ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թվականի գործունեության ամփոփ տեղեկագիր 03/15/2019 12:50 | ԼՐԱՀՈՍ
2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը 756 էր, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 52-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 28-ը` աբեղա, 499-ը` քահանա, 131-ը` սարկավագ: Անցյալ տարի ձեռնադրվել են 19 ամուսնացյալ քահանաներ և 35 սարկավագներ, կատարվել է նաև մասնավոր վարդապետության աստիճանների 4 տվչություն: Արտերկրում ուսանող եկեղեցականների թիվը համալրվել է երեքով:
Մայր Աթոռի բաժիններում և ենթաբաժիններում աշխատել է 1142 աշխարհական և հոգևորական անձ:
Նորին Սրբության օրհնությամբ 2018 թ. փետրվար ամսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մեկնարկել է Քահանայից վերապատրաստման երեքշաբաթյա ծրագիրը, որին տարվա ընթացքում մասնակցել են 161 եկեղեցականներ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից:
Հոգևոր-մշակութային ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության շրջանակներում կազմակերպվել են մի շարք գիտաժողովներ և ցուցահանդեսներ:
Հոգևոր-կրթական հաստատություններում` Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, ընդհանուր թվով ուսանել է 160 սան:
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը անցյալ տարվա ընթացքում շարունակել է իր գործունեությունը նախադպրոցական, միջնակարգ, կիրակնօրյա կրթության ոլորտներում: Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկեան հանրակրթական դպրոց»-ի 35 դասարաններում ուսանում է 519 աշակերտ, «Էօռնեկեան մանկապարտեզ» հաճախում է 42 երեխա: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում և Դավթյան Օրիորդաց վարժարանում (Հնդկաստան) ուսանում է 76 աշակերտ:
2018 թ. Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց շարքում «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցել է 20 երկիր ներկայացնող շուրջ 600 եկեղեցասեր երիտասարդ:
Անցյալ տարի Մայր Աթոռի հովանու ներքո գործող 7 Հայորդյաց տներ (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա և Արաբկիր) և Մանրանկարչության արվեստի կենտրոն հաճախել է շուրջ 4000 երեխա, կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համույթների մենահամերգներ, հանդիսություններ, մրցույթներ և այլ ծրագրեր:
ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդությունում իրենց ծառայությունն են բերել 61 հոգևորականներ, ՀՀ Քրեակատարողական 12 հիմնարկներում` 10 եկեղեցականներ:
Հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելու նպատակով Մայր Աթոռի հրատարակչական բաժնի կողմից լույս է ընծայվել 36 անուն գիրք: Առավել լայն լսարանի համար քարոզչություն է իրականացվել «Էջմիածին» ամսագրի, «Քրիստոնյա Հայաստան» թերթի, ինչպես նաև համացանցի, հեռուստառադիո հաղորդաշարերի և «Շողակաթ» ու «Լույս» հեռուստաընկերությունների միջոցով:
2018 թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակել է իր առաքելությունը սոցիալական ծառայությունների ոլորտում՝ մասնավոր ուշադրություն դարձնելով հասարակության կարիքավոր խմբերին` փախստականներին, սիրահայերին, ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, ուսանողներին և հիվանդներին:
Շուրջ 650 ընտանիքների ցուցաբերվել է դրամական և նյութական օգնություն` 60.496.384 ՀՀ դրամի չափով, անխափան աշխատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գործող 5 բարեգործական ճաշարանները, որտեղ սնունդ են ստանում շուրջ 900 անապահով քաղաքացիներ:
2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակի ջանքերով բացվեց «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ մշտական խնամք են ստանում 12 մանուկներ։
Այսու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սոցիալական ծառայությունների բնագավառում իրականացրել է ընդհանուր 360.070.173 ՀՀ դրամի (երեք հարյուր վաթսուն միլիոն յոթանասուն հազար հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամի բարեգործական և սոցիալական ծրագրեր, որոնց շարքում աջակցության ծրագրեր հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին, երկրաշարժից տուժած ընտանիքներին, սահմանամերձ շրջանի 9 քահանաներին, մանկատներին, արյան լեյկոզով տառապող փոքրիկների, հաշմանդամ երեխաների և ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների ընտանիքներին:
Անդրադառնալով թեմական կյանքին` տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսության կանոնական տարածքներում գործում է 33 թեմ և 3 Հայրապետական պատվիրակություն, 718 եկեղեցի ու վանք, 812 ծուխ և ծխական առաքելություն, որտեղ կան 263 կիրակնօրյա դպրոցներ, նաև տիկնանց և երիտասարդաց միություններ: Թեմերում 2018 թ. իրականացվել են հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնույթ ծրագրեր:
Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նախորդ տարում օծվել են թվով 18 եկեղեցիներ, որոնցից` 1-ը` Արարատյան Հայրապետական թեմում, 3-ը` Գուգարաց թեմում, 1-ը` Սյունյաց թեմում, 1-ը` Արագածոտնի թեմում, 1-ը` Տավուշի թեմում, 5-ը` Արցախի թեմում, 3-ը` Վիրահայոց թեմում, 2-ը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում և 1-ը` Ուկրաինայի Հայոց թեմում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ