ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին 03/14/2019 14:59 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության որոշումներով ներդրումային ծրագրի շրջանակում «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2019 թ. մայիսից։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կիրականացնի 13,2 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Այս պահի դրությամբ արդեն իսկ իրականացվել է 7,9 մլն եվրոյի ներդրում (հողի ձեռքբերում, շինարարական աշխատանքներ, վարչական ծախսեր): Մինչև 2022թ.-ը կստեղծվի 141 նոր աշխատատեղ՝ 422 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ներկա դրությամբ արդեն իսկ ստեղծված է 16 աշխատատեղ (վարչական անձնակազմ): Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր տարեկան ծավալը նախատեսված է 1,7 մլրդ ՀՀ դրամից մինչև 2022թ.-ը հասցնել մինչև 20,6 մլրդ ՀՀ դրամի: Արտադրանքի հիմնական մասը կարտահանվի Ռուսաստան, իսկ որոշակի մասը կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 115 055 120 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 005 601 ՀՀ դրամ:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ
պետք է արտահայտել կառավարության կամքն այս և նման այլ ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հարցում:
Գործադիրի համապատասխան որոշումներով նույն արտոնություններից կօգտվի նաև «Արմտեքս Գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունը Շիրակի մարզի ք. Գյումրիում նախատեսում է զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ներքնաշոր՝ կատարելով 601 մլն դրամի չափով ներդրում։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 94 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 420 000 000 ՀՀ դրամ, որից 50 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի Ռուսաստանի Դաշնությունում, 370 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում (ԱՄՆ, Կանադա)։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 36 000 000 ՀՀ դրամ:
Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն նաև «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա», «Ռիբեկ» և «Էֆարվի Մարսիկ» ընկերությունները:
«Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ն ներմուծվող հումքն օգտագործելու է ձիթապտղի վերամշակման և արտադրության մեջ (Կոտայքի մարզ): Ընկերությունը նախատեսում է իրականացնել 1 700 000 000 ՀՀ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 100 աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 30-40-ը։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 6 100 000 000 ՀՀ դրամ, որից 3 800 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 300 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 1 700 000 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 255 000 000 ՀՀ դրամ:
«Ռիբեկ» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և ներմուծվող ապրանքներն օգտագործելու է երեխաների և կանացի ներքնազգեստի և հագուստի արտադրության մեջ (ք. Չարենցավան)։ Արդեն իսկ իրականացվել է 70 000 000 ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է իրականացնել ևս 480 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ՝ 100 000 - 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 720 000 000 ՀՀ դրամ, որից 130 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 440 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների, 150 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 234 250 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 17 720 500 ՀՀ դրամ:
«Էֆարվի Մարսիկ» ՓԲԸ-ն ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արևային էլեկտրակայանի կառուցման համար (Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկ համայնք)՝ իրականացնելով 27 837 143 000 ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 590 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի (էլեկտրաէներգիա) ընդհանուր ծավալը շինարարության ավարտից հետո գործունեության 20 տարիների ընթացքում կկազմի 60 972 583 308 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 204 285 700 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1 039 477 161 ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ