ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը ձերբակալությունը որակել է անօրինական. քաղաքացին պետությունից փոխհատուցում է պահանջում 03/16/2019 14:43 | Բարոյական վնասի հատուցում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ՀՀ քաղաքացի Սամսոն Մարտիրոսյանի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայցը՝ «Անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման» պահանջի մասին։ Նա իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր թմրամիջոցների ապօրինի ներկրման կասկածանքով, ինչը դատարանը ոչ իրավաչափ էր գնահատել՝ մերժելով նաեւ քննիչի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Սամսոն Մարտիրոսյանը լրագրող է, թղթակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների։ Թե երբ եւ ինչպես է սկսվել նրա դատավարական պատմությունը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանում է Մարտիրոսյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը. «Նախորդ տարի Սամսոն Մարտիրոսյանը ընդունվել էր Ամերիկյան մի համալսարան՝ դարձյալ լրագրության գծով, եւ այնտեղից նամակի էր սպասում։ Մի օր էլ փոստային բաժանմունքից զանգահարում են, տեղեկացնում, որ ծրար ունի ստանալու։ Հուլիսի 16-ին Սամսոնը գնում է փոստ, վերցնում ծրարը եւ առանց բացելու պատրաստվում է դուրս գալ, երբ հենց դռան մոտ նրան են մոտենում ոստիկանության աշխատակիցներ, ովքեր ասում են, որ պետք է բերման ենթարկեն Սամսոնին»։
Արդեն բաժանմունքում պարզվում է, որ Սամսոն Մարտիրոսյանի ստացած ծրարի վրա ուղարկողի վերաբերյալ տվյալներ չկան, միայն երեւում է, որ այն ուղարկված է Նիդերլանդներից։ Ծրարի մեջ գտնում են մի բացիկ՝ «Happy birthday» գրությամբ, այն դեպքում, երբ Մարտիրոսյանի տարեդարձից չորս ամիս արդեն անցել էր։ Գտնում են նաեւ թղթե դրոշմանիշներ, որոնք ուղարկվում են փորձաքննության։ Փորձաքննության արդյունքում պարզվում է, որ դրանք LCD թմրանյութեր են։
Սամսոն Մարտիրոսյանը բացատրություններ է տալիս, ներկայացնում, որ ինքը տեղյակ չի եղել եւ զանգից հետո պարզապես ներկայացել է փոստային բաժանմունք՝ ստանալու իր ծրարը։ Բացատրությունները վերցնելուց հետո նրան բաց են թողնում։
Պաշտպան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ անցնում են ամիսներ, եւ այդ ընթացքում որեւէ բան չի բացահայտվում. «Նա դիմում է ինձ՝ որպես փաստաբանի, եւ մենք մի քանի գրություն ենք ուղարկում համապատասխան քննչական մարմիններ, հետաքրքրվում՝ արդյո՞ք քրեական գործ հարուցվել է թե՞ ոչ։ Տեղեկացնում ենք նաեւ, որ եթե հարուցվի, ապա ես եմ իր շահերի ներկայացուցիչը»։
Ավելի ուշ պաշտպանական կողմը տեղեկանում է, որ գործ, ամեն դեպքում, հարուցված եղել է։ Դրանից հետո Մարտիրոսյանի բնականարանում խուզարկություն են կատարում, ինչի արդյունքում ոչինչ չի հայտնաբերվում։ Առգրավում են նրա երկու հեռախոսները, համակարգիչը եւ էլի այլ իրեր. «Անցնում է երեք ամիս, եւ գործը առաջ չի գնում։ Սամսոնը գնում է՝ հետաքրքրվելու՝ արդյո՞ք կարող է հետ ստանալ իր իրերը, եւ հենց այդ ժամանակ էլ քննիչն ասում է՝ «Ինչ լավ է, որ եկել ես, քեզ պիտի ձերբակալենք»։ Այդպես նրան ձերբակալում են»։
Սամսոն Մարտիրոսյանին տեղափոխում են ձերբակալված անձանց պահման վայր։ Երեք օր հետո՝ արդեն 21.11.2018-ին, նրա՝ կասկածյալի կարգավիճակը փոխվում է մեղադրյալի. Մարտիրոսյանին մեղադրանք են առաջադրում ՀՀ ՔՕ-ի 267.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով զգալի չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և/կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը։ Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Մեղադրանքի առաջադրումից հետո քննիչը միջնորդություն է ներկայացնում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը դատարանում հիմնավորում է, որ կալանավորման համար որեէ ապացույց չկա, հատկապես՝ փախուստի առումով։ Դատարանը հիմնավորումները բավարար է համարում, եւ մերժում քննիչի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Դատարանը անդրադառնում է նաեւ ձերբակալման արձանագրությունը, եւ դա որակում է անօրինական. «Մենք դիմել ենք դատարան, որպեսզի պետությունը բարոյական վնասի հատուցում տրամադրի, որովհետեւ իմ պաշտպանյալի իրավունքները երեք օր սահմանափակվել են։ Պահանջել ենք 600 հազար դրամ փոխհատուցման գումար»։
Բարոյան վնասի փոխհատուցման գործով, որը վարույթ է ընդունվել 27.02.19-ին, նիստի օր դեռեւս նշանակված չէ, սակայն պաշտպանական կողմը բողոքարկել է նաեւ քննիչի երկրորդ միջնորդությունը, որի վերաբերյալ նիստը կկայանա այս ամիս. «Դատարանի նշված որոշումից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել արդեն ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դա եւս դատական կարգով բողոքարկել ենք։ Մի նիստ արդեն կայացել է, հաջորդը նշանակված է ամսի 19-ին»։
Պաշտպանական կողմին հայտնի չէ՝ գործով դատավարական կարգավիճակ ունեցող այլ անձինք կան թե ոչ։ Նրանք միայն տեղյակ են, որ հարցաքննվել են շատ մարդիկ, ինչպես, օրինակ, փոստի աշխատողը, մեղադրյալի մայրը, աշխատակիցները։ Հարցաքննության գլխավոր նպատակը եղել է պարզելը՝ Սամսոն Մարտիրոսյանը թմրամիջոցների հետ կապ ունի թե ոչ։
Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, որովհետեւ նրա պնդմամբ՝ ցանկացածին կարող են նման ծրար ուղարկել, եթե ուզում են ինչ-որ վատություն անել։ Ի պատասխան մեր հարցին, թե պաշտպանյալը որեւէ մեկին կասկածո՞ւմ է, փաստաբանը նշեց, որ այդպիսի ենթադրյալ անձ չկա. «Իմ պաշտպանյալը, լինելով հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, պարզապես մտածում է, որ իրեն վատը կամեցող մարդիկ դաժան կատակ են խաղացել»։
Քրեական գործի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ