Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

ՀՔԾ-ի ուղղորդվածությունը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կվիճարկվի դատարանում. թերթը քննարկում է ժամկետները 03/18/2019   10:27  |  ԼՐԱՀՈՍ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն արձագանքել է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրություններին։ Այն ներկայացնում ենք ստորեւ․


ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պաշտոնական հաղորդագրություններ (Հարուցվել է քրեական գործ նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ, Նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության) է հրապարակում՝ հիշատակելով «Ժողովուրդ» օրաթերթի անունը:

Քննչական այդ մարմինը խիստ անհանգստացած է, որ օրաթերթը Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների  (Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի եւ Սերժ Սարգսյանի) ցուցմունքները հրապարակել է: Սակայն մենք դա արել ենք՝ պահպանելով Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքը:

Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է՝ «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել:

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»:

«Ժողովուրդ» օրաթերթի համար հանրային շահը գերակա է: Եւ ցանկացած սկսնակ իրավաբան հասկանում է, որ ՀՔԾ-ի իրավաբանական թիրախը ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթն է, որը ինֆորմացիա տարածողն է, այլ այն մարդը կամ մարդիկ, ով կամ ովքեր փոխանցել են Մարտի 1-ի գործի մասին տվյալները լրագրողին, այսինքն՝ հրապարակողը նա կամ նրանք են: Ի դեպ, այդ հարապարակումը նրանք կարող էին անել այլ եղանակով՝ ընդհուպ թռուցիկներով կամ համացանցում տարածելով: Եւ այս դեպքում առնվազն տարակուսելի է ՀՔԾ-ի ուղղորդվածությունը հենց «Ժողովուրդ» օրաթերթի անունը հրապարակայնեցնելու մասով:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը հստակ սահմանում է, թե ում է արգելված կամ թուլատրվում նախաքննության տվյալների հրապարակումը:

«1.Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

2.Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին և գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»:

Թվարկված կարգավիճակներից որեւէ մեկում «Ժողովուրդ» օրաթերթը չի տեղավորվում: Այսինքն՝ օրաթերթը գործով կողմ չէ: Հետեւաբար՝ ազատ է իր գործողություններում՝ հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ ԶԼՄ մասին օրենքը: Ինչ է արել «Ժողովուրդ» օրաթերթը. սո՞ւտ է հրապարակել, Ո՛Չ, զրպարտե՞լ է, Ո՛Չ, արատավորե՞լ է որեւէ մեկի բարի համբավը, Ո՛Չ: Ընդամենը հրապարակել է Մարտի 1-ի գերաղմկահարույց գործով ցուցմունքներ այն ժամանակահատվածում, երբ նախաքննության մարմինը՝ ՀՔԾ-ն, գործի նախքննությունն ավարտել է) եւ այն ուղարկել է կողմերին՝ ծանոթանալու: Եւ այս դեպքում, եթե առարկություն լինի, դա կարող է ունենալ միայն այն անձը, որի ցուցմունքները հրապարակվել են: Բայց, այստեղ էլ ՀՔԾ-ին պետք է հիասթափեցնենք, որ նույնիսկ նրանք չեն կարող որեւէ բան առարկել, քանի որ հանրային գործիչներ են, նախկին առանցքային պաշտոնյաներ եւ «Ժողովուրդ» օրաթերթն էլ սպասարկում է հանրային շահ՝ կարեւորագույն  քրգործի մանրամասները հանրությանը հայտնելով:

Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներով դիրքորոշում է հայտնել, այն մասին, որ եթե քրգործի հարուցման նկարագրական մասում նշվում է ֆիզիկական անձի (այդտեղ տեղավորվում է նաեւ իրավաբանական անձ ձեւակերպումը) գործողությունները, դրանով արդեն իսկ խախտվում է անմեղության կանխավարկածի հիմնարար իրավունքը: Այնպես որ՝ այժմ քննարկում ենք, թե երբ ՀՔԾ-ի ուղղորդվածությունը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ կվիճարկենք դատարանում, քանի որ տարածված երկու հաղորդագրություններով  խախտվել է անմեղության կանխավարկածը եւ արատավորվել օրաթերթի բարի համբավը:

Հիմա դառնանք նախաքննական «գաղտնիք» կամ «տվյալ» ասվածին ընդհանրապես՝ արձանագրելով, որ հայաստանյան օրենսդրության որեւէ դրույթ չկա, որը սահմանում է, թե որն է նախաքննական գաղտնիքը կամ տվյալը:

Եւ քանի որ չկա, հետեւաբար չենք կարող նաեւ պնդել, թե լղոզված իրավական այս հորձանուտում ինչն է թուլատրելի հրապարակել, ինչը՝ ոչ: Եւ ՀՔԾ հայտարարությունը, որտեղ գրեթե սպառնալիք կա, թե քրեական օրենսգրքի  342 հոդվածով նախատեսված՝ «Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետո», ոչ այլ ինչ է, քան ճնշում մամուլի, ազատ խոսքի նկատմամբ: Հիշեցնենք նաեւ, որ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանը սահմանել է մի կարեւոր դրույթ, որ նախաքննական մարմինները կամայական չպետք է մեկնաբանեն նախաքննական գաղտնիք ասվածը: Ու եթե կամայական պիտի մեկնաբանենք, ապա մեղադրյալի անուն-ազգանունն էլ կարող է համարվել նախաքննական գաղտնիք, ինչը նշանակում է, որ նախաքննական գաղտնիքը մարտի 1-ի գործով բացահայտել է

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ սեպտեմբերի 11-ին գաղտնալսման առիթով կայացած ասուլիսի ժամանակ, երբ բարձրաձայնեց նախաքննական բազմաթիվ գաղտնիքներ պարունակող տեղեկություններ, նույնիսկ ցուցակ:

Հ.Գ. ՀՔԾ-ն մեր մասին հաղորդում տարածելով ներքեւում քոփի է արել՝ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սակայն հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, թե ով է մեղադրյալը կամ կասկածյալը. Գուցե արդեն ՀՔԾ-ն մեր համար նախատեսել է մեղադրյալի կամ կասկածյալի  կարգավիճա՞կ: 

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:12 16/03/2019  |  Քրեական խրոնիկոն«Ժողովուրդ» թերթի կողմից նախաքննական տվյալները հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
20:55 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն նախազգուշացնում է նախատեսված պատասխանատվության մասին
09:35 15/03/2019  |  ՄամուլՈվ է Մարտի 1-ին զինվորական համազգեստ բաժանել պաշտոնյաների թիկնազորին. ուշագրավ ցուցմունք. «Ժողովուրդ»
12:16 13/03/2019  |  Քրեական խրոնիկոնԱրդարադատության նախարարությունը հաստատում է, ՀՔԾ-ն չի մեկնաբանում
20:02 12/03/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն հարցաքննել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին
16:05 12/03/2019  |  Քրեական խրոնիկոնԶաքար Հովհաննիսյանը մարտի 1-ին որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել «ՊՄ» ատրճանակից արձակված կրակոցի հետեւանքով
20:26 11/03/2019  |  Դատական ռեպորտաժներ«Սա դատական համակարգի հերթական ապօրինի ակտն էր». Միհրան Պողոսյան
13:11 09/03/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ «Մարտի 1»-ի քրեական գործով
22:27 07/03/2019  |  Քրեական խրոնիկոնՏիգրան Խաչատրյանը գլխի շրջանում մահացու վնասվածքն ստացել է Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում` կիրառված հատուկ միջոցների հետեւանքով
15:24 06/03/2019  |  ԼՐԱՀՈՍՊաշտոն՝ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ին «ցանկալի» ցուցմունք տալու համա՞ր

Արխիվ

[]