ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողն ամենեւին պարտավոր չէ բացահայտել իր աղբյուրները. Ռուբեն Մելիքյանը՝ ՀՔԾ-ի հարուցած քրեական գործի մասին 03/19/2019 13:13 | Հարցազրույց
Ինչպես հայտնի է, հանրային հնչեղություն ունեցող քրեական գործով ցուցմունքները մամուլի կողմից հրապարակելը ՀՔԾ-ն դիտարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված արարք (նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը) եւ քրեական գործ հարուցել։ Այս համատեքստում նախաքննական տվյալների հրապարակման եւ առհասարակ, նախաքննության փուլում քրեական գործով տվյալների հրապարակման նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրառվող սկզբունքների մասին զրուցել ենք իրավաբան Ռուբեն Մելիքյանի հետ։
-Պրն Մելիքյան, այս պարագայում, երբ ԶԼՄ-ն օրենքով սահմանված կարգով չի նախազգուշացվում նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, որքանո՞վ է նրա վրա տարածվում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածը։
-Նախ ասեմ, որ ես այն կարծիքին չեմ, թե նախաքննական գաղտնիքը հրապարակելը կամ դատավարությանը վերաբերող մի շարք այլ հանցակազմեր պետք է անխզելիորեն կապել նախազգուշացման հետ, որովհետեւ հանցակազմի առկայությունը օրենքում արդեն իսկ հուշում է, որ անձը կարող է իր վարքագիծը կանխատեսելի համարել։ Սակայն լրատվամիջոցը, որպես իրավաբանական անձ, ինչպես եւ այլ իրավաբանական անձինք, քրեական պատասխանատվության ենթակա չէ։ Ուրեմն՝ խոսքը կարող է վերաբերել լրատվամիջոցների աշխատակիցներին, տվյալ դեպքում՝ լրագրողների։ Բայց լրագրողների դեպքում էլ գործում են լրացուցիչ կարգավորումներ, որոնք վերաբերում են տեղեկատվության աղբյուրների գաղտնիությանը։ Այս տեսանկյունից ես մի փոքր դժվար եմ պատկերացնում, թե ինչ դատավարական միջոցներով է հնարավոր պարզել, թե ով կամ ովքեր են տեղեկատվության աղբյուրը։ Այսինքն՝ լրագրողը հարցաքննվելու դեպքում կարող է հղում անել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, ըստ որի՝ ինքն ամենեւին պարտավոր չէ բացահայտել իր աղբյուրները եւ տեղեկատվություն ներկայացնել իրավապահ մարմիններին՝ առանց պատասխանատվության որեւէ հնարավորության։ Մյուս նկատառումը այս հարցի շուրջ այն է, որ վարույթ իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Իհարկե, գործը դեռ չի ուղարկվել դատարան, բայց հաշվի առնելով, որ վարույթ իրականացնող մարմինը իր մասով նախաքննությունն ավարտել է, կարծում եմ՝ նախաքննական գաղտնիքի դերը շատ ավելի նվազ է համեմատությամբ նրա, եթե ավարտ հայտարարված չլիներ։
- ՀՔԾ-ի այս հայտարարությունը որքանո՞վ է իրավաչափ, եթե չի տարածվում իրավաբանական անձի, այս դեպքում՝ լրատվամիջոցի վրա։
-Ես կարծում եմ, որ պետք է տարբեր դիտակյուններից նայել, եւ հաշվի առնել, որ սա կարող է կանխիչ նշանակություն ունենալ լրատվամիջոցներին տեղեկատվություն փոխանցողների համար։ Եվ եթե այս հայտարարությանը չհետեւեն կոնկրետ լրատվամիջոցների նկատմամբ որոշակի ճնշումներ, ապա պնդել, որ ՀՔԾ-ի հայտարարությունը իրավաչափ չէ, ես կդժվարանամ։
-Դեպքեր են եղել, երբ նախաքննության տվյալներ են հրապարակվել ոչ թե մամուլի, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։ ՀՔԾ-ի կողմից օրենքի մեկնաբանության այս համատեքստում արդյո՞ք նման դեպքերում եւս գործեր հարուցելու անհրաժեշտություն չի եղել։
-Շատ կարեւոր հարց եք բարձրացնում։ Այն իրավական կարգավորումները, որ ներկայացրի, վերաբերում են նաեւ պետական պաշտոնյաներին։ Հաճախ հարց է առաջանում, թե գործադիր մարմնին որտեղի՞ց են հայտնի, օրինակ, նախաքննական անկախ մարմնի կողմից քննվող գործերի մանրամասները, որ երբեմն հանրայնացվում են մինչ այդ մարմնի կողմից պաշտոնապես հրապարակվելը։ Այսինքն՝ եթե մենք գնում ենք նախաքննական տվյալների առավել լուրջ պաշտպանությանը, ապա այո, սա եւս պետք է հաշվի առնել եւ հարցադրումներ կատարել գործադրի կողմից նախ տեղեկատվություն ստանալու, ապա նաեւ՝ հրապարակելու օրինաչափության վերաբերյալ։
-Տվյալ դեպքում գործ ունե՞նք նախաքննության օբյեկտիվության սկզբունքի խախտման հետ։
-Խոսքը վերաբերում է ոչ թե օբյեկտիվության խախտման, այլ նախաքննական տվյալների ոչ իրավաչափ փոխանցմանը։ Նախաքննական տվյալը հանրայնացնելու իրավունքը պատկանում է քննիչին։ Ուրեմն՝ արդյո՞ք քննիչը իրավասու է այդ տեղեկությունները փոխանցել գործադիր իշխանության մարմիններին, որոնք իրենց հերթին կարող են հանրայնացել։ Սա լուրջ հարցադրում է, եւ կարծում եմ, որ պատասխանը չպետք է դրական լինի։
-Գործող քրդատում տեսնու՞մ եք փոփոխությունների անհրաժեշտություն, ըստ որի` վարույթն իրականացնող մարմինը նախաքննական տվյալներ հրապարակելիս հաշվի կառնի դատավարական կողմերի կարծիքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով մասնավոր կյանքի պաշտպանությանն ու խոցելի խմբերի կրկնակի վնասումը բացառելուն։
-Ես տեսնում եմ ամբողջովին նոր քրեական դատավարության ընդունման անհրաժեշտություն, եւ ինքս, մասնակից լինելով դրա նախագծի մշակման աշխատանքներին, կարող եմ ասել, որ այս հարցերը նորովի լուծումներ են ստացել։ Դրանք վերաբերում էին նախաքննական գաղտնիքի ռեժիմի փոփոխությանը։ Շատ մասնակիցներ չգիտեն էլ, թե որտեղ է սկսվում եւ ավարտվում նախաքննական գաղտնիքը։ Կամ, ինչպե՞ս ենք մենք երաշխավորում, որ քննիչը իր լիազորությունները չի չարաշահի եւ մեղադրանքի կողմի համար ցանկալի տեղեկությունները հանրությանը չի տրամադրի՝ լռության մատնելով այն տեղեկությունները, որոնք հակառակի մասին են վկայում։ Այսինքն՝ բազմաթիվ խնդիրներ կան, որ համակարգային լուծում են պահանջում։
Լուսանկարը՝ Արմենպրեսի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից