ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետարանը գերադասեց շոուն.հզոր տեխնիկայով շռնդալից քանդումներ, գույքի վնասում, իսկ ինչ կա դրա հետեւում 03/15/2019 19:40 | Վերլուծություններ
Երեկ և այսօր հետևում եմ օպերային հարակից այգու շուրջ ընթացող իրադարձություններին, այգու տարածքում տարբեր տարիների ընթացքում գոյացած սրճարանների ապամոնտաժման գործընթացին:
Մեկնարկը, անկեղծ ասած, հարիր չէր քաղաքային իշխանությանը: Տպավորությունս նույնն էր, ինչպես Նորքի զանգվածում իրականացված ինքնակամ կառույցի քանդման ժամանակ ունեցա: Մինչդեռ ամեն ինչ կարելի էր շատ քաղաքակիրթ կազմակերպել՝ օրենքի տառին հավատարիմ մնալով: Բայց չգիտես ինչու՝ քաղաքապետը կրկին նախընտրեց սև-սպիտակի, բանակների բաժանելու ճանապարհը: Երևի այդպես զգացողություններն ավելի սու՞ր են: Ի վերջո, օպերան սրճարաններից ազատագրելու պատմությունը նույնպես պիտի հեղափոխության դրոշի ներքո լիներ, այլ ոչ թե՝ օրենքի ու իրավունքի:
Այն, որ այս ժամանակը վաղ թե ուշ գալու էր, երկու կարծիք լինել չի կարող, քանի որ իսկապես, օպերայի շրջակայքը, աուրան պիտի օպերային հատկանշական լիներ, այնպես, ինչպես հղացել է Ալեքսանդր Թամանյանը:
Այդ սրճարանների վերաբերյալ գոյություն ունեցող «ժամանակավոր կառույց» ձևակերպումը՝ վկա: Հողը համայնքինն է, սեփականության իրավունքի ձևը՝ վարձակալական ու ենթավարձակալական, ինչը շեշտում է ժամանակավոր բնույթը: Բայց այդ ժամանակավոր կառույցների տերերի հետ քաղաքային իշխանությունը կոնկրետ պայմանագրեր ուներ, որոնք այսպես կոպտորեն շրջանցելը մեղմ ասած՝ առաջիկայում դատարանների հետ խնդիրներ ունենալ է նշանակում՝ իր տհաճ հետևանքներով հանդերձ:
Բայց, փաստորեն, քաղաքապետարանը գերադասեց շոուն: Հզոր տեխնիկայով շռնդալից քանդումներ, սրճարանատերերի գույքի վնասում, տեղերում աշխատող ջահել ու ահել մարդկանց հանդեպ արհամարհանք: Իսկ ինչ կա շոուներից, սևուսպիտակից այն կողմ:
Մեր ձեռքի տակ է սրճարաններից մեկի՝ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ի պայմանագրային ողջ փաթեթը՝ կնքված 2004 թվականին՝ 27 տարի ժամկետով: Որը, պարզվում է ենթավարձատու Կենտրոն-կանաչապատում ձեռնարկության կողմից կարող էր լուծվել, եթե ենթավարձակալը, այս դեպքում՝ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն հողն օգտագործած լիներ ոչ նպատակային կամ խախտեր օգտագործման պայմանները, կամ էլ՝ 3 ամիս վարձավճարն ուշացներ: Այս պայմանները երբեք չեն խախտվել:
Այնուհանդերձ, այս տարվա փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ամյանի ստորագրությամբ վերը նշված ՍՊԸ տնօրեն Ս. Ավետիսյանը նամակ է ստանում՝ առ այն, որ Կենտրոն-կանաչապատում ՓԲԸ-ին տրված 2162.89 քմ հողատարածքի նկատմամբ ընկերության կառուցապատման իրավունքը դադարեցվել է: Միակողմանի դադարեցվել է։
Նամակում նշվում է, որ վարձակալական պայմանագրերի՝ վաղաժամկետ դադարեցման հետ ՀՀ քաղ օր 621 հ համաձայն դադարում են նաև դրան համապապատասխան կնքված ենթավարձակալական պայմանագրերը:
Քաղաքապետարանն այդպիսով հայտնում է, որ օպերային հարակից հատվածում կանաչապատման-բարեկարգման ծրագիր է իրականացնելու՝ առաջարկելով «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ին ապամոնտաժել սրճարանը և ազատել զբաղեցրած տարածքը: Հետաքրքիր է, ինչու է քաղաքապետարանը խուսափել կոնկրետ ժամկետ նշելուց, փոխարենը՝ օգտագործելով «ողջամիտ ժամկետ» բառակապակցությունը՝ հստակ ոչինչ չասող, լղոզված: Արդյո՞ք ոչ նրա համար, որ երբ-ինչ ուզեն՝ ոնց ուզեն անեն:
Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանի սույն նամակը ակնհայտ հակասության մեջ է ՀՀ կառավարության 2003 թ. Մայիսի 15-ի N698 որոշման հետ, որը բնավ չեղյալ չի համարվել և ըստ որի կառավարությունը թույլատրել է Կենտրոն-կանաչապատում ընկերությանը՝ ենթավարձակալական հիմունքներով փոքր տարածքներ տրամադրել՝ մանկական խաղահրապարակներ կառուցելու, կանաչ զանգվածը պահպանելու-բարեկարգելու և ավելացնելու համատեքստում: Ավելին՝ պայմանագրով նախատեսված է, որ վաղաժամկետ դադարեցմանը նախորդող երեք ամսվա ընթացքում միջոցներ պետք է ձեռնարկվեն ենթավարձակալած գույքի՝ ժամանակին, ենթավարձատուի գրավոր համաձայնությամբ, իր կողմից հողատարածքի վրա կատարված բարելավումները, ամրակցված անշարժ գույքը կողմերի միջեւ որոշվող պայմաններով ենթավարձատուին օտարելու համար։ Ինչ է քաղաքապետարանը չգիտեր այս պայմանագրերի մասին, թե պարզապես արհամարհում է կամ գուցե խախտումները կատարվել են գիտակցվա՞ծ։
Այն, որ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունի՝ պայմանագրից մինչև սեփականության վկայական, կադաստրային մարմնի կատարած չափումներով և այլն, նրան ակնհայտ կերպով թույլ է տալիս իր իրավունքները վիճարկել դատական կարգով:
ՍՊԸ-ի փաստաբանը, ի դեպ, զարմացած է, թե քաղաքային իշխանությունն իրավական առումով ինչու գրագետ չգտնվեց՝ ինքն իրեն գցելով կրակը: Ըստ նրա՝ վարչական հարկադրանք է կիրառվել, որն իրավական հիմքեր չունի: Ավելին, ցանկացած գործունեություն, որն իրականացնում է պետական, վարչական մարմինը կամ համայնքը, պիտի որոշումով լինի, մինչդեռ ականատեսը եղանք միայն վարչական ներգործության, քաղաքապետարանը որոշեց քանդել՝ քանդեց: Կամ՝ որտեղ էին քաղաքապետարանի համապատասխան վարչությունները, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն ուր էր, չէ՞ որ դա հենց իրենց գործառույթն էր: Օպերայի հրապարակում միայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին տեսան մարդիկ, որն, այնտեղ գործառույթ չուներ, մեծ հաշվով:
Որպես արդյունք՝ ունեցանք շոու, մարդկանց լուրջ գույքային վնաս հասցվեց, կրքեր շիկացան, մարդիկ տուժեցին, ինչն, իհարկե անհետևանք չի մնա հատկապես ներդրումային դաշտի վրա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից