ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նախատեսված է խնդիրը ուժային ձեւով լուծել․ գործն ուղարկել դատարան, դատարանի վրա ճնշում գործադրել ու ստիպել մեղավոր ճանաչել Քոչարյանին».Փաստաբան . 03/13/2019 16:20 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդության քննարկումը հետաձգվեց։ Այն կկայանա վաղը՝ ժամը 10։00-ին։
Նիստից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր մեկնարկած նիստին եւ նշեց, որ նիստի ընթացքում պարզապես քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը, որից հետո դատախազները հայտնեցին իրենց դիրքորոշումը՝ քննիչի միջնորդությանը միանալու մասին, որը, փաստաբանի խոսքով, տասը էջից ավել է։ «Մի քանի ոչ պարզ դրվագներ կային՝ կապված միջնորդության հետ, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ, զուտ տեխնիկական հարցեր էին, տեխնիկական բնույթի քննարկումներ ունեցանք», ասաց փաստաբանը։ Ինչ վերաբերում է նախագահող դատավորին, այս պահի դրությամբ պաշտպանական կողմը նրա ինքնաբացարկի անհրաժեշտություն չի տեսնում։
Ալումյանի խոսքով՝ դատավարական հակառակորդները պահանջում են երկու ամսով երկարացնել Քոչարյանի կալանավորումը՝ առաջ բերելով այն նույն պնդումները, ըստ որոնց՝ եթե Քոչարյանը ազատության մեջ մնա, ապա կխոչընդոտի գործի քննությանը․ «Մեր առաջին փաստարկն այն է, որ ոչ թե մենք պետք է ապացուցենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ մնա, այլ մյուս կողմը պետք է ապացուցի, որ դա անհրաժեշտություն է, իսկ ես դեռ չեմ տեսել մի նիստ, որի ընթացքում իրենք կարողանան այդ անհրաժեշտությունն ապացուցել»։
Անդրադառնալով Քոչարյանի դեմ տրված ցուցմունքներին՝ պաշտպանը նշեց, որ անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքների հիման վրա հնարավոր չէր կառուցել առկա մեղադրանքը, որը, իր գնահատմամբ, անհեթեթություն է, եւ ոչ մի առնչություն չունի հոդվածի հետ։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք է տվել նաեւ Սերգ Սարգսյանը, պաշտպանի խոսքով՝ չեն համապատասխանում իրականությանը։ «Սերժ Սարգսյանը գործի առնչությամբ ցուցմունք տվել է, եւ դա, անգամ ամենավառ երեւակայության դեպքում, չի կարող օգտագործվել պրն Քոչարյանի դեմ»,- ասաց փաստաբանը։ Լուրեր էին շրջանառվում նաեւ այն մասին, որ պաշտպանը Քոչարյանի խնդրանքով հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Սակայն Ալումյանը հերքեց նաեւ այս տեղեկությունը․ «Ես տարբեր մարդկանց իրավաբանական աջակցություն եմ ցույց տալիս, եւ Հանրապետական կուսակցության շենքի տարածքում էլ այդ նպատակով եմ եղել, սակայն այդ մարդը Սարգսյանը չէ, եւ դա եղել է այլ գործի շրջանակներում»։
Խոսելով կաշառքի դրվագով ցուցմունքների մասին՝ պաշտպանը նշեց, որ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը Քոչարյանի դեմ որպես ապացույց չէ․ «Թե ինչ ապացույցներ կան, մենք դեռեւս չենք հասկացել։ Երբ դեռ գործի նյութերին ծանոթ չէինք, մեզ թվում էր, թե ինչ-որ բաներ կան, որ մեզնից թաքցնում են, բայց ինչքան ծանոթանում ենք, տեսնում ենք, որ ոչինչ էլ չկա, հարցրեք իրենցից»։
Վկայակոչելով ավելի վաղ աղմուկ հանած գաղտնալսումները՝ փաստաբանը նշեց Փաշինյանի այն խոսքը, ըստ որի՝ դատավորի կողմից իրեն մեսսիջ է հասել, որ գործը ջուր է․ «Ես էլ եմ ասում՝ այո, այս քրեական գործը ջուր է։ Եվ մնացած ամեն ինչ, որ տեղի է ունենում այս գործի շուրջ, դատական համակարգի նկատմամբ ճնշման ազդեցության արդյունք է»։
Փաստաբանը խոսեց նաեւ Վճռաբեկ դատարան ներկայացրած իրենց երկրորդ բողոքի մասին, որից դեռ նորություն չունեն․ «Վճռաբեկ դատարանը, շատ կոպիտ չասեմ, բայց կողմնակալություն է անում․ այն ժամանակ, երբ դատախազներն էին բողոքարկել Քոչարյանին ազատ արձակելը, շտապեց նրանց բողքը վարույթ ընդունել եւ քննել, իսկ մեր բողոքից երկու ամսից ավել է՝ ոչ մի լուր չունենք, այն աստիճան, որ դրա իմաստն էլ է կորչում, որովհետեւ այսօրվա դրությամբ Քոչարյանն արդեն կալանքի տակ է։ Այսինքն՝ այդ ատյանը ուզում է ցույց տալ, որ ինքն ավելորդ է մեր դատաիրավական համակարգում»։
Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել մեղադրանքի հստակեցման համար։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցին, թե մասնավորապես ինչն են վիճարկում առաջադրված մեղադրանքում՝ Ալումյանը նշեց․ ․«Ոչ հստակ արտահայտություններ կային, օրինակ՝ գրված էր․ «որոշվեց մարտի 1-ի առավոտյան ցրել ազատության հրապարակում ընթացող ցույցը», հիմա հասկանալի չէ՝ Քոչարյանին վերագրվում է ցրելը թե ինքը տեղյակ էր, որ նման որոշում է կայացվել, թե ինքը դրդել է, այսինքն՝ պետք է մեղադրանքը հստակ լինի, որպեսզի հնարավոր լինի դրանից պաշտպանվել»։
Ալումյանի խոսքերով՝ իրենց համար հասկանալի է դառնում, որ նախատեսված է խնդիրը ուժային ձեւով լուժել․ «Այսինքն՝ ուղարկել դատարան, դատարանի վրա ճնշում գործադրել ու ստիպել, որ վերջինս մեղավոր ճանաչի Քոչարյանին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կեսօրին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդության քննարկումը։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հաստատեց տեղեկությունը, որ Քոչարյանը նիստին ներկա չի եղել։ Նրա խոսքով՝ նպատակահարմար չի գտել գալ, իսկ վաղվա նիստին ներկա կլինի թե ոչ, դեռեւս պարզ չէ։
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի քրեական գործով, նրա եւ եւս 3 պաշտոնյաների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից