Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Երևանի քաղաքապետը՝ հանուն իր երազանքի և ընդդեմ օրենքի՞. Ում էր պետք ներդրողներին գույքային վնասի պատճառումը 03/14/2019   16:36  |  Վերլուծություններ

«Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական»,-գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում:

Ինչ խոսք՝ հրաշալի է երազանքի հետևից գնալը և այն իրականություն դարձնելը:

Այդ ճանապարհին գործադրված ջանքերը, սակայն, մեղմ ասած՝ երազելի չեն, բիրտ են, ուժի կիրառմամբ և  անմիջականորեն բախվում են օրենքի և օրինականության հետ:

Երեկ և այսօր երևանցիները քաղաքի կենտրոնում ականատեսն եղան, թե ինչպես էին ոստիկանական ուժերը բռնություն  կիրառում օպերայի տարածքում տարիներ ի վեր գործունեություն ծավալող սրճարանատերերի և սրճարաններում աշխատող ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ քաշքշելով, այսուայն կողմ հրելով և բերման ենթարկելով նրանց, սրճարանների գույքն էլ ուղղակի  տեղահան անելով ու նետելով մի կողմի վրա:  

Սեփականատերերի և սրճարաններում աշխատող քաղաքացիների խոսքով՝ իրենց օրինական պահանջին քաղաքաքապետը ոչ միայն չէր արձագանքել, այլև քաղաքային իշխանությունից որևէ մեկը չէր բարեհաճել նրանց լսել, բացի Երևանի ավագանու ,,Լույս,, խմբակցության անդամ Անի Խաչատրյանը  և Կենտրոն վարչական տարածքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Առաջինն, ի դեպ, քաղաքացիների բարձրացրած բազմաթիվ հարցերի հետ համաձայն էր: Սակայն երկուսն էլ պայմանագրի կողմ չեն հանդիսանում եւ չունեն ապամոնտաժումն սկսելու կամ կասեցնելու որոշում կայացնելու լիազորություն։

Իսկ հարցերը, որ բարձրացնում էին  սեփականատերերը և այնտեղ աշխատողները, իսկապես ուշադրության արժանի էին:

Դրանցից առաջինն ու ամենակարևորն այն էր, թե օպերայի տարածքն իր նախնական տեսքին բերելու համատեքստում  Երևանի քաղաքապետարանն ինչու՞ ընտրեց կացնային ու ոչ քաղաքակիրթ տարբերակը: Ի վերջո, բացի այն, որ քաղաքային իշխանության դեմ կանգնած է իր իսկ քաղաքի բնակիչն ու իր իսկ ընտրողը, այլև քաղաքային բյուջեն տարիներ շարունակ համալրողներն են խնդրո առարկա սրճարանների սեփականատերերը: Որոնց մի մասի հետ քաղաքային իշխանությունն ունի կնքած շատ որոշակի պայմանագրեր՝ որոշակիորեն կոնկրետ ժամկետներով և այդ ժամկետների ու պայմանների խախտման լուրջ հետևանքներով: Արդյոք քաղաքապետարանը չի հասկանում, որ օրենքից դուրս կատարվող իր այս գործողություններով  լուրջ  խնդիրներ է ստեղծում իշխանությունների համար՝ սկսած դատարաններում ներկայացվող հայցերով ավարտած՝ ֆինանսական  փոխհատուցումներով:

Օրինակ, սեփականատերերից մեկը՝ Արսեն Մանուկյանը շեշտում է, որ քաղաքապետարանի հետ մինչև 2026 թվականը պայմանագիրունի կնքած առ այն, որ տարածքը վարձակալության է վերցնում՝ բիզնես գործունեություն իրականացնելու համար: «Եթե քաղաքապետարանը որոշի քանդել սրճարանը, ապա պարտավոր է փոխհատուցում վճարել, քանի որ պայմանագրի մեջ գրված է, որ փոխհատուցումը վճարվում է միակողմանի խզելու դեպքում։

Իսկ մեկ այլ սրճարանի սեփականատիրոջ շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Մկրտչյանի ներկայացմամբ՝ ոչ միայն պայմանագիր ունեն  քաղաքապետարանի հետ կնքած, այլև վերջինս պայմանագիրը միակողմանի  լուծարելու տարբերակ անգամ չունի, այսինքն ըստ պայմանագրի՝ նախատեսված չէ: Ըստ նրա՝  պայմանագիրը դադարեցվելու դեպքում 3 ամիս առաջ սեփականատերը պիտի տեղեկացված լիներ այդ մասին, նրան պիտի սեփական գույքը տեղափոխելու համար ժամանակ տրվեր: Ավելին, պայմանագրի համաձայն՝ քաղաքային իշխանությունը պարտավորվել էր փոխհատուցել սեփականատիրոջ կատարած բարեկարգման աշխատանքների համար։ Սրճարանների որոշ սեփականատերեր  շատրվաններ ունեն կառուցած, տույաներ են տնկել:

Հարցը բազմաթիվ շերտեր ունի, որոնցից մեկն էլ ներդրողների հանդեպ պետության կամ՝ քաղաքային իշխանության վերաբերմունքն է: Սեփականատերերի խոսքով՝  եթե քաղաքային իշխանությունը ներդրողների հանդեպ նման կացնային քաղաքականություն է վարում, ապա այդ կերպ վանում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների:

Ի վերջո, մեծապես առկա է  խնդրի սոցիալական շերտը, որն ուղղակի չի կարող անտեսել Երևանի քաղաքապետարանը: Արդեն իսկ սրճարանների ապամոնտաժման հետևանք որպես  անգործության մատնվողների վերաբերյալ թվեր են նշվում, որ  մի քանի հարյուր են՝ իրենց սոցիալական շեշտադրումներով: Նրանք չարքաշ, իրենց ու իրենց ընտանիքների դժվար ապրուստը մի կերպ հայթայթող մարդիկ են, որոնց այլընտրանք չի առաջարկվում և որոնք գնալու և համալրելու են արդեն իսկ գործազուրկ դարձած և առաջիկայում նման ճակատագրի ենթակա անձանց բանակը:

Հեղինակ` Մարինե Մինասյան


Հարակից հրապարակումներ`

15:13 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍՍրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են. օրինականությունը վիճարկվում է (տեսանյութ)
14:14 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ նոր աշխատատեղեր չեն բացել՝ պետք է ձեռնպահ մնան հները քանդելուց
13:34 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԲերման է ենթարկվել 16 ցուցարար
13:07 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (ֆոտոշարք)
12:38 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍՑուցարարների թվում կան բերման ենթարկվածներ
12:21 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԼարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում.ցուցարարները եւ ոստիկանները բախվեցին (Լրացվող, ուղիղ միացում)
08:38 14/03/2019  |  ՄամուլՔաղաքապետարանը նեղված է. «Շոկոլադնիցա»-ի փաստաթղթերը օրինական են. «Հրապարակ»
14:16 13/03/2019  |  ԼՐԱՀՈՍԳործազուրկների թիվը կավելանա եւս մի քանի հարյուրով. ներդրողները վրդովված են (տեսանյութ, լուսանկարներ)
13:55 13/03/2019  |  ԼՐԱՀՈՍՕպերայի շրջակա տարածքում վերականգնվելու է նախկին տեսքը. քաղաքապետարանի պաշտոնյա (տեսանյութ)
13:31 13/03/2019  |  ԼՐԱՀՈՍՍրճարանների սեփականատերերն անօրինական են համարում քաղաքապետարանի գործողությունները Օպերայի տարածում (տեսանյութ)

Արխիվ

[]