ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեւանի քաղաքապետարանը չի փոխհատուցելու սրճարանատերերին. Մնացականյան 03/13/2019 15:44 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում գործունեություն ծավալած սրճարանների սեփականատերերին, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Վիկտոր Մնացականյանը։
«Մի հարց տամ՝ Թամանյանի նախագծած Երևանում այս կաֆեները եղե՞լ են», - լրագրողների հարցին ի պատասխան հարց ուղղեց վարչական շրջանի ղեկավարը։
«Մենք քննարկում ենք գոտիավորման հարցը, գովազդային վահանակներ են ապամոնտաժվելու։ Մայրաքաղաքում կան որոշակի տեղեր, որոնք սրբության նման պետք է պահենք։ Մենք ուզում ենք անգամ Թատերական հրապարակը բարեկարգել, բերել ստանդարտների։ Սա ընդամենը բարեկարգում է, այստեղ քաղաքական, անձնական բաներ չպետք է նայել», - ասաց Կենտրոն Վարչական շրջանի թաղապետը՝ հավելելով, որ թեպետ քաղաքային իշխանությունները մտահոգ են սրճարանների փակման հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներին, սակայն չեն կարող թույլ տալ, որ դրանք գործեն Օպերայի տարածքում։
Ավելին՝ նա նշեց, որ սրճարաններից մեկը մոտ 100 ք/մ տարածքը վարձակալվել է ամսական ընդամենը 90 հազար դրամով։
«Այս մարդկանցից որևէ մեկը թուղթ չունի, մենք մեր գործը պետք է անենք, մենք դրա համար ենք կոչված։ Մենք ընդամենը ազատում ենք մեր հողը, Հոլանդիայից լանդշաֆտային դիզայներների և ճարտարապետների ենք հրավիրել», - ասաց պաշտոնյան։
Նշենք, որ որոշ սրճարանատերեր Լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ ունեն ստորագրված պայմանագրեր ու հիմա ֆինանսական մեծ կորուստներ են կրում։
«Թող աշխատատեղ ստեղծեն, հետո քանդեն», - ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում քիչ առաջ սկսել են ապամոնտաժել շրջակա սրճարանները, դրանցից մեկի գույքն արդեն իսկ հանվել է դուրս։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան, իրավիճակը լարված է։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ