ովքեր նախաձեռնել են այդ փոփոխությունը, պետք է ներգավվեն ու ցուցմունքներ տան»։ Փաշինյանի խոսքով՝ եթե նույնիսկ նրանք չցանկանան դա անել, դա չի նշանակի, որ քննությունը չի շարունակվելու, եւ որեւէ կասկած չպիտի լինի, որ գործի բացահայտման համար արվելու է ամեն ինչ։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ Վարչապետին եւ կառավարությանը վերաբերող հայցադիմումներ դատարան ներկայացնելուն, Փաշինյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ դա յուրաքանչյուր քաղաքու իրավունքն է. «Մեր խնդիրն այն է ունենալ այնպիսի դատարան, որ թե Քոչարյանի, թե ցանկացած ուրիշի հայցը քննարկվի օրինականության սկզբունքի շրջանակում։ Մեր կառավարությունը եւ ես անձամբ հավատարիմ եմ այդ քաղաքականությունը»։ Փաշինյանը նշեց, որ որեէ գործողություն չպետք է դիտարկել անձնական պատկերացումների եւ զգացմունքների շրջանակում. այդպիսի մեկնաբանությունները դրանց հեղինակներին կխագարեն իրավիճակը օբյեկտիվ ընկալել. «Բայց ես այս այդ գործի վերաբերյալ չեմ ցանկանա շատ մեկնաբանություններ անել, որպեսզի դա ոչ մի կերպ չդիտարկվի, այսպես ասած, ուղղորդում»։
Խոսելով դատական համակարգի անկախության ու այդ ուղղությամբ տարվող բարեփոխումների մասին՝ Փաշինյանը նշեց, որ դատարաններին զանգերով ճնշելու՝ նախկինում եղած պրակտիկայի վերացումը ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է դատական անկախ համակարգի համար. «Եթե մենք երաշխավորենք, որ չկա իշխանական միջամտություն, ընդ որում՝ ոչ միայն իմ կողմից, եթե երաշխավորենք, որ նախկին հրահանգողները չեն օգտագործում ներկայիս ուղիները նույն ազդեցությունն ունենալու համար, եւ եթե երաշխավորենք, որ չկան կաշառքի դեպքեր, ապա դատական համակարգում կսկսվեն այնպիսի պրոցեսներ, որոնք կնպաստեն դատական համակարգի անկախությանը»։ Փաշինյանի խոսքով՝ ինքը չի կարող 100 տոկոսով ասել, թե չկան կաշառքի դեպքեր, բայց կարող է վստահեցնել, որ իրենք հնարավոր բոլոր միջոցներով անում են ամեն ինչ՝ դա բացահայտելու եւ կանխելու համար. «Մնեք խնդիր ունենք մեր դատական համակարգը բերելու եվրոպական ստանդարտի, դա է պատճառը, որ կարեւորում ենք Եվրամիության հետ մեր այս ուղղությամբ մեր համագործակցության զարգացումը, եւ մենք վճռական ենք այս հարցում. Թող ոչ ոք չմտածի, թե մենք դատական համակարգը կօգտագործենք քաղաքական նպատակներով»։
Փաշինյանի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքներ տարվել եւ տարվում են. «Նախորդ նիստերից մեկում իրականացրինք դատավորների սոցիալական երաշխիքներին ուղղված գործողություններ, այժմ քննարկվում է դատական համակարգը բեռնաթափելու խնդիր, միաժամանակ սկսվել է նոր օրենքների մշակման գործընթացը»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է ունենա իրականում անկախ դատական համակարգ, եւ իրենք դրա համար գնալու են մինչեւ վերջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից