ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու ապամոնտաժվեց միայն երկու սրճարան.Նիկոլ Փաշինյանը նշել է պատճառները 03/19/2019 14:20 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հավաստիացրեց, թե որ ինքը չի որոշել, թե Օպերայի տարածքում որ սրճարանները պետք է ապամոնտաժվեն, իսկ որոնք՝ ոչ։
«Այնպես չի, որ ինձ բերում են քարտեզը, ես խաչ եմ քաշում այս սրճարանի վրա, այստեղ կանաչով եմ ներկում, մյուսը՝ դեղինով»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվեցին ընդամենը երկու սրճարաններ, իսկ մյուսները՝ ոչ որոնցից մեկն էլ, ըստ մամուլի տեղեկությունների, պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:
Փաշինյանի խոսքերով՝ կա իրավական ձեւակերպումների հետ կապված խնդիր։ «Օրինակ, մի մասի դեպքում, ես գիտեմ, որ երբ որ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է ունեցել միակողմանիորեն լուծել պայմանագիրը, լուծել է: Այն դեպքում, երբ որոշակի այլ իրավական ձեւակերպումներ կան, դիմել է դատարան, եւ ես կարող եմ հավաստիացրել, որ բոլոր այն դեպքերում, որ կլինի հնարավորություն սկսել գործընթաց եւ տարածքն ազատել սրճարաններից, բոլոր այդ դեպքերում համապատասխան որոշումները կկայացվեն: Ինձ համար բացարձակապես տարբերություն չկա, եթե այդ սրճարաններից մեկը իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվելու»,-հայտարարեց վարչապետը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք մտադիր են հրապարակել ճանապարհային քարտեզը՝ շահարկումներից խուսափելու համար, որտեղ պարզ կլինի, թե այգիներում որ տարածքներն են զավթվել, որոնք պետք է ապամոնտաժվեն:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց. «Դա քաղաքապետարանի իրավասության ոլորտում գտնվող հարց է եւ ես համոզված եմ, որ այդ գործողության մեջ որեւէ կողմնապահություն, շահադիտականություն, որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Եթե ես տեսնեմ, որ այդ գործընթացում այդպիսի դրսեւորումներ են ի հայտ գալիս, ես իմ գործողությունները կանեմ, իմ ազդեցության հնարավորությունները կօգտագործեմ»:
Նա խորհուրդ տվեց թերթել այն ժամանակվա մամուլը, երբ Օպերայի տարածքում սրճարաններ էին կառուցվում. «Մարդիկ ցույցեր էին անում: Այսինքն բոլորին պարզ էր ինչ է տեղի ունենում: Մենք նորմա՞լ ենք համարում Օպերայի տարածքում 90 հազար դրամով տարածքներ վարձակալելը: Ես դա լրատվամիջոցներից եմ դա լսել: Էդ ովքե՞ր են: Ուզում են ասել, որ բացի մատների կեսի վրա հաշված մարդկանցից, որեւէ մեկը կարող էր Օպերայի տարածքում 90 հազար դրամով տարածք վերցնե՞լ: Բա եկեք վերահաշվարկ անենք, թե դրա օբյեկտիվ գինն ինչքան է, քանի տարի օգտագործել են, թող այդ գումարը վերադարձնեն պետական բյուջե:
Իսկ ընդհանուր առմամբ, ինձ համար կապ չունի, Օղակաձեւ զբոսայգում է, թե որ զբոսայգում է: Ես համոզված եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքապետարանը կունենա օրինական հիմք տարածքը վերադարձնել երեւանցիներին, նա դա կանի»:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ Դալմայի այգիներին. «Մենք, օրինակ, ունեինք ներդրումային ծավալուն ծրագիր կապված Դալմայի այգիների հետ: Երբ ես տեսա, որ անընդհատ շատ լուրջ այդ տարածքների նկատմամբ հետաքրքրություններ են լինում, ես քաղաքապետին ու բնապահպանության նախարարին գրություն գրեցի, որ այդ տարածքներում պետք է բացառել որեւէ շինարարություն, բացի որոշ տարածքներից, որոնք սեփականաշնորհված են: Այդ տարածքներում պետք է իրականացվեն բարեկարգման աշխատանքներ եւ այդ տարածքներում պետք է լինեն հնարավորինս բնական վիճակին մոտ քաղաքային այգի, եթե այլ նպատակներ այդ տարածքը չունի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ