Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

«Գորիկ Հակոբյանն ինձ ասեց, որ ոստիկանության զորքերի զինվոր են խփել». Սերժ Սարգսյանի հարցաքննությունը. մաս 2. armlur.am 03/18/2019   11:50  |  ԼՐԱՀՈՍ

armlur.am-ը հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության շարունակությունը:

Հարց. Դուք նշեցիք, որ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ նախագահական նստավայրում հանդիպման ժամանակ որեւէ քննարկում չի եղել, քանի որ կարեւորել եք ուժային կառույցներում կարգապահական ամրապնդումը, այսինքն` զերծ մնան քաղաքական իրադարձություններից, հակառակը դրան, նույն օրը` 2008 թվականի փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը:


Հրամանը վերնագրվել է «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», ապա տրվել հետեւյալ նախաբանը. «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց ու թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում եւ հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը…» …Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, որը, հրամանի նախաբանի բնորոշմամբ, ՀՀ զինված ուժերը ՀՀ նախագահի հանձնարարությամբ ուղղակիորեն օգտագործել են քաղաքական նկատառումներից ելնելով այն դեպքում, երբ դեռ ընտրությունների արդյունքներից դժգոհ բազմահազար քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ, առանց զենքի հավաքներ:

Պատասխան. Հրամանի իրավական մեկնաբանության մասին կարող եմ ասել, որ ես չէ, որ պետք է մեկնաբանություններ տամ, հարցն ինձ վերաբերելի չէ: Զինված ուժերը քաղաքական նկատառումներից ելնելով օգտագործելը դա Ձեր գնահատականն է: Ինչպես արդեն նշել եմ, ինքս էլ լինեի, նման հրաման կարձակեի զորանոցային դրության բերելու մասին: Այդ հրամանի տրամաբանությունն է Զինված ուժերը զերծ պահել քաղաքական պրոցեսներից: Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ կարող է այդ ժամանակ եղած լինեն նաեւ տեղեկություններ, որ ցույցերը խաղաղ չեն, թեկուզ եւ եղած լինեն դրանք բանավոր, հատկապես որ հետագայում հաստատվեց ցուցարարների զինված լինելու հանգամանքը:


Հարց. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության նախագահն ու ՀՀ կառավարությունը իրենց լիազորությունների շրջանակներում: Զինված ուժերի անմիջական ղեկավարումը իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը:….

Իրադարձությունների վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ Զինված ուժերի օգտագործումը վերապահված է եղել բացառապես ՀՀ նախագահին` այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ի՞նչ կասեք այն կապակցությամբ, որ ՀՀ պաշտպանության նախարարը Զինված ուժերը օգտագործելու, հետեւապես թիվ 0038 հրամանը ստորագրելու իրավասություն չի ունեցել եւ այդ հրամանը ստորագրել է ՀՀ նախագահ հանձնարարությամբ:

Պատասխան. Զորանոցային վիճակ հայտարարելը մենք արդյոք համարո՞ւմ ենք զորքի օգտագործում. նման դեպքում պետք է բացատրեք, թե ինչ է նշանակում Զինված ուժերի օգտագործումը:

Հարց. Նախորդ հարցադրմամբ պարզ նեկայացվեց 2008 թվականի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումներով պաշտպանության նախարարին տրված լիազորությունները, որոնց համաձայն` վերջինիս լիազորություն, տվյալ դեպքում իրավունք, վերապահված չէ կոնկետ դեպքում օգտագործել Զինված ուժերը:

Խոսքը չի գնում զորավարժության կամ Զինված ուժերի ամենամյա պատրաստվածության միջոցառումներին, եւ նման իրավասություն վերապահված է եղել միմիայն ՀՀ նախագահին, որպիսի պայմաններում հարցադրում է կատարվում Ձեզ: Ձեր տված պատասխանում ունե՞ք ավելացնելու որեւէ բան, թե՞ ոչ :

Պատասխան. Ինչ կատարել են այդ ժամանակվա ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը, ես համարում եմ, որ կատարել են օրենքի եւ իրենց իրավասության շրջանակներում, եւ ես չեմ պատրաստվում իրավական գնահատականներ հնչեցնել:

Հարց. Արտակարգ դրության հայտարարումը, այն էլ` բանակի օգտագործմամբ, 2008 թվականի դրությամբ գործող սահմանադրությամբ նախատեսում է մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակում:

Խնդրի կարեւորությունը հաշվի առնելով` նախատեսված է եղել, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելը ՀՀ նախագահը պետք է խորհրդակցի ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ: Առաջարկում եմ հայտնել` Ձեր եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ քննարկում եղել է, թե ոչ. եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով է եղել քննարկումը: Դուք ի՞նչ դիրքորոշում եք հայտնել:

Պատասխան. Այո, Ռոբերտ Քոչարյանն ինձ հետ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը քննարկել է եւ այդ քննարկման ժամանակ հայտնել է, որ արտակարգ դրության պայմաններում օգտագործվելու են Զինված ուժերը: Քննարկման արդյունքում ես դրական դիրքորոշում եմ հայտնել:

Ի դեպ, նշեմ, որ Զինված ուժերը օգտագործվել են պետական կարեւորագույն կառույցների պահպանման համար, եթե չեմ սխալվում, քննարկումը եղել է օրվա երկրորդ կեսին, կոնկրետ ժամանակահատված չեմ կարող ասել:

Հարց. Դուք նշեցիք մինչեւ ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրելը այդ մասին քննարկում ունենալու մասին: Առաջարկում եմ հայտնել, թե որոնք են եղել այն հիմքերը, տեղեկությունները, տվյալները, զեկույցները, որոնց գնահատմամբ 2008 թվականի մարտի 1-ին որոշում է կայացրել արտակարգ դրություն հայտարարելու մասին: Ովքե՞ր են այդ տեղեկությունները տրամադրել, ի՞նչ են զեկուցել իրավիճակի մասին:

Պատասխան. Նախ` ԱԱԾ ղեկավարն է իմ նախաձեռնությամբ ինձ զեկուցել, ինչպես արդեն նշել եմ, ապակիներ ջարդելու եւ այլ անկարգությունների մասին (ոստիկանների զինաթափում, պատգամավորի ծեծ եւ այլն): Զեկուցվել էր նաեւ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ցուցարարների կողմից ագրեսիան չափազանց մեծ էր:

Բացի այդ, նաեւ ՀՀ նախագահն է ինձ այդ ամենի մասին ասել, գրեթե նույն բաները, ինչ ԱԱԾ ղեկավարն էր ինձ զեկուցել:

Հարց. 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել են 8 քաղաքացիներ եւ ոստիկանության զորքերի երկու ծառայող, ինչպես նաեւ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել ՈԶ ծառայողներ եւ քաղաքացիներ: Ձեզ ե՞րբ է հայտնի դարձել նշված քաղաքացիների մահվան հանգամանքների մասին: Նրանցից յուրաքանչյուրի մահվան վերաբերյալ Ձեզ ե՞րբ, ո՞վ եւ ի՞նչ տվյալներ է զեկուցել:

Պատասխան. Չեմ կարող մանրամասներ հաղորդել, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Գորիկ Հակոբյանն ինձ ասեց, որ ոստիկանության զորքերի զինվոր են խփել, եւ հետագայում արդեն աստիճանաբար տարբեր հիվանդանոցներից էին տվյալներ ստանում զոհերի եւ վիրավորների մասին:

Հարց. Քննությամբ տվյաներ են ստացվել այն մասին` ՀՀ նախագահական նստավայրում փետրվարի 23-ին տեղի ունեցած հիշյալ խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի` ժամը 00-ից արտակարգ դրություն հայտարարելուց հետո Դուք եք արաջարկել Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ ստեղծել վարչակազմ:

Պատասխան. Նախ` նորից եմ կրկնում` Ռոբերտ Քոչարյանը նման բան չի ասել արտակարգ դրություն հայտարարելու մասին, երկրորդ` ես չեմ բացառում` ես կարող էի զուտ հարցրած լինեի կամ ասել, թե կայազորի պետը ունի տեղակալներ, թե ոչ:

Հարց. Առաջարկում եմ հայտնել, թե 2008 թվականի փետրվարի 23-ից մինչեւ մարտի 1-ը ներառյալ աշխատանքի վայր` կառավարության շենք այցելե՞լ եք, թե՞ ոչ…

Պատասխան. Իհարկե այցելել եմ պարբերաբար անգամ շաբաթ եւ կիրակի օրերին. եթե չեմ սխալվում, իմ աշխատասենյակը գտնվել է երկրորդ հարկում:

Հարց. Այդ ժամանակ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Ձեր` որպես ՀՀ վարչապետի անվատանգությունն ապահովվո՞ւմ էր, թե՞ ոչ. եթե այո, ապա ովքե՞ր էին հանդիսանում Ձեր անվտանգությունն ապահովող անձինք: Այլ կերպ ասած` թիկնապահները, անվանական նրանցից ո՞ւմ կարող եք հիշատակել:

Պատասխան. Իմ անվտանգությունն ապահովել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը, անվտանգության ղեկավարն էր Վաչիկ Ղազարյանը, իսկ թիկնազորի մյուս անդամներին այս պահին չեմ մտաբերում: Այդ ամենը փաստաթղթավորված է նշածս պետական կառույցում, կարող եք այնտեղից պազել:

Հարց. Քննության ընթացքում, ինչպես արդեն նշվեց, փաստական տվյաներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանի վրա բոլոր բանակային կորպուսներից, այդ թվում նաեւ` Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից, համահավաք գումարտակներ են տեղափոխվել Երեւան, տեղակայվել մայրաքաղաքում եւ հարակից բնակավայրերում գտնվող զորամասերում, որտեղ վերջիններիս հետ ոստիկանության սպաները զորավարժություններ են անցկացրել ցուցարարների դեմ պայքարելու, ցույցը ցրելու, նրանց միջից ակտիվիստներին չեզոքացնելու շուրջ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Ես տեղյակ չեմ նման բաների մասին, լսում եմ առաջին անգամ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:52 13/03/2019  |  ՄամուլՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Արցախում. «Ժամանակ»
10:40 06/03/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանը հասարակությունից նեղացա՞ծ է. «Ժողովուրդ»
08:49 05/03/2019  |  ՄամուլՈվքեր են մասնակցել Ռիժի Լյովի որդու հարսանիքին. Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալու. «Հրապարակ»
10:13 02/03/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ը, կհռչակվի Քաղաքացու օր. «Ժամանակ»
09:31 02/03/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանը՝ ՀՀԿ նոր սերնդին. «Էս նկարները պինդ պահեք, եթե հիմա էլ չգցեք Ֆեյսբուք, մի օր հաստատ պետք են գալու». «Հրապարակ»
09:46 26/02/2019  |  ՄամուլԻրավիճակը կտրուկ փոխվել է. Մանրամասներ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսումից. «Հրապարակ»
09:35 26/02/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանը կկալանավորվի՞. ՀՀԿ-ն ակտիվանալու է «բոլոր ուղղություններով». «Հրապարակ»
01:31 13/02/2019  |  Քրեական խրոնիկոնՍերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանն առերես հարցաքննվել են երկաթգծի հափշտակության գործով
09:24 08/02/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանին մեղադրա՞նք է առաջադրվելու. «Հրապարակ»
23:50 07/02/2019  |  Քրեական խրոնիկոն«Շրջանառության մեջ դրված այդ լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են». Սերժ Սարգսյանի փաստաբան

Արխիվ

[]