ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ի ուղղորդվածությունը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կվիճարկվի դատարանում. թերթը քննարկում է ժամկետները 03/18/2019 10:27 | ԼՐԱՀՈՍ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն արձագանքել է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրություններին։ Այն ներկայացնում ենք ստորեւ․
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պաշտոնական հաղորդագրություններ (Հարուցվել է քրեական գործ նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ, Նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության) է հրապարակում՝ հիշատակելով «Ժողովուրդ» օրաթերթի անունը:
Քննչական այդ մարմինը խիստ անհանգստացած է, որ օրաթերթը Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների (Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի եւ Սերժ Սարգսյանի) ցուցմունքները հրապարակել է: Սակայն մենք դա արել ենք՝ պահպանելով Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքը:
Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է՝ «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել:
Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթի համար հանրային շահը գերակա է: Եւ ցանկացած սկսնակ իրավաբան հասկանում է, որ ՀՔԾ-ի իրավաբանական թիրախը ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթն է, որը ինֆորմացիա տարածողն է, այլ այն մարդը կամ մարդիկ, ով կամ ովքեր փոխանցել են Մարտի 1-ի գործի մասին տվյալները լրագրողին, այսինքն՝ հրապարակողը նա կամ նրանք են: Ի դեպ, այդ հարապարակումը նրանք կարող էին անել այլ եղանակով՝ ընդհուպ թռուցիկներով կամ համացանցում տարածելով: Եւ այս դեպքում առնվազն տարակուսելի է ՀՔԾ-ի ուղղորդվածությունը հենց «Ժողովուրդ» օրաթերթի անունը հրապարակայնեցնելու մասով:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը հստակ սահմանում է, թե ում է արգելված կամ թուլատրվում նախաքննության տվյալների հրապարակումը:
«1.Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:
2.Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին և գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»:
Թվարկված կարգավիճակներից որեւէ մեկում «Ժողովուրդ» օրաթերթը չի տեղավորվում: Այսինքն՝ օրաթերթը գործով կողմ չէ: Հետեւաբար՝ ազատ է իր գործողություններում՝ հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ ԶԼՄ մասին օրենքը: Ինչ է արել «Ժողովուրդ» օրաթերթը. սո՞ւտ է հրապարակել, Ո՛Չ, զրպարտե՞լ է, Ո՛Չ, արատավորե՞լ է որեւէ մեկի բարի համբավը, Ո՛Չ: Ընդամենը հրապարակել է Մարտի 1-ի գերաղմկահարույց գործով ցուցմունքներ այն ժամանակահատվածում, երբ նախաքննության մարմինը՝ ՀՔԾ-ն, գործի նախքննությունն ավարտել է) եւ այն ուղարկել է կողմերին՝ ծանոթանալու: Եւ այս դեպքում, եթե առարկություն լինի, դա կարող է ունենալ միայն այն անձը, որի ցուցմունքները հրապարակվել են: Բայց, այստեղ էլ ՀՔԾ-ին պետք է հիասթափեցնենք, որ նույնիսկ նրանք չեն կարող որեւէ բան առարկել, քանի որ հանրային գործիչներ են, նախկին առանցքային պաշտոնյաներ եւ «Ժողովուրդ» օրաթերթն էլ սպասարկում է հանրային շահ՝ կարեւորագույն քրգործի մանրամասները հանրությանը հայտնելով:
Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներով դիրքորոշում է հայտնել, այն մասին, որ եթե քրգործի հարուցման նկարագրական մասում նշվում է ֆիզիկական անձի (այդտեղ տեղավորվում է նաեւ իրավաբանական անձ ձեւակերպումը) գործողությունները, դրանով արդեն իսկ խախտվում է անմեղության կանխավարկածի հիմնարար իրավունքը: Այնպես որ՝ այժմ քննարկում ենք, թե երբ ՀՔԾ-ի ուղղորդվածությունը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կվիճարկենք դատարանում, քանի որ տարածված երկու հաղորդագրություններով խախտվել է անմեղության կանխավարկածը եւ արատավորվել օրաթերթի բարի համբավը:
Հիմա դառնանք նախաքննական «գաղտնիք» կամ «տվյալ» ասվածին ընդհանրապես՝ արձանագրելով, որ հայաստանյան օրենսդրության որեւէ դրույթ չկա, որը սահմանում է, թե որն է նախաքննական գաղտնիքը կամ տվյալը:
Եւ քանի որ չկա, հետեւաբար չենք կարող նաեւ պնդել, թե լղոզված իրավական այս հորձանուտում ինչն է թուլատրելի հրապարակել, ինչը՝ ոչ: Եւ ՀՔԾ հայտարարությունը, որտեղ գրեթե սպառնալիք կա, թե քրեական օրենսգրքի 342 հոդվածով նախատեսված՝ «Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետո», ոչ այլ ինչ է, քան ճնշում մամուլի, ազատ խոսքի նկատմամբ: Հիշեցնենք նաեւ, որ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանը սահմանել է մի կարեւոր դրույթ, որ նախաքննական մարմինները կամայական չպետք է մեկնաբանեն նախաքննական գաղտնիք ասվածը: Ու եթե կամայական պիտի մեկնաբանենք, ապա մեղադրյալի անուն-ազգանունն էլ կարող է համարվել նախաքննական գաղտնիք, ինչը նշանակում է, որ նախաքննական գաղտնիքը մարտի 1-ի գործով բացահայտել է
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ սեպտեմբերի 11-ին գաղտնալսման առիթով կայացած ասուլիսի ժամանակ, երբ բարձրաձայնեց նախաքննական բազմաթիվ գաղտնիքներ պարունակող տեղեկություններ, նույնիսկ ցուցակ:
Հ.Գ. ՀՔԾ-ն մեր մասին հաղորդում տարածելով ներքեւում քոփի է արել՝ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սակայն հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, թե ով է մեղադրյալը կամ կասկածյալը. Գուցե արդեն ՀՔԾ-ն մեր համար նախատեսել է մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճա՞կ:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ